Երևան
12 °C
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ խոսքը վերաբերում է տարկետում տրամադրելուն:
«Ինչպես գիտեք, 2017 թվականին համապատասխան օրենքում փոփոխություն կատարելուց հետո մեր շրջանավարտները զրկվեցին ՀՀ բուհերում անընդհատ կրթություն ստանալու իրավունքից, որովհետև նրանք բոլորը պետք է զորակոչվեին բանակ, բացառությամբ օլիմպիադաներում մեդալներ նվաճած շրջանավարտների, որոնց քանակը փոքր է:
Հիմա այս առաջարկով լրացումը բաղկացած է լինելու երկու կետից. առաջարկվում է համապատասխան բնագիտական մասնագիտություններով Կառավարությանը լիազորել տրամադրել տեղերի որոշակի քանակ, որը կենթադրի տարկետման իրավունք:
Երկրորդ կետը վերաբերում է զորակոչի տարիքի փոփոխությանը: Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի էին առնչվում: Խորհրդային շրջանում դպրոցը 10 տարի էր, և 17 տարեկանում էին ավարտում, իսկ այժմ 12-ամյա է դպրոցը, և նրանք ավարտում են 18, երբեմն՝ 19 տարեկանում: Երբ գումարում են ուսման տարիները՝ բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, ստանում ենք այն տարիքը, երբ ասպիրանտն իր ուսուցման դեռևս 3-րդ տարում զորակոչվում է բանակ:
Այս փոփոխությամբ առաջարկում ենք նշված՝ տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել, այսինքն՝ մինչև 28 տարեկանը»,- ասաց Դումանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ այս նախագծով տարկետման իրավունքը վերադարձնում են բուհական համակարգ. «Կարևոր է արձանագրել, որ մենք այս որոշումը կայացնում ենք՝ Կառավարությանը թողնելով հայեցողության լիազորություն: Այսինքն՝ ոչ թե ասում ենք՝ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ տարկետում է ստանում, այլ ամեն տարվա համար հասցեական, որոշակի մասնագիտությունների, որոշակի բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված Կառավարության առաջնահերթություններից: Նաև Կառավարությունն այդ որոշումներով հնարավորություն կունենա որոշակի լրացուցիչ պայմաններ առաջադրել այդ տեղերում ընդունելության հավակնող դիմորդների համար: Սա վերաբերելու է հաջորդ տարվա ընդունելության քննություններին»,- ասաց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT