Երևան
12 °C
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը, որը սահմանում է՝ ամուսնությանը, ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելը պատժվում է ազատազրկմամբ։
Այսինքն՝ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով, շանտաժի, արժանապատվությունը նվաստացնելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ հարկադրանքի այլ եղանակով անձին ամուսնության կամ ամուսնալուծության, երեխա ունենալուն հարկադրելը՝ պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ այս օրենքով Հայաստանն ավելի բարձր պաշտպանության երաշխիքներ է նախատեսում այն անձանց նկատմամբ, որոնք կենթարկվեն այսպիսի բռնության: Վերջինիս խոսքով՝ նախկին օրենսգրքով այս խնդիրը, որպես այդպիսին, հասցեագրված չէր:
«Բնականաբար, կային հանցակազմեր, օրինակ՝ առևանգման հանցակազմը կամ առողջությանը տարբեր աստիճանի վնաս հասցնելու հանցակազմերը, որոնք այս կամ այն կերպ կարող էին «ծածկել» անձի նկատմամբ կատարված արարքի որևէ մաս, եթե դրանց հատկանիշներն առկա լինեին: Ներկայիս հանցակազմն առավել ընդգրկուն, բայց միևնույն ժամանակ պարզ է, իսկ դրանով պաշտպանվող հարաբերությունները՝ առավել կոնկրետ: Այն հիմնված է անձի՝ միայն իր ազատ ու լիակատար համաձայնությամբ ամուսնանալու, ամուսնալուծվելու և երեխա ունենալու իրավունքի պաշտպանության անհրաժեշտության վրա»,- ասում է նա:
Անձին ամուսնության, ամուսնալուծության և երեխա ունենալուն հարկադրելը, ըստ էության, բռնության տարածված դրսևորումներ են համաշխարհային մակարդակով, իսկ բռնության բոլոր դրսևորումների նկատմամբ մեր հանրապետության պետական քաղաքականությունը հանգում է ոչ տոլերանտ մոտեցման, շեշտում է Սարգսյանը: Նա նաև ընդգծում է՝ այս արարքներն առանձին հանցակազմով նախատեսելը հնարավորություն է տալիս, նախ, առավել կոնկրետ և հասցեագրված պայքարել հանրորեն վտանգավոր այս երևույթների դեմ, բացի այդ, նաև համաչափ արձագանքել անձի համար (առաջին հերթին հենց հոգեբանական ասպեկտով) բացասական և, կարելի է ասել, ճակատագրական հետևանքներ առաջացնող իրավիճակներին:
«Թեև պաշտոնական վիճակագրություն այս արարքների վերաբերյալ առկա չէ այն պարզ պատճառով, որ նախկինում քրեական պատասխանատվություն չենք ունեցել, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում, օրինակ, հարկադիր ամուսնությունների խնդիրն արձանագրել են ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այնպես էլ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CEDAW): Ոլորտի ուսումնասիրությամբ վեր են հանվել նշված երևույթների պատճառներն ու բացասական ազդեցությունը կանանց իրավունքների պաշտպանության վրա»,- ասում է փոխնախարարը:
Արփինե Սարգսյանը համոզված է՝ ՀՀ քրեական օրենսգրքում նոր հոդվածի ավելացումը կնպաստի Հայաստանում նման դեպքերի արձանագրմանը․ «Խնդիրը պահանջում է համալիր, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական միջոցառումների, իրազեկման աշխատանքների իրականացում: Այնուամենայնիվ, քրեաիրավական գործիքակազմով այս արարքների դեմ պայքարը, անշուշտ, կունենա իր դրական ազդեցությունը, քանի որ քրեական պատասխանատվությունը նաև կանխարգելիչ նշանակություն ունի»,- ընդգծում է նա:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով էլ՝ ամուսնության հարկադրանքի դեպքերը շատ են մեր հասարակության շրջանում։ Մեր զրույցում վերջինս հիշում է տարիներ առաջ տեղի ունեցած սկանդալային մի դեպք․ 14 տարեկան աղջնակին չափահաս տղան փախցրել էր և հարկադրել իր հետ ամուսնանալ։ Համատեղ կյանքի ընթացքում ամուսինը սպանել էր կնոջը։
«Ընտանիքները եկել էին ընդհանուր համաձայնության և դեպքի մասին իրավապահներին չէին հայտնել։ Այդտեղ փաստացի երկու հանցագործություն կար․ մինչև 16 տարեկան անձի հետ սեռական հարաբերություն ունենալը և անձին առևանգելը։ Ամուսնական հարաբերությունների ընթացքում կինը պարբերաբար բռնության էր ենթարկվել։ Տարիներ հետո էլ երեք երեխաների մորը ամուսինն սպանել էր։ Տղամարդը խեղդամահ էր արել նրան և ջուրը գցել։ Դատավարության ընթացքում պարզվեց միայն առևանգելու հանգամանքը, և այն, որ ամուսինը սպանել էր կնոջը»,- ասում է Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ ընտանեկան բռնության ենթարկված կանայք, դիմելով իրենց աջակցող համապատասխան կազմակերպություններին, շատ հաճախ պատմում են՝ ամուսնացել են հարկադրաբար. կա՛մ իրենց ընտանիքներն են այդպես ցանկացել, կա՛մ նրանց առևանգել են ապագա ամուսինները։ Աղջիկ փախցնելու սովորությունը հիմնականում տարածված է գյուղական համայնքներում, ասում է նա, այդ պատճառով աղջիկների ընտանիքները երբեմն չեն բարձրաձայնում տեղի ունեցածը և հաճախ ստիպում նրանց համակերպվել իրողության հետ։
«Ցավոք սրտի, ընտանիքները վախենում են հասարակական կարծիքից, աղջկա անվանարկումից։ Սակայն նման պարագաներում երբեմն ցավոտ դեպքեր են տեղի ունենում. կինն է սպանում ամուսնուն կամ ամուսինը՝ կնոջը։ Վերջերս էլ, օրինակ, աղջկան տարիներով առևանգած տղամարդը սպանել էր նրան, աղջկա ծնողներն էլ, հասարակական կարծիքից վախենալով, ոչ մի քայլի չէին դիմել»,- նկատում է նա։
Աղջկա առևանգումը, սակայն, տարբեր կերպ է ընկալում հասարակությունը, երբեմն էլ ընդհանուր համաձայնությամբ է տեղի ունենում դա. աղջիկները տղայի հետ փախչելը շատ հաճախ ռոմանտիզացնում են, բայց՝ հետագայում շատ լուրջ խնդիրների առաջ կանգնում, ընդգծում է Հովհաննիսյանը։ Իրավապաշտպանի խոսքով՝ անգամ եթե աղջիկը դեմ է իրեն առևանգած տղայի հետ ամուսնանալուն, ծնողների պատիվը բարձր պահելու համար լռում է, խուսափում բարձրաձայնել այդ մասին։
Զարուհի Հովհաննիսյանը նաև նշում է՝ Հայաստանում ծնողները ավանդույթ ունեն՝ փորձել միջամտել իրենց տղայի կամ աղջկա ընտանեկան կյանքին։ Լինում են դեպքեր, երբ ծնողը դեմ է, որ որդին տվյալ աղջկա հետ կազմի ընտանիք և ամեն կերպ փորձում են խզել հարաբերությունները նրա հետ։
«Եթե անձը չափահաս է ու այդ որոշումը ինքնուրույուն է կայացրել, ոչ մեկը իր անձնական կյանքին խառնվելու իրավունք չունի։ Եթե նոր օրենսգրքի համապատասխան հոդվածը նայենք, ստացվում է, որ դուստրը կամ կինը դիմելու են ոստիկանություն և հայտնեն նման դեպքերի մասին, որը խախտում է իրենց անձնական կյանքի իրավունքը։ Հիմնականում տղայի ծնողներն են փորձում խառնվել հարաբերություններին։ Չեն սիրում հարսին ու ստիպում են տղայից բաժանվել»,- ընդգծում է զրուցակիցը։
Ըստ իրավապաշտպանի՝ ամուսնության, ամուսնալուծության հարկադրելու դեպքերը պարզվում են, երբ կանայք դիմում են համապատասխան մարմիններին։ Հակառակ դեպքում որևէ սոցոլոգիական հետազոտություն չի իրականացվում՝ նմանատիպ դեպքերը պարզելու կամ այդ դեպքերի վերաբերյալ որևէ վիճակագրություն ունենալու համար։
Զրուցակիցը նկատում է՝ օրենսգրքի համապատասխան հոդվածն իր արդյունավետությունը կունենա, եթե կանայք կամ իրենց ընտանիքները դադարեն մտածել հասարակական կարծիքի մասին, իսկ իրավական համակարգն էլ արդյունավետ գործի․ «Օրինակ՝ ընտանեկան բռնության գործերով շատ վատ դեպքերի ենք հանդիպում, երբ գործին ընթացք տալու փոխարեն իրավական համակարգը փորձում է բռնության ենթարկված կնոջը համոզել, որ նա միանա իր բռնարար ամուսնու հետ։ Այս պարագայում իրավապահ համակարգը պետք է շատ լուրջ մոտենա խնդրին»,- հավելում է Հովհաննիսյանը։
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ նշում է՝ աղջիկ փախցնելու ավանդույթը նախկինում ծախսերից խուսափելու համար էր։ Աղջիկներին ծնողները ամուսնացնում էին՝ հաշվի առնելով տղայի ընտանիքի սոցիալական վիճակը, երբ ցանկանում էին իրենց դուստրերին ապահով ընտանիքում հարսնության տալ։
«Առաջ հայրիշխանական մշակույթն էլ էր մեզ մոտ գործում, երբ հայրն էր որոշում, թե ում հետ ամուսնանա դուստրը։ Տղաների դեպքում էլ էր այդպես․ ծնողները, առանց տղայի կամքը հաշվի առնելու, հարս էին ընտրում իրենց համար։ Ընդհանրապես մեր հայկական ընտանիքները որոշակի առանձնահատկություններ ունեն․ ոմանք ավանդապաշտ են, ոմանց ընտանիքներում որոշողը տղամարդն է, հաշվի չեն առնում կանանց կամ երեխայի կարծիքը, ամենահաճելին այն է, երբ հաշվի են առնում բոլորի կարծիքը»,- շեշտում է նա։
Ըստ Պողոսյանի՝ հետխորհրդային շրջանում ընտանիքներում որոշակի դրական փոփոխություններ կան։ Հիմա թեև աղջիկ առևանգելու սովորույթը երբեմն շարունակվում է, բայց դեպքեր կան, երբ ծնողները կամ աղջիկը չեն համակերպվում դրա հետ և բարձրաձայնում են։ Վերջինս ցավով շեշտում է՝ հարկադիր ամուսնության գնալիս, եթե աղջիկը ուզում է բարձրաձայնել դա, միշտ չէ, որ անում է՝ մտածելով հասարակության ու ընտանիքի վերաբերմունքի մասին։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT