Երևան
12 °C
Դերասան եւ բեմադրիչ Աշոտ Ադամյանի կարծիքով՝ մեր հասարակության մի ստվար զանգված այնքան անտեղյակ ու ոտաբոբիկ է իր երկրում կատարված եւ կատարվող սոցիալ-քաղաքական հարցերի վերաբերյալ, որ ի վիճակի չէ ընկալել ու հասկանալ իր տեղն ու դերը պետություն-քաղաքացի փոխպարտավորեցնող փոխհարաբերությունների շղթայում: Ըստ Ադամյանի՝ նման մարդիկ հակված են հավատալ ինչին ասես եւ ում ասես, անգամ միստիկաների:
Դերասանը ժամանակավորապես գտնվում է ԱՄՆ-ում, սակայն հետեւում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջինիսի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Ադամյան, ընդդիմադիր ուժերը, որոնք հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներն են, գործողություններ են իրականացնում մայրաքաղաքում՝ իշխանության հեռացման պահանջով: Վերջիններս պնդում են, որ ոչ թե զուտ իշխանության գալու համար են պայքարում, այլ Հայաստանի, առավել եւս՝ Արցախի փրկության: Կարելի՞ է հավատալ այդ պնդումներին, թե՞ այնուամենայնիվ, Արցախի հարցը շահարկում են այլեւայլ նպատակներով:
- Ոչ։ Եվս անգամ քննել այդ «գործիչների» ինչ լինելը, չեմ պատրաստվում, որովհետեւ նրանց իշխանավարման փաստերը բավարար են, որ իրենք դատի առաջ կանգնեն, ոչ թե մարդկանց ուղեղները պղտորեն։
- Այսինքն՝ նրանց գործողությունների դրդապատճառը կրկին իշխանության գա՞լն է:
- Դրդապատճառը ներկայիս ոչ միայն ներհայաստանյան, նաեւ գեոպոլիտիկ անկայուն քաղաքական տրոհումների եւ վերափոխումների իրավիճակից բխող՝ հարմար կտոր փախցնելու մտադրությունն է։ Չմոռանանք, որ այն, ինչ գողացել են, համարում են, որ իրենցն է եւ վրդովված ու շատ անհանգիստ են, որ կարող են կորցնել։
- 2015 թվականին ասել էիք, որ «Հայաստանն այսօր, մեղմ ասած, շատ վատ վիճակում է... Երկիրն այնքան էլ մեծ չէ, որ թաքնվես ու հետո հեքիաթներ պատմես, թե ինչպես ես սարեր շուռ տվել ու հայրենասիրություն արել»: 2021-ին այն վերահրապարակել էիք. Ձեր կարծիքով՝ մեր հասարակությունը հավատո՞ւմ է սարեր շուռ տալու խոստումներով երեւան եկած եւ իշխանասիրությունը հայրենասիրության քողի տակ ներկայացնող անձանց:
- Միանշանակ, նույն կարծիքին եմ։ Ինչ վերաբերում է հասարակությանը, ցավոք, մի ստվար զանգված այնքան անտեղյակ ու ոտաբոբիկ է անկախություն հռչակելուց ի վեր իր երկրում կատարված եւ կատարվող սոցիալ-քաղաքական հարցերի վերաբերյալ, որ ի վիճակի չէ ընկալել ու հասկանալ իր տեղն ու դերը պետություն-քաղաքացի փոխպարտավորեցնող փոխհարաբերությունների շղթայում։ Նման մարդիկ հակված են հավատալ ինչին ասես եւ ում ասես, նույնիսկ միստիկ բաների, միայն թե մեջը քչից-շատից անձնական շահի էլեմենտ լինի։ Իսկ հայրենասիրության մասին, եթե այն ասելով է, ուրեմն բանի պետք չէ։
- Երեկ Ֆրանսիայի հրապարակի հարթակից հայտարարեցին, թե մշակութային գործիչների հետ քննարկում է լինելու: Այդ մշակութային գործիչների կողքին էին նաեւ դիմահարդարներ, սոցիալական ցանցերով հայտնի դարձած անձինք: Սա մտավորականի կերպարի արժեզրկում չէ՞:
- Ավաղ, պիտի ասեմ, որ մտավորական եզրույթը մեզանում վաղուց է լղոզվել ու այլակերպվել։ Եվ հենց դա է պատճառը, որ մտավորական անվանում են հումանիտար մասնագիտություն ստացած ցանկացած մեկին։ Եզրույթն է անվերադարձ աղավաղվել։ Եվ, որպես հետեւանք, երեսի վրա այդ անվանումով դաջվողների թիվը մեծ է, իսկ անվանումը՝ չկա։
- Ձեր դիտարկումներից մեկում նկատել եք, որ շատերս, մեր անձնական հոգսերով ու խնդիրներով տարված, հաճախ մոռանում ենք, թե որքան բարձր է կիրթ, արդարամիտ, տրամաբանող եւ հումորով մարդկանց արժեքը, իսկ երբ նեղն ենք ընկնում, սկսում ենք տենդայնորեն փնտրել ու, ավաղ, չենք գտնում, որովհետեւ ժամանակին աչքաթող ենք արել:
- Ինքներս մեզ լավ չենք ուսումնասիրում, ճանաչում ու արժեւորում։ Պետությունը, մոմը ձեռքին, մանկապարտեզից, դպրոցից, բուհից, ամեն տեղից պիտի փնտրի ու գտնի իր ժողովրդի արգանդի արժանավոր զավակներին ու օգտագործի ի շահ Հայրենիքի ներկայի եւ ապագայի։ Թե չէ, Հրանտ Մաթեւոսյանի ասածի նման, կմնանք «Գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն...»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT