Երևան
12 °C
Հայաբնակ Ջավախքում տեղի բազմաթիվ բնակիչներ հայտնվել են անելանելի իրավիճակում: Բանն այն է, որ մի քանի ամիս շարունակ նրանք խոշոր գումարներ են ներդրել Teslavideomedia.com կայքում, սակայն երեկ գիշերվանից կայքը հանկարծակի դադարել է գործել, մարդիկ հազարավոր դոլարների կորուստ են կրել: Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Tesla Video Media-ի օգտատերերը մի քանի օր է՝ չեն կարողանում իրենց հաշիվներից գումար դուրս բերել:
Նշենք, որ այս կայքը վերջին մի քանի ամիսներին է լայն տարածում գտել տեղի բնակիչների շրջանում: Թեև ցանկացած պահի կայքը փակվելու կամ օգտատերերի մուտքը սահմանափակվելու սպառնալիքին, մարդիկ հերթով, միմյանց իմաց տալով՝ ներքաշվել են խաղադրույքային ծուղակի մեջ:
Կայքը առաջարկում էր գումար աշխատել որոշակի ներդրման դիմաց. Teslavideomedia.com-ի միջոցով օգտատերերը գրանցվում էին, մեկ խաղադրույքը սկսվում էր 500 ԱՄՆ դոլարից, վճարելուց հետո նրանք պետք է օրական որոշակի քանակի տեսանյութեր դիտեին, որոնք կայքն էր առաջարկում եւ դրա դիմաց էլ համակարգն առցանց տարբերակով որոշակի գումար էր վճարում: Խաղադրույքը կատարելուց հետո 20 օրից էր հնարավոր միայն գումարը հետ վերցնել, իսկ խաղադրույքի տոկոսներն ավելանում էին այդ 20 օրը լրանալուց հետո:
1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ներդրած Վրաստանի քաղաքացի Հ. Մ-ն «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց, որ մոտ 15 օր առաջ է խաղադրույք կատարել: «Հատուկ էջ ես բացում, որի համար անհրաժեշտ է էլեկտրոնային հասցե: Մեկ անձը կարող է մի քանի տարբեր էջեր բացել, բայց յուրաքանչուրի համար առանձին էլ.փոստ եւ գաղտնաբառ էր հարկավոր, ինչն էլ իմ ծանոթներից շատերն արել էին: Ինձ էլ խորհուրդ տվեցին, մտածեցի՝ եթե այդքան մարդ հավատացել ու հազարավոր դոլարների խաղադրույք է արել, ուրեմն մի բան գիտեն, հենց այնպես չէ»,- պատմեց նա:
Յուրաքանչյուր էջով խաղադրույք կատարելու համար նվազագույն գումարը սկսվել է 500 ԱՄՆ դոլարից: Գրանցվելուց հետո գրանցվող անձը գումարը փոխանցել է իրեն տրամադրվող հաշվեհամարին:
«Ես երկու էջ էի բացել, մեկի վրա օրական կուտակվում էր 24 ԱՄՆ դոլար, մյուսին՝ 26 դոլար, այդ էջերով ամեն օր մոտավորապես 16 գովազդային տեսանյութ պետք է նայեի: Նայում էի ու սպասում՝ մինչեւ կայքը խափանվեց»,- հավելեց Հ. Մ.-ն:
Զրուցակցի խոսքով՝ դիտելու համար առաջարկվող տեսանյութերը «Տիկտոկի» գովազդներ են հիշեցրել, հիմնականում՝ հագուստի, կոշիկի կամ որոշ ապրանքների մասին:
Մեկ այլ զրուցակցի դեպքում վիճակն ավելի բարդ է. Ա. Ս-ն ընտանիքի մի քանի տարվա կուտակած ամբողջ գումարն է ներդրել եւ այժմ անելանելի դրության մեջ է: Վերջինս նշեց, որ 15 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է արել, բայց հույս ունի, որ կայքը դեռ կվերականգնվի, եւ կկարողանան գոնե գումարները վերադարձնել: Ա. Ս-ն հայտնեց, որ իր համագյուղացիներից շատերն են խաղադրույք արել. ոմանք՝ 5000 դոլար, ոմանք՝ 15.000 դոլար, որոշներն էլ վարկեր են վերցրել, ոսկի եւ այլ թանկարժեք իրեր գրավադրել, այժմ փաստի առաջ կանգնել:
Ք. Ս-ի խոսքով էլ՝ առցանց խաղադրույք չէր, այլ թակարդ. «Հիմա զօրուգիշեր աշխատելու ենք, որ փակենք»: Վերջինս, սակայն, չցանկացավ նշել գումարի չափը:
Ջավախքում տեղի ունեցածի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Կյուրեղյանի հետ:
Պատգամավորը նշեց, որ իրականում սարսափելի վիճակում է հայտնվել տեղի ազգաբնակչությունը. մոտ 60-70 տոկոսը ներգրավված է եղել առցանց խաղադրույքում:
«Որոշ մարդիկ սեփական տներն են վաճառել, հսկայական վարկեր վերցրել բանկերից: Չսահմանափակվելով «շահած» գումարով՝ անընդհատ ներդրումներ են արել: Այդ մարդիկ հիմա, մեղմ ասած, ծանր վիճակում են, «հոգեվարքի մեջ», անգամ երիտասարդ տղա կա, որը շեղում է ստացել: Սկզբնական շրջանում մարդիկ են եղել, որ ներդնելուց հետո որոշակի գումար շահել են, ապա «լավության կարգով»՝ ներգրավել իրենց բարեկամներին ու ծանոթներին: Հիմա մեկը մյուսին է պահանջներ ներկայացնում, իրար են մեղադրում, լարվածություն է առաջացել՝ չնայած այն բանի, որ բոլորն էլ գիտակցաբար եւ իրենց կամքով են ներքաշվել այդ խաղի մեջ»,- ասաց պատգամավորը:
Սմբատ Կյուրեղյանի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում է լսել այս խաղադրույքների մասին, սակայն չի մտածել, որ այն կարող է զանգվածային բնույթ կրել: Պատգամավորի փոխանցմամբ՝ վերջին շրջանում զարմանալի բարձր էր բոլորի տրամադրությունը, ոգեւորության մեծ չափը, բանկերի դիմաց հսկայական հերթեր էին, բնակիչներն ամեն գնով վարկեր էին ձեւակերպում, որպեսզի իրենք էլ խաղադրույք կատարեն:
«Զգուշացրել եմ ծանոթներիս զերծ մնալ, ասել՝ անհնար է նման ճանապարհով գումար աշխատել: Գիտեմ՝ մարդիկ են եղել, որոնք մինչեւ 50-100 հազարավոր դոլարներ են դրել»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավոր չէ՞ ինչ-որ կերպ այդ անձանց աջակցություն ցուցաբերել, իրավաբանական կամ այլ տեսանկյունից, պատգամավորը նկատեց. «Առայժմ ամեն ինչ շատ անորոշ է, կայքի փակման մասին լուրը երեկ գիշեր է հայտնի դարձել, շատերը դեռ հույս ունեն, որ ժամանակավոր տեխնիկական խնդիր է: Ամեն դեպքում, քրեական գործեր կհարուցվեն»:
Նա դժվարացավ ասել, թե նման պարագայում պետությունը որքանո՞վ կարող է այս անձանց աջակցել, քանի որ մասնավոր դեպքեր են, պարզապես՝ զանգվածային բնույթ կրող: «Սա դասական բուրգ էր, որը փլուզվեց: Աբսուրդի հասնող հանցագործություն է: Մեր ազգաբնակչությունը գիտակցորեն ընկել է թակարդը: Այս շոկից դուրս գանք, մեկ-երկու օր անցնի, տեսնենք՝ ինչ կարելի է անել: Բնականաբար, կփորձեմ ինչ-որ կերպ օգտակար լինել»,- վստահեցրեց նա:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ խնդրից տեղյակ են, այն այս օրերին բավականին մեծ հնչողություն է ստացել Վրաստանում: Մեզ փոխանցեցին, որ մինչեւ մեր հեռախոսազրույցը դեսպանատուն դեռ որեւէ ՀՀ քաղաքացի չի դիմել այս հարցով: «Ըստ էության՝ այս պահի դրությամբ դեսպանությունը որեւէ ներգրավվածություն չունի: Հաշվի առնելով լրատվամիջոցներով եւ հանրության շրջանում հնչեցվող խաբված անձանց թիվը՝ վստահաբար քրեական գործ է հարուցվել կամ կհարուցվի»,- հայտնեցին Վրաստանում ՀՀ դեսպանատնից:
Վրաստանում գործող լրատվամիջոցների հրապարակումներից էլ տեղեկանում ենք, որ, ըստ Google Trends-ի, Teslavideomedia.com կայքը ամենահայտնի կայքերից է եղել Վրաստանում։ Այս կայքի հանրաճանաչությունը այնտեղ գնահատվել է 100 միավոր, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերում Հայաստանն ու Ադրբեջանն են։ Հետեւաբար, այս համակարգից օգտվողների մեծ մասը գրանցվել է Վրաստանից: Նկատենք՝ առայժմ տեղեկություններ չկան՝ ՀՀ-ում այս կայքի ծուղակը հայտնված քաղաքացիներ կա՞ն, թե՞ ոչ:
Նշենք, որ, ըստ վրացական լրատվամիջոցների, Teslavideomedia.com-ը գրանցվել է 2022 թվականի մարտի 3-ին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT