ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել համակարգի աշխատողներին պարգևատրումներ տրամադրելու վերաբերյալ

Վերջին օրերին ՀՀ ոստիկանության անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ հրապարակային ելույթները, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումները, վերջին մեկ-երկու օրվա ընթացքում կատարված հարցումները ընդհանուր առմամբ ստեղծում, ձևավորում են ոստիկանության համակարգում տեղի ունեցած արտասովոր, արտակարգ դեպքի իրողության անհարկի պատկերացում:

Այս մասին նշվում է ՀՀ ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:

«Անհարկի, քանի որ ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ Պարգևատրումներ տրվել են թե՛ մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014 թ-ից) և թե՛ դրանից հետո։ Մասնավորապես՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են 2015-2016 թթ.՝ 3-ական անգամ, 2007 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։

2019 թ-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ։

Ընթացիկ տարվա մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում, որի արդյունքում ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը, ներառյալ՝ ամսական և միանվագ տրված պարգևատրման գումարները, կազմել են 283.0 հազ. դրամ, զուտը՝ 218.1 հազ. դրամ, որը համեմատելի է նախորդ տարվա՝ 281.0 հազ. դրամ, զուտը՝ 217.7 հազ. դրամ ցուցանիշի հետ։

Ամփոփելով՝ հարկ է նշել նաև, որ աշխատանքի վարձատրության մաս կազմող թե՛ ամսական և թե՛ միանվագ պարգևատրումները, կառավարության կողմից տվյալ բնագավառում վարվող քաղաքականությանը համահունչ, տրվում են բացառապես ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու, կոռուպցիոն դրսևորումները հնարավոր նվազագույնի հասցնելու համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգին, պայմաններին և չափերին համապատասխան»,- ասված է հայտարարության մեջ։

Տպել
1057 դիտում

Աչաջուրի բնակիչը «Ֆորդ»-ով ապօրինի փայտանյութ է տեղափոխել

Կոկաին, մեթամֆետամին, հերոին. Երևանում բերման ենթարկված 2 տղամարդու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Աղվան Հովսեփյանը գտնվում է կլինիկայում, նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ․ փաստաբանական խմբի հայտարարությունը

Արցախի ԱԺ նախագահը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2 տասնյակից ավելի օրենքի նախագծեր

Կդադարեցվի Լիճք բնակավայրի մի հատվածի գազամատակարարումը

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակվածների ու անհետ կորած ազատամարտիկների հիշատակին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ԱԺ նախագահն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը, շնորհավորել 100-ամյակի առթիվ

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը. ՊԵԿ

Աննա Հակոբյանն այցելել է Մոնակոյի աշխարհահռչակ Օվկիանոսագիտական ​​թանգարան-ինստիտուտ (լուսանկարներ)

ՀՀ խոշոր քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը սահմանային թույլատրելիից ավելի է. Դատախազությունը հաղորդում է տվել

Գույք և սարքավորումներ են փոխանցվել Սպիտակի բժշկական կենտրոնին

Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Գումարի դիմաց՝ ռազմական գաղտնիքներ Ադրբեջանին. Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ավարտվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով Խաչատուրովի մասով նախաքննությունը. խափանման միջոցը հայտնի է

Սեպտեմբերի 21-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը

Երևանին և Բաքվին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները ապաշրջափակման որոշ հարցերի շուրջ․ Մհեր Գրիգորյան

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել

Կամենեց Պոդոլսկիի հայկական եկեղեցում Սուրբ պատարագ է մատուցվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մեղավոր ենք, որ անընդունակ եղանք սրան ու իր նման բեդովլաթ պորտաբույծներին կոխեինք համապատասխան ծակը. Բաբաջանյան

Երևանում և Կապանում 2 օրում 6 ահազանգ է եղել օձերի առկայության մասին

Հունիսի 29-ը Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. ԵԿՄ նախագահը ուղերձ է հղել

Էջմիածին քաղաքում խանութ է հրդեհվել

Գեղարքունիքի գյուղերից մեկում հայրը գոմում հայտնաբերել է 15-ամյա որդու կախված դին

Գործարկվել են ծնողների համար նախատեսված նոր հարթակ ու բջջային հավելված  

Ինչ առավելություններ է ընձեռում Մոսկվայի բորսայի արժութային շուկայում դրամով առքուվաճառքը. մանրամասնում է տնտեսագետը

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի առաջին փուլը

«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկի պատուհանից և լվացարանից ասեղով ներարկիչներ են հայտնաբերվել

Աննա Հակոբյանը Մոնակոյում հանդիպել է «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ղեկավարի հետ

Իղձերդ կկատարվեն, երբ առանց հանգստանալու աշխատես. Մինասյանը՝ ՀՀ-ում օր օրի տեղադրվող՝ տարբեր բարձրության խաչերի մասին

«Ղարաբաղ տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են

Շիրակի մարզպետը Կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում է հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը

ԱԽ քարտուղարը Իզաբել Դյումոնին է ներկայացրել հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը որոշում է կայացրել պաշտոնազրկման գործընթաց սկսել Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի նկատմամբ

Բողոքներ կային, որ շտապօգնությունում զանգերին չեն պատասխանում․ ծառայությունը հետադարձ կապ է հաստատում քաղաքացիների հետ

Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել. Վահան Քերոբյան

ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ

Փարիզում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ