Երևան
12 °C
Պարզվել են Գոռավան բնակավայրի գերեզմանատանը շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, հանցագործություն կատարած անձանցից երկուսի, ինչպես նաև՝ զինված միջադեպին ներկա անձանցից 11-ի ինքնությունը, որոնցից չորսն Արարատ քաղաքի բնակիչներ են, երկուսը՝ Վեդի քաղաքի, չորսը՝ Գոռավան, ևս մեկը՝ Նոր Կյանք բնակավայրի:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ մանրամասնելով.
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021թ հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ, զինված տարբեր հրազեններով, այդ թվում՝ գնդացրով, ինքնաձիգներով, հրացաններով և ատրճանակով, նախկինում ունեցած անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով պայմանավորվել և Գոռավան համայնքի գերեզմանատանը հանդիպել էին համաքաղաքացիների և վերջիններիս համախոհների հետ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ սկսվել էր փոխհրաձգություն, և ապօրինի կերպով ձեռք բերված հրազեններից, միմյանց սպանելու դիտավորությամբ, խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի քանի տասնյակ կրակոցներ էին արձակվել միմյանց ուղղությամբ, արդյունքում միջադեպի մասնակիցներից մեկին պատճառվել էր կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի առողջությանը՝ ծանր վնաս:

Իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել էին վերջիններիս հրազենային վնասվածքներ հասցրած անձանց ինքնությունը, որոնք Արարատ քաղաքի՝ 34 և 39 տարեկան բնակիչներ են:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), իսկ վերջինիս 39-ամյա ընկերոջը՝ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (Սպանության հանցափորձ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջիններիս մասն առանձնացվել է, նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ նշված գերեզմանատանը հայտնաբերվել էին բազմաթիվ հրազենային վնասվածքներով տարբեր մակնիշների ավտոմեքենաներ, 44 հատ 7,62x54մմ, 12 հատ 7,62x39մմ պարկուճներ, 1 հատ 7,62x54մմ տրամաչափի փամփուշտ, որսորդական փամփուշտների՝ 6 հատ պարկուճ, կոտորակ, պլաստմասե մասնիկներ, ինչպես նաև՝ դանակ, արնանման հետքեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ որպես հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու, դրանց ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ փոխհրաձգությանը հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:
Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT