Երևան
12 °C
Հաշվի առնելով ընդդիմադիր ցուցարարների բազմաթիվ սադրանքները՝ մաղձի ու ատելության մթնոլորտի ստեղծումը, որը տիրում է նրանց շարքերում, ապա միանշանակ կարող ենք ասել, որ ոստիկանությունն իր աշխատանքը այս օրերին շատ բարձր է կատարում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ոստիկանության համակարգի գործելաոճին՝ այսպիսի գնահատական է տալիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Վերջինիս խոսքով՝ ոստիկանությունը ջանք է գործադրում, որ իրավիճակը անհարկի չլարվի, ինչպես նաև՝ ընդդիմությունը չդիմի սանձարձակությունների:
Նկատառմանը, որ ինքը գրառում էր արել, որտեղ նշել էր՝ «սա քաղաքական շարժում չէ, այլ բանդա է, և այդ բանդայի՝ Գյումրիում պապիկներին ծեծած բանդիտ-անդամները պիտի վայրկյան առաջ պառկեցվեն ասֆալտին»։ Հարցադրմանը՝ ոստիկանությունից է՞լ ավելի բիրտ գործողություններ է ակնկալում, Ալեքսանյանը պարզաբանում է՝ ասֆալտին պառկեցնելը որպես թևավոր խոսք է գործածել. «Նկատի ունեմ, որ ոստիկանությունը պետք է գործի օրենքի և իրավունքի դաշտում: Եթե մեկը որևէ անօրինական արարք է կատարել, պետք է պատասխանատվության ենթարկվի»:
Անդրադառնալով ընդդիմադիրների պնդումներին, թե Գյումրիում տեղի ունեցած միջադեպը իշխանության հրահրած սադրանքն է՝ պատգամավորն աբսուրդ է համարում դա:
«Պապիկներից մեկը իր շենքի առաջ է կանգնած եղել: Մյուս պապիկներն էլ հեռու տեղերից չեն եղել, բնակվել են այդ հատվածին մոտ: Իշխանությունը բերել էր այդ պապիկներին այդտեղ կանգնեցրե՞լ էր, որ սադրանք անեի՞ն: Դա աբսուրդ է: Նրանք գնացել, շենքի դիմաց կանգնած պապիկին ծեծել են, հետո էլ ասում են՝ սադրիչներ էին: Դե, կներեք, էլի»,- ասում է նա:
Դիտարկմանը, որ հեղափոխությունից հետո բազմաթիվ անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, վերջիններս կալանավորվել են, սակայն որոշ ժամանակ հետո՝ ազատ արձակվել, հարցադրմանը՝ հնարավո՞ր է՝ այս անձանց դեպքում էլ այդպես լինի, պատգամավորն ընդգծում է՝ ընդամենը փոխվել են այդ անձանց խափանման միջոցները:
««Ազատ են արձակվել» արտահայտությունից գալիս է ամենամեծ սխալը: Ընդդիմությունն էլ է այդպես հայտարարում, թե ազատ են արձակվել, ինչի միջոցով փորձում են ցույց տալ, թե երկրում անպատժելիության մթնոլորտ է: Սակայն այդ անձինք ազատության մեջ են որոշակի սահմանափակումներով՝ մինչև դատարանի վճիռը: Իսկ ազատ արձակել նշանակում է դատարանի վճիռը, որտեղ իրենք անմեղ են ճանաչվել»,- ընդգծում է բանախոսը:
Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ ընդդիմադիրներն իրենց ուժը գերագնահատում են, քանի որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարել էր, թե երեկ մայրաքաղաքը պետք է կանգներ, սակայն, ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ:
«Ինչ-որ մեկը երեկ մտածե՞լ է, որ մայրաքաղաքը կանգնած է: Կարծում եմ՝ նման մարդ չի եղել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը փողոցի բանուկ հատվածում երեկ կանգնել ու ասում էր, թե Երևանի երթևեկությունը կաթվածահար է եղել, այն դեպքում, երբ իր թիկունքում մեքենաները հանգիստ երթևեկում էին: Իշխան Սաղաթելյանը բազմիցս հայտարարել է, թե երկիրը պարալիզացվել է, պետական կառույցների աշխատանքներն են պարալիզացնելու, սակայն դրանցից ոչ մեկի ականատեսը դեռ չենք եղել: 2500 հոգով այդ ամենը իրականացնել անհնար է»,- ասում է պատգամավորը:
Հարցադրմանը՝ հեղաշրջման փորձ կամ դրա իրագործման հնարավորություն տեսնո՞ւմ է, վերջինս ասում է՝ փորձ մինչև այս պահը չի եղել, սակայն չպետք է մոռանանք, որ այս ընդդիմության որոշ ներկայացուցիչներ առնվազն մեկ հեղաշրջման փորձի մասնակցել են. «2008 թվականի մարտի 1-ին էլ գնացել են խաղաղ ցուցարարների գնդակահարման: Եվ, այո՛, ուժային կառույցները պետք է զգոն լինեն»:
Դիտարկմանը, որ ընդդիմությունը նախորդ տարվա դեկտեմբերին էլ փողոցային գործողություններ ձեռնարկեց, սակայն դրանք ավելի կարճ տևեցին, քան այս անգամ: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ այս անգամ ավելի վճռական են տրամադրված, Ալեքսանյանը հակադարձում է՝ ընդամենը մի քանի շաբաթ է, ինչ ընդդիմադիրները դրսում են:
«Անցած տարի, երբ Բաղրամյան պողոտայում էին վրաններ տեղադրել, ակցիաները վերջացան, երբ ընդդիմությունը որոշեց գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դա էր նրանց կուլմինացիան, և փողոցում իրեն սպառած շարժումը այդպիսով երես ունեցավ ասելու, թե գնում են ընտրությունների, դրա համար էլ դադարեցնում են ակցիաները: Այս անգամ արտահերթ ընտրությունների մասին էլ չեն խոսում, որովհետև հասկացել են՝ արդար ընտրություններով իրենք երբեք իշխանության չեն գա»,- ասում է նա:
Պատգամավորը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին մոտ 300 հազար ձայն են հավաքել այս ընտրություններում, սակայն հատկանշական է, որ ակցիաներին մասնակցում է 2000-3000 մարդ:
«Սա պետք է ցուցիչ լինի, հասկանան, թե ինչ վարկանիշ ունեն իրենց ընտրած քաղաքացիների շրջանում»,- շեշտում է նա:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT