Երևան
12 °C
Մի քանի օր է՝ Երևանի օդում կրկին տարածվել է բռնապետության տագնապալի «բույրը», ոչ թե հաստատվել, այլ միայն տարածվել որոշակի ժամանակով։ Հանրության աչքի առաջ սկսել են երևալ այնպիսի դեմքեր, կերպարներ, որոնց էջը հավերժ փակվել է 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությամբ։ Թավշյա բառի հիշատակումն այստեղ պատահական չէ, քանի որ համեմատություն անցկացնելով այս օրերին Երևանի փողոցներում տեղի ունեցողը 2018 թվականի իրադարձությունների հետ՝ ավելի ու ավելի է արժևորվում «թավշյա» տերմինը՝ իր նշանակությամբ ու արժեքայնությամբ։
Ճիշտ է, Երևանի կենտրոնում Արցախի փրկության շարժում նախաձեռնած անձինք ամեն գնով փորձում են իրենց գործողություններին ու Շարժմանը «թավշյա» քող փաթեթավորել, սակայն այդ պատրանքներն ամեն րոպե հօդս են ցնդում, երբ ցուցարարների կողմից ոստիկանների հասցեին հնչում են «թուրք», «դավաճան» կամ «անասուն» պիտակավորումներ, երբ իրեն «խաղաղ» ցուցարար հռչակածը ձեռք է բարձրացնում օրենքի պաշտպանի վրա, նրան մեղադրում ու վիրավորում միայն այն բանի համար, որ վերջինս կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները՝ ապահովելով իր երկրի հասարակական կարգուկանոնն ու կայունությունը։
2018 թվականին ոչինչ նախապես պլանավորված չէր. այն, ինչ տեղի էր ունենում ողջ Հայաստանում, ինքնաբուխ էր, որի կազմակերպիչը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին էր։ Ի տարբերություն 2018 թվականի՝ այս օրերի հանրահավաքի կազմակերպիչները, կամ էլ վերջինների մտերիմները բացահայտ սպառնալիքներ ու վիրավորանքներ են հնչեցնում իրենց չմիացող քաղաքացիների հասցեին։
Ի դեպ, այսօր իրենց հանրահավաքին միանալ պահանջողների շարքերում հիմնականում այն անձինք են, որոնք 2018 թվականին իրենց թիկնապահներին էին հանում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հեղափոխությանը մասնակցել փորձողներին ահաբեկելու ու ծեծելու համար։ Մարդկային հիշողությունը թմրելու, քնելու հատկություն ունի, բայց այն երբեք չի մեռնում և կրկնակի ակտիվանում է այն դեպքերում, երբ հանդիպում է հակազդեցության։
Ի տարբերություն իրենց «էլիտար հեղափոխականներ» հռչակածների, որոնք ոստիկանին ասում են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան վերջինիս աշխատավարձը, 2018 թվականին հեղափոխություն իրականացնողը հասարակ մարդն էր, որը թողել էր իր առօրյա կենցաղային աշխատանքը, հոգսերն ու աշխատանքային համեստ հագուստով ըմբոստացել անարդարության ու բռնապետության դեմ։
Այն, որ հաստավիզ թիկնապահների, «սաքուլիկների» և այլ արատավոր երևույթների էջը հավերժ փակված է, հայտնի է բոլորին, և այստեղ մի արձանագրում. նախկինում, եթե ինչ-որ շքեղ սենյակներում էին որոշում, թե ով է լինելու երկրի հաջորդ իշխանությունը, 2018 թվականի հեղափոխության արդյունքում իշխանությունը որոշելու միակ սուբյեկտը դարձել է ՀՀ քաղաքացին, և սա ընդունում է նաև այս օրերին փողոցում համոզելով կամ էլ սպառնալով քաղաքացուն իրենց միանալ խնդրող ընդդիմությունը, ում համար քաղաքացին մի օր «ժեխ» է, մի օր՝ ՀՀ պատվարժան քաղաքացի։
Մովսես Հարությունյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT