Տեսականորեն ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ. Կառավարությունը ընդունեց ԿԳՄՍՆ-ի նախագիծը

Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ ընդունեց ԿԳՄՍ նախարարության նախագիծը, ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը 108-125 հազար դրամի փոխարեն կլինի 200 հազար դրամ: 

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց, որ 2021-ին 7 առարկաների գծով առաջին անգամ իրագործվել է գործընթացը 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար: Դրա արդյունքում, ըստ նախարարի, ուսուցիչների աշխատավարձը կարող էր բարձրանալ 30-50%՝ կախված ատեստավորման ընթացքում ցուցաբերած արդյունքից:

«Մեր քաղաքականությունն է, որ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի փոփոխություն տեղի ունենա, որովհետև նույնիսկ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե ուսուցչի միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացումը ևս չէր ապահովում մրցակցային և գրավիչ աշխատավարձ ունենալու փաստը: Առաջացավ դրույքաչափի փոփոխության գաղափարը:

Համապատասխան փոփոխություն արվեց օրենքում: Մարտի 3-ին ԱԺ-ում կատարվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, և այժմ մենք առաջարկում ենք հետևյալը՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դառնում է 200 հազար դրամ: Բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 30-50 տոկոս հավելավճար: Տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ»,- ասաց ԿԳՄՍ նախարար Դումանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ լրջագույն խնդիր ունենք, դրա մասին չենք խոսում, բայց 2019 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն:

Փաշինյանի խոսքով՝ իրենց առաջնային խնդիրներից է ուսուցիչների վարձատրությունը և ուսուցչի աշխատանքի մրցակցայնությունը. «Արձանագրել ենք, որ մեր հանրակրթության ոլորտում այսօր կան ուսուցիչներ, որոնք ստանում են ամսական 30 հազար դրամ, առավելագույնը՝ 150-170 հազար դրամ աշխատավարձ։ Աշխատավարձերի բարձրացումը մշտապես եղել է մեր օրակարգում»,- ընդգծեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2299 դիտում

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը