Վանեցյանը հրաժարվել է իրավապահներին բացատրություն տալ նախկինում ասածի վերաբերյալ. Դանիել Իոաննիսյան

Շաբաթներ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց էր տվել այն մասին, թե իբր իր օրոք հայտնաբերվել ու արտերկրից Հայաստան էր բերվել հայտնի (Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազանգերի) գաղտնալսման կազմակերպիչը, բայց հետո ազատ էր արձակվել ապօրինի միջամտությամբ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Բնականաբար, իրավապահներին խնդրել էինք քննել այդ դեպքը և պարզել քրեական գործին՝ Վանեցյանի ասած ապօրինի միջամտության հանգամանքները:

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեից ստացա գրություն, որից իմանում ենք, որ Վանեցյանը հրաժարվել է իրավապահներին բացատրություն տալ իր ասածի մասին: Եզրահանգումները թողնում եմ ընթերցողին»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրոնային մամուլում տվյալներ էին հրապարակվել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու մասին, որում հղում էր կատարվել «Յութուբ»-ում տեղադրված ձայնագրությունը: Հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունում Արթուր Վանեցյանը և այն ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում էին Մարտի 1-ի գործը:

Դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Արթուր Վանեցյանը որոշ մանրամասներ էր ներկայացրել իր և այն ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործից։ Վանեցյանը նշել էր, որ քննությունն արդեն պարզել է գաղտնալսում իրականացրած ու պատվիրած անձանց շրջանակը։ Լրագրողների հարցին՝ պատվիրատուն հայտնի՞ է հանրությանը, վերջինս արձագանքել էր ժպիտով. «Լայն ճանաչում ունի»: Նա նաև նշել էր, որ գաղտնալսման պատվիրատուները Հայաստանից են:

Նշենք, որ առաջին գաղտնալսման հրապարակումից մի քանի ամիս անց համացանցում հայտնվեց նաեւ հեռախոսային խոսակցության երկրորդ մասը:

Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և այն ժամանակ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:

Տպել
2512 դիտում

«Կապիտուլյացիոն փաստաթո՞ւղթ», թե՞ ելույթներ. «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով

Լեռնանիստ գյուղի դաշտերն այրվել են

Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինծառայողներին, վայրագ կերպով վարվել զոհերի մարմինների հետ․ Մարտիկյան

Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Սյունիքում իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն հանգիստ․ Դավիթ Դանիելյան

Կարևոր է՝ ռուս-թուրք-ադրբեջանական թակարդից դուրս գալով՝ այժմ էլ չընկնենք Արևմուտք-Ադրբեջան հյուսած ծուղակը. Բաբաջանյան

Հայկական կողմը գիտի, թե որտեղ քանի դի կա, սակայն դուրս բերելու փորձերը հանդիպել են Ադրբեջանի ԶՈՒ ուժեղ կրակին․ Մարտիկյան

Հոխիկյանը, ԵՊՀ-ին մեղադրելով քաղաքական պատվեր կատարելու մեջ, ինքն է քաղաքականացման առերևույթ քայլ կատարում. Գրիգորյան

Ծաղկունք գյուղում տնակ է հրդեհվել

Հայկական ԶՈՒ-ն սպասում է հակառակորդին դիմակայելու և ջախջախելու․ Առաքել Մարտիկյան

ՌԴ-ից մեծ թվով անձանց ներհոսքն ինչ ազդեցություն կունենա Հայաստանում ժողովրդագրական աճի վրա

Հայաստանն Ադրբեջանին մի քանի անգամ արդեն առաջարկել է զորքերի հայելային հետքաշում

Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալ

Հայաստանը ՀԱՊԿ զորավարժություններին ուժեր չի ուղարկելու․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այս որոշմանը

ՀԱՊԿ-ում մնալով՝ նշանակում է տալ այն, ինչը պահանջում է Ադրբեջանը՝ սկսած «Զանգեզուրի միջանցքից» և անկլավներից. քաղաքագետ

ՀՀ ՄԻՊ-ը Լեյլա Կայաչիկին է ներկայացրել այս օրերին տեղահանված 7600 անձի կենսապայմանների ապահովման անհրաժեշտությունը

Քննարկվել են Ներքին գործերի նախարարության ֆունկցիոնալ և ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցեր

Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղին հարակից սարերում այրվել է խոտածածկույթ

Վահրամ Դումանյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին»

Խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև. քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՊԵԿ նախագահը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ նախագահը և Սլովակիայի նորանշանակ դեսպանը կարևորել են գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ստանիսլավ Զասին

Դատախազությունում ևս մեկ պաշտոնանկություն է եղել

Հայտնի են երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները

Զորքերի հետքաշումն ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. Հայաստանում ՌԴ դեսպան

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի անվանակարգերը

Արձագանք՝ տեղահանված անձանց կարիքներին

«Ամերիկացի բարի սամարացիները» հաղթող է ճանաչվել Կաննի համաշխարհային կինոփառատոնում

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Ցավում ենք ևս 3 հայ զինվորի մահվան կապակցությամբ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Եռաբլուրում ոստիկանների կողմից զոհված զինվորների ծնողներին բերման ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

ՀՖՖ-ն և Խոակին Կապառոսը դադարեցնում են համագործակցությունը

ԱԽ քարտուղարը Լաուրա Կուպերին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան

Գագարին գյուղի սկզբնամասում այրվել է 15 հա խոտածածկույթ

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 01-02-ը աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով

Տեղադրվել է Հայկոյի արձանը. երգչի մահվան տարելիցի առթիվ հրապարակվել են նրան նվիրված նոր երգեր

Կդադարեցվի Գորիսի մի շարք հասցեների գազամատակարարումը

Որոշվել է հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարել. ՊՆ-ն մանրամասնում է՝ ովքեր են մասնակցելու դրանց

Լին Թրեյսին Սյունիքի մարզում հանդիպել է տեղահանված անձանց հետ