Երևան
12 °C
«Հայաստան» համահայկական հիմնադրամը արձագանքել է «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում Հիմնադրամի վերաբերյալ հնչած անհարկի շահարկումներին։
Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է.
«Երկիր մեդիա» և USA Armenia (ԱՄՆ) հեռուստաընկերություններով ցուցադրվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում հնչել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող անհիմն մտքեր (ընդ որում՝ այն հորջորջելով որպես «Հայաստանի հիմնադրամ»), մերկապարանոց մեղադրանքներ և իմաստազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև կարող են թյուր կարծիք ձևավորել հայ հասարակության և մասնավորապես սփյուռքահայության շրջանում, ինչպես նաև անվստահություն առաջացնել նրանց բնակության և/կամ քաղաքացիության երկրների համապատասխան մարմինների մոտ:
Հասկանալով հանդերձ, որ ֆիլմի տեքստերի հեղինակները կարող են վկայակոչել, այսպես կոչված, «գեղարվեստական ստեղծագործության» մեջ մտացածին և իրականության հետ աղերս չունեցող մտքեր արտահայտելու իրենց իրավունքը, ուզում ենք ընդգծել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության բացառիկ կառույց է, որի գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրա հեղինակությամբ և նրա նկատմամբ ձևավորված վստահությամբ:
Առանց անդրադառնալու գեղարվեստական արժեքով կասկածելի այս ֆիլմում օգտագործվող հայերենի անհարիր բառապաշարին, արտահայտված բովանդակազուրկ մի շարք մտքերին, իրականության խեղաթյուրմանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆիլմի հեղինակներին և դրա ստեղծման ու ցուցադրման հետ առնչություն ունեցող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում անհարկի չշահարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվանումը և խուսափել դրա գործունեությունը վարկաբեկող ցանկացած դրսևորումից:
2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով սկսված Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ֆինանսական և բարոյական աջակցությունն անգնահատելի էր և շարունակվում է մինչև օրս՝ ուղղվելով Արցախի վերականգնմանը, զարգացմանը, արցախահայության տարաբնույթ կարիքների բավարարմանը, ինչպես նաև Հայաստանի սահմանային համայնքներում իրականացվող բազմաթիվ կենսական ծրագրերին:
Չմտածված, ակնհայտ վիրավորական և քաղաքական ենթատեքստ ունեցող նման արտահայտություններն արժեզրկում են պատերազմի ընթացքում և դրանից հետո մեզանից յուրաքանչյուրի ունեցած ներդրումը: Հիմնադրամի գործունեությունը մշտապես եղել է բաց, թափանցիկ և հաշվետու: Փոխանցված բոլոր միջոցները ծախսվել և ծախսվում են նպատակային և արդյունավետ, ինչը հաստատվել է հեղինակավոր միջազգային աուդիտի եզրակացությամբ:
Ցավալի է, որ հենց հայկական արտադրության ֆիլմում են հնչեցվում սովորաբար ադրբեջանական քարոզչամիջոցներից հնչող անհիմն ու փաստազուրկ մեղադրանքներ։ Մենք վստահ ենք, որ հայ հասարակությունը և մեր միջազգային գործընկերները տիրապետում են ճշմարիտ տեղեկատվությանը և իրական փաստերին, ուստի կրկին կոչ ենք անում խուսափել Հիմնադրամի բարի համբավն ու հեղինակությունն արատավորող գործելաոճից:
Սույն հղումով կարող եք ծանոթանալ Հիմնադրամի 2020թ. տարեկան հաշվետվությանը, իսկ 2021-ի հաշվետվությունը կհրապարակվի նույն կայքէջում՝ ս.թ. հուլիս ամսվա սկզբին։
Հիշեցնենք՝ դերասան, ռեժիսոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի «Երկիր մեդիա» եւ «USArmenia» հեռուստաալիքներով հեռարձակվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը սուր քննադատությունների է արժանացել հանրության որոշ հատվածի շրջանում: Հատկապես աղմուկ բարձրացավ սերիալի հետեւյալ տեսարանը ցուցադրելու հետո. ԱՄՆ-ում ապրող մեծահարուստ եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ մի տղամարդ իր, այսպես կոչված, «հպատակներին» է ներկայացնում պատից կախված մի նկար, որում ինքը Հիսուս Քրիստոսի նման խաչված է:
Նկատենք, որ «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմը միայն այս կադրերից հետո չէ, որ հանրության որոշ հատվածի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Մինչ այդ եւս «Հայկական ժամանակ»-ը մի շարք բողոքներ էր ստացել ֆիլմում «Եռաբլուր»-ում նկարահանված կադրերի ու այնտեղ վարվող երկխոսությունների մասին: Ընդհանուր ֆիլմում գործածվող խոսույթի եւ այլ երեւույթների վերաբերյալ հնչող քննադատությունները եւս շատ-շատ են:
ՀՌՀ-ն եւս հայտարարություն էր տարածել ֆիլմի վերաբերյալ, որում ասվում էր՝ Հանձնաժողովն արդեն կազմել է արձանագրություն՝ ֆիլմի ակտիվ քննարկման առիթ դարձած դրվագի մասով: Նշվում էր նաեւ, որ թեպետ այս պահին արձանագրությունը կազմվել է նշված դրվագի կապակցությամբ, սակայն ֆիլմի ցուցադրված սերիաները եւ անոնսները թույլ են տալիս եզրակացնել, որ սերիալը կարող է խախտել նույն որոշման մեկ այլ նորմ, այն է՝ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն տեսալսողական հաղորդումները, որոնք նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձեւերի, խոսելաձեւերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների եւ կենսակերպի ռոմանտիզացիային։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT