Երևան
12 °C
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը, որում ասված է.
«Այդ շրջանակում մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված և 2019թ. օգոստոսի 26-ից պատիժը կրող Ա. Բ-ի անձնական գործը:
Պարզվել է, որ նա պատիժը կրելու ընթացքում ընդգրկվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» կողմից իրականացվող «Հանուն մարդու իրավունքների: Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «էլեկտրոմանտյոր» և «շինարարական» դասընթացներին և ստացել հավաստագիր, ընդգրկվել է մարզական ինքնագործ միավորման կազմում, մասնակցել ՔԿ հիմնարկում կազմակերպված բիլլիարդի, շաշկու, շախմատի, սեղանի թենիսի առաջնություններին:
Բացի այդ, նա ընդգրկվել է նաև ՔԿՀ բարեկարգման, առանց վարձատրության, ինչպես նաև՝ տեխնիկատնտեսական սպասարկման վճարովի աշխատանքներում, իրականացնում է ՔԿ հիմնարկում պահվող անձանց տրամադրվող սննդի բաշխումը: Իսկ 2021թ. հուլիսին նա ՔԿՀ պետի որոշմամբ արժանացել է խրախուսանքի դրական վարքագիծ դրսևորելու համար:
Դստեր հարսանիքին մասնակցելու համար դատապարտյալին 2021թ. տրամադրվել է 3 օրով կարճաժամկետ մեկնում, որից հետո, նա նշված օրը և ժամին սահմանված կարգի համաձայն ներկայացել է ՔԿ հիմնարկ:
Ա. Բ-ն ունի բարձրագույն զինվորական կրթություն, կոչումով փոխգնդապետ է, մասնակցել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին, իսկ 2020թ. սեպտեմբերի 29-ին դիմել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝ խնդրելով իրեն հնարավորություն տալ մասնակցել Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, այն, որ դատապարտյալն արդեն կրել է իր նկատմամբ նշանակված պատժի կեսից ավելին, պատրաստակամություն է հայտնել իր աշխատավարձից յուրաքանչյուր ամիս որոշակի գումար փոխանցել կատարված հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը գրություն է հասցեագրել «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝ քննարկելու Ա. Բ-ին մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդություն ներկայացնելու հարցը:
Արդյունքում հանձնաժողովի որոշմամբ դատապարտյալը տեղափոխվել է բաց ուղղիչ հիմնարկ:
2022թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից մի քանի նման նախաձեռնություններ են իրականացվել, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT