Սոցաջակցության ծրագրերի շահառուներին և նպաստառուներին կարգելվի մասնակցել շահումով խաղերին․ ինչ է սահմանում նոր օրենքը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նոր նախագիծ։

Նոր օրենքը նպատակ ունի կարգավորելու Հայաստանի Հանրապետության խաղային գործունեության կարգավորման միջոցով խաղացողների շահերի պաշտպանությունը, տնտեսական զարգացման խթանումը։ Այն հստակեցնելու է նաև խաղային գործունեության կարգավորման ոլորտում առկա իրավահարաբերությունները՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում, դրանց նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով, պետական մարմիններին տրամադրվող տեղեկությունների, հաշվետվությունների ներկայացման ձևերի և մեթոդների արդիականացումը։

Ներկայում մոլեխաղերի ոլորտը կարգավորվում է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով, սակայն, ըստ ՊԵԿ-ի, գործող օրենքը լիարժեք չէ, և կարգավորումներից դուրս են մնում մի շարք կարևորագույն հայեցակետեր, ինչպես, օրինակ, կիրառվող ծրագրային և տեխնիկական միջոցների համապատասխանությունը հայտարարված չափանիշներին, կեղծ կամ արտաքին միջամտությունից չպաշտպանված սարքավորումների կամ ծրագրային միջոցների կիրառմամբ խաղերի կազմակերպումը, ինչի հետևանքով ոտնահարվում են խաղացողների շահերը և այլն, և այլն:

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ գործող օրենսդրությամբ մշտապես առաջանում են հարցեր՝ կապված «շահումով խաղ» հասկացության մեկնաբանման հետ, բացի այդ, բավարար չափով կարգավորված չեն նաև ոլորտի նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի, խաղային պրոցեսում տեղի ունեցող իրադարձությունների, օրենքով սահմանված չափանիշների հետ սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը:

Այս ամենից զատ՝ օրենքը կարգավորում է նաև շահումով խաղերին մասնակցելու սահմանափակումներն ու արգելքները։ Մասնավորապես սահմանվելու են քաղաքացիների՝ խաղերին մասնակցության արգելքի ընդհանուր կանոնները: Ընդ որում՝ արգելվելու է այն քաղաքացիների մասնակցությունը օրենքով սահմանված խաղերին, ովքեր սահմանված որևէ տեսակի սոցիալական աջակցության ծրագրի շահառու են, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով նախատեսված որևէ տեսակի նպաստի նպաստառու են, ճանաչվել են սնանկ կամ ունեն չմարված (չներված) պարտավորություններ, գտնվում են սնանկության վարույթում, սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտների 40%-ը, հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։

Այս խմբերում չընդգրկված քաղաքացիների համար խաղերի մասնակցության թույլատրելի չափը սահմանվում է հայտարարագրված տարեկան եկամուտների 20 տոկոսը։

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետ Գոհար Զաքարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանում է՝ օրենքը կրելու է կանխարգելիչ բնույթ, որպեսզի խաղամոլության դեմ հնարավոր լինի պայքարել։ Վերջինս նկատում է՝ երբ 2018թ. մարտ ամսից խաղային ոլորտի նկատմամբ վերահսկողությունը վերապահվեց կոմիտեին, գործառույթները պատշաճ իրականացնելու և հսկողական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով վերհանվեցին ոլորտում առկա ռիսկերը և խնդիրները:

«Ներկայումս որոշ կազմակերպիչներ շահագործում են կեղծ խաղային սարքավորումներ և ծրագրեր, ինչի հետևանքով անհնարին է դառնում հսկել իրական դրամական հոսքերը /կատարված խաղադրույքները/, և խնդիրներ են առաջանում փաստացի իրացման  շրջանառությունների մեծությունների որոշման և, բնականաբար, հարկվող օբյեկտների արժանահավատության հետ։ Հաջորդ խնդիրներից է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեպքերի բացառումը։ Ամենակարևոր խնդիրն է խաղացողների իրավունքների և շահերի պահպանումը և հասարակությանը խաղամոլությունից զերծ պահումը»,- շեշտում է նա։

Շահումով խաղերի մասնակցության արգելքի խմբում ներառված շահառուները, ՊԵԿ-ի ներկայացուցչի խոսքով, համարվում են խոցելի խումբ։ Թեև դեռևս որևէ վերլուծություն չկա, թե նշված խմբի շահառուները քանի տոկոսն են կազմում նման խաղերի մասնակցության մեջ, սակայն Զաքարյանը շեշտում է. «Շատ դիմում-բողոքներ ենք ստանում, երբ քաղաքացին դժգոհում է, որ մասնակցել է որևէ շահումով խաղի, սակայն այդպես էլ չի ստացել իր շահումը, խաբվել է։ Զրուցելով նման քաղաքացիների հետ՝ հասկանում ենք, որ շատերը պատկանում են հենց այն խմբերին, որոնց մասնակցության դեպքում արգելք ենք սահմանել»։

Նման տվյալներ կոմիտեն կկարողանա ստանալ, երբ օրենքը ընդունվելուց հետո ստեղծվի մոնիթորինգի կենտրոն, որը նաև վերահսկելու է այն քաղաքացիների մասնակցությունը շահումով խաղերին, որոնց մասնակցությունը օրենքով արգելված կլինի։ Շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան մարմինները կտրամադրեն խաղային ոլորտի կարգավորման օպերատորին, և էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, որին պարտադիր պետք է միացված լինեն նաև կազմակերպիչները, խաղացողի նույնականացման ընթացքում արգելափակման ենթակա քաղաքացիների մասնակցությունը խաղերին կսահմանափակվի:

«Ուսումնասիրելով միջազգային փորձը և աշխարհի լավագույն միջազգային փորձագետների հետ համատեղ քննարկումների արդյունքում ձևավորվեցին խաղային արտադրանքների համար պարտադիր տեխնիկական ստանդարտների և էլեկտրոնային կառավարման համակարգի՝ մոնիթորինգային կենտրոնը և խաղային գործունեության կարգավորման օպերատորի ներդրման գաղափարը: ԷԿՀ-ն թույլ կտա վերահսկել կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների տեխնիկական վիճակը՝ բացառելով հնարավոր խարդախությունները, ապահովելով խաղացողների շահերի և իրավունքների պաշտպանությունը, զերծ պահելով հասարակության խոցելի խմբերին խաղամոլությունից»,- ասում է մասնագետը։

Այսինքն՝ մինչև խաղերին մասնակցություն ունենալը, անձը նույնականացման գործընթաց է անցնելու, հարցում է կատարվելու կենտրոնական սերվերին, եթե քաղաքացին ընդգրկված է լինելու որևէ խմբում, նրա մասնակցությունը արգելափակվելու է։ Իսկ մինչ այդ նախկին գրանցվածները օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ինքնաբերաբար արգելափակվելու են։

Նախատեսվում է, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։ ՊԵԿ-ի առաջարկած օրենքի նախագիծը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա Կառավարության հավանությանը, ապա ընդունի ԱԺ-ն:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2348 դիտում

Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել

Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը

Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ

Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան

Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ

ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ

ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը

Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա

Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Կապանում մեքենա է այրվել

Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել

Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան

ՔՊ վարչության նիստը տևել է վեց ժամ. քննարկվել են թեկնածություններ. լուսանկարներ

Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան

Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան

Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո

«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը

Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի

Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան

Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի

Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները

Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ` կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո

Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ

Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի

ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին

Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը

Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին

ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային

Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով

Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը

Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ