Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Մ. Մարտիրոսյանի վերաբերյալ փաստաթղթերն ու անձնական գործը:
ՀՀ դատախազության հաղորդագրության համաձայն՝ վերջինս 2003թ. սեպտեմբերի 12-ի դատավճռով դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ըստ դատավճռի՝ նա տուժողի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, սպանության դիտավորությամբ հանցակցի հետ մուտք է գործել վերջինիս բնակարան և դանակի բազմաթիվ հարվածներով սպանել նրան, որից հետո կատարած հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ այրել դիակը և դիմել փախուստի:
Պատժի սկիզբը հաշվվել է 2003թ. հուլիսի 9-ը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի 2021թ. օգոստոսի 27-ի որոշմամբ դատապարտյալը տեղափոխվել է կիսաբաց ուղղիչ հիմնարկ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև դատապարտյալը պատժի կրման ընթացքում չի խրախուսվել, 2 անգամ՝ 2010թ. բջջային հեռախոս պահելու, իսկ 2017թ. 2 «վայ-ֆայ» սարք պահելու համար, ենթարկվել է կարգապահական տույժի, սակայն 2019թ. սկսած՝ պատժի կրման ընթացքում մասնակցել է տարաբնույթ դասախոսությունների, դասընթացների, ստացել հավաստագրեր, մասնակցել է գրական-գեղարվեստական, կրթական-լուսավորչական միջոցառումների, ստեղծագործական մրցույթների և աշխատանքների, ցուցահանդես-վաճառքների՝ ներկայացնելով իր կողմից կավից ստեղծված իրեր, ընդգրկվել է հիմնարկի, դրան հարող տարածքի բարեկարգման՝ առանց վարձատրության աշխատանքներին:
Ըստ անձնական գործում առկա տվյալների՝ 2021թ. հոկտեմբերի 25-ին Մ. Մարտիրոսյանը պայմանագիր է կնքել գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում սովորելու համար և սովորում է 3-րդ կուրսում։
2021թ. նոյեմբերի 16-ից ընդգրկվել է ՔԿՀ-ում գործող մշակութային ինքնագործ միավորման կազմում, հասարակական կազմակերպությունից ստացել շնորհակալագիր համագործակցելու և ծրագրերին կամավոր մասնակցելու համար։ Իսկ 2022թ. հունվարի 5-ից Մ. Մարտիրոսյանն աշխատում է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտում որպես բանվոր։
Այսինքն՝ ուսումնասիրությամբ պարզվել է, դատապարտյալը պատժի կրման ընթացքում դրսևորել է օրինապահ վարքագիծ, բարեխիղճ վերաբերմունք է ունեցել աշխատանքի և ուսման նկատմամբ, ակտիվորեն մասնակցել է դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին և միջոցառումներին, որոնք կրել են տևական բնույթ: Արդյունքում ՔԿՀ-ի վարչակազմը նրա վարքագծում արձանագրել է դրական տեղաշարժ:
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնակատար Ա. Բրուտյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Ղազարյանին՝ քննարկել ցմահ դատապարտյալ Մ. Մարտիրոսյանին նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելու հարցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT