Երևան
12 °C
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 18-ին անցկացնելու է հերթական համագումարը, որի ընթացքում ընտրվելու են վարչության անդամները և նախագահը: Վարչության անդամի ընտրությանը մասնակցելու է 48 թեկնածու, որոնցից ընդամենը 15-ը կարող են ընդգրկվել վարչության կազմում:
Նկատենք, որ 2019 թվականին թեկնածուների թիվը 65-ն էր, որից 21-ը ընդգրկվեցին:
Այս պահին ՔՊ վարչությունն ունի հետևյալ տեսքը. վարչության նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, անդամները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխխոսնակներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը, ՀՀ Աժ պատգամավորներ Արփինե Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Էդուարդ Աղաջանյանը, Նարեկ Բաբայանը, Վահագն Հովակիմյանը, Արսեն Թորոսյանը և ԱԺ նախկին պատգամավորներ Արման Բոշյանը, Սիփան Փաշինյանը:
Այս անգամ ձևավորվող վարչությունում հնաբնակներից թեկնածությունները չեն առաջադրել Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Սիփան Փաշինյանը, Վահագն Հովակիմյանը և Նարեկ Բաբայանը:
Նշենք, որ 2022 թվականի վարչության անդամի թեկնածուների շարքում նկատում ենք վարչության նախկին՝ 2016 թվականի նախագահ Սասուն Միքայելյանին, որը 2019-ին չընտրվեց վարչության անդամի պաշտոնում ընդամենը 3 ձայնի տարբերությամբ՝ ստանալով 145 քվե, Հովիկ Աղազարյանին, Գարիկ Սարգսյանին, ինչպես նաև Լենա Նազարյանին, որն ընդհանրապես չէր առաջադրել թեկնածությունը 2019-ին:
Սակայն թեկնածուների կազմում այժմ կարող ենք տեսնել նոր և կուսակցական ակտիվ դեմքերի, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, պատգամավորներ Վահագն Ալեքսանյանին, Գևորգ Պապոյանին, Սիսակ Գաբրիելյանին, Վլադիմիր Վարդանյանին, Ռուստամ Բաքոյանին, Լիլիթ Կիրակոսյանին, Արուսյակ Ջուլհակյանին, Արուսյակ Մանավազյանին, ինչպես նաև՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում ամփոփելով ՔՊ վարչության կատարած 3 տարվա աշխատանքները՝ կուսակցության աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը, որը, ի դեպ, նույնպես վարչության անդամի թեկնածու է, նկատում է՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո մեծ թվով քաղաքացիներ ցանկություն են հայտնել միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն կորոնավիրուսի համավարակի և 2020-ի պատերազմի հետևանքով անդամակցության և նոր գրասենյակների բացման գործընթացը մի փոքր դանդաղել է: Վերջինս նաև հավելում է՝ այժմ նոր թափով են սկսել կուսակցաշինության աշխատանքները:
«Հիմա ավելի ակտիվ ենք սկսել կուսակցության հետ կապված աշխատանքներով զբաղվել: Միավորված համայնքներում գրասենյակներ ենք բացում, հաճախ հանդիպումներ ունենում մարզային և մայրաքաղաքի ակտիվի հետ, ծավալում քննարկումներ»,- ասում է նա:
Հարցադրմանը՝ քաղաքացիները, մինչ կուսակցության շարքերում ընդգրկվելը, ի՞նչ փուլերով են անցնում, Սարգսյանը շեշտում է՝ նախ և առաջ իրենք հանդիպում են ցանկացողների հետ, հասկանում՝ արդյոք նրանց գաղափարները համապատասխանո՞ւմ են կուսակցության գաղափարների հետ, թե՞ ոչ:
«Բացի դրանից, ցանկացողները հիմնականում այն մարդիկ են, որոնց հետ մենք ճանապարհ ենք անցնում, ընտրությունների ընթացքում միասին աշխատանքներ իրականացնում, այդ ժամանակ ճանաչում ենք նրանց, գիտենք, թե ովքեր են և ինչ գաղափարներ են կրում»,- նշում է զրուցակիցը:
Կուսակցության աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ բոլոր մարզերում ակտիվ կուսակցականներ և գրասենյակներ ունեն և բոլորի հետ շատ լավ աշխատում են:
Դիտարկմանը՝ 2019 թվականին, երբ ՔՊ-ն ընտրում էր վարչության անդամներ, կուսակցության ներսում, այսպես ասած, քարոզարշավ էին իրականացնում թեկնածուները, ներկայացնում իրենց տեսլականը կուսակցության զարգացման և հետագա աշխատանքների վերաբերյալ: Հարցադրմանը՝ ընտրված 21 անդամներն այս 3 տարվա ընթացքում իրականացրե՞լ են քարոզարշավի ժամանակ տված խոստումները, Սարգսյանը չի ցանկանում գնահատական տալ վարչության անդամների աշխատանքին, սակայն ասում է՝ նրանց լավ կամ վատ գործունեությունը նկատելի կդառնա ընտրության օրը:
«Նրանց աշխատանքի գնահատականը կլինեն նոր վարչության ընտրությունների արդյունքները: Վերընտրվելու դեպքում կնշանակի, որ աշխատանքը գնահատվում է»,- նկատում է նա:
Թե ինչո՞ւ վարչության ներկայիս մի շարք անդամներ այլևս չեն առաջադրվել, վերջինս դժվարանում է պատասխանել՝ նշելով. «Միգուցե ուղղակի չեն ցանկացել կամ որոշել են, որ այս անգամ այլ կուսակից ընկերներ կարող են առաջադրվել և ընտրվել: Կոնկրետ պատճառ չգիտեմ, չեմ խոսել իրենց հետ այդ մասին»:
Կին թեկնածուների մասով էլ Տրդատ Սարգսյանը նշում է՝ կուսակցությունում այնպիսի քվոտա չկա, որ ամեն երրորդ անձը պետք է լինի կին, ինչպես Ազգային ժողովի դեպքում է: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանայք քվոտայի կարիք չունեն: Կարող են առաջադրվել և հաղթել»,- շեշտում է կուսակցության աշխատակազմի ղեկավարը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT