Երևան
12 °C
Այն, որ Հայաստանում մշակութային գործչներին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ, նոր բան չէ, շատ դեպքերում էլ նրանցից ոմանք ինքնակամ են հայտնվում այս կամ այն քաղաքական ճամբարում՝ այդպիսով «տապանաքար» դնելով իրենց տարիների վաստակի վրա: Սակայն այն, որ կարող է մշակույթի ոլորտի մարդը բացահայտ աջակցել բռնության գործադրմանը, դառնալ դրա պաշտպանը, անհավանական է թվում, քանի որ ամբողջ աշխարհում մշակութային անձինք մարդասիրական ծրագրերի իրականացման և դրանց կազմակերպման կենտրոնում են:
Երեկ երեկոյան ոստիկանության Կենտրոնական բաժանմունքի դիմացից ԲՀԿ-կան նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը և դերասան Հրանտ Թոխատյանը ուղիղ եթերի միջոցով առանձնակի հրճվանքով տեղեկացնում էին, որ ոմն Գրիգոր Հարությունյան ծեծել է Ռոման Բաղդասարյանին, որը հայտնի է որպես բլոգեր: Հետագայում պարզ դարձավ, որ Գրիգոր Հարությունյանի և Ռոման Բաղդասարյանի միջև ծեծկռտուքի պատճառը քաղաքական տարբեր հայացք ունենալն է եղել:
Եթե Արագած Ախոյանի և Արմեն Գրիգորյանի առանձնակի հրճվանքը բռնության նկատմամբ այնքան էլ զարմանալի չէր, քանի որ վերջիններս հաճախ են նման կոչեր հնչեցնում, ապա անհավանական էր թվում, որ կարող է բռնությունը խրախուսել ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, որին հանրությունն ընկալում է որպես երկար տարիների վաստակ ունեցող մշակույթի գործչի:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ մշակույթի գործիչը պետք է հասարակությանն օրինակ ծառայի իր վարքագծով և խնդիրներին քաղաքակիրթ լուծումներ տալով, իսկ մենք ականատես ենք լինում շատ հաճախ նրանց կողմից դրսևորվող փողոցային վարքագծի: Միևնույն ժամանակ Աշոտ Մելիքյանը նկատում է՝ այդ գործիչների դրսևորած նման վարքը վկայում է, թե ինչպիսի անհանդուրժողականության մթնոլորտ է տիրում մեր հասարակության շրջանում:
«Մեզանում չի ձևավորվել այն մշակույթը, որ խոսքին պետք է պատասխանել խոսքով, փաստարկին՝ փաստարկով և չդիմել բռնության: Որևէ այլ տեսակետ լսելով՝ մարդիկ շատ հանգիստ կարող են անցնել ծեծկռտուքի, և, ցավոք, դրանում մասնակցություն են ունենում մարդիկ, որոնք իրենց ինդենտիֆիկացնում են մշակութային գործչի, էլիտայի կամ հայրենասեր անձնավորության հետ: Մենք շատ հաճախ նրանցից տեսնում ենք փողոցային վարքագիծ, փողոցային բառապաշար»,- ասում է Մելիքյանը:
Նրա խոսքով՝ այն մշակույթի գործիչները, որոնք խրախուսել են բռնությունը, պարզապես արժեզրկել են իրենց: Եվ հենց սա է պատճառը, որ նրանց խոսքը կամ գործը այլևս արժեք չունեն, չեն ընդունում քաղաքացիները և բացասական վերաբերմունքից բացի, այլ վերաբերմունքի չեն արժանացնում:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի կարծիքով՝ անհանդուրժողականության վարքագծը և անպարկեշտ խոսքը համացանցում տարածելը միայն խորացնում է անհանդուրժողականության մթնոլորտը:
«Մշակույթի գործիչները բաժանվել են ճամբարների, հասարակությունն էլ իր հերթին մի քանի ճամբարի է բաժանվել: Սակայն սա ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Երկու կողմն էլ՝ և՛ բռնության ենթարկված անձը, և՛ այդ բռնությունը կիրառողները, իրենց բառապաշարով ամենևին էլ պարկեշտ չեն: Կարծում եմ՝ այն հայհոյախոսությունը, որը տարածվում է, հանրային տիրույթի համար չէ, իսկ նրանք այդ ամենը ներբեռնել են սոցիալական ցանցեր, և սրանով միայն անհանդուրժողականության մթնոլորտ Է ստեղծվում, որը մեր երկրին լավ բան չի խոստանում»,- շեշտում է Մելիքյանը:
Բռնությունն արդարացնող մշակույթի գործիչները հասարակության շրջանում որևէ ակնածանք այլևս չեն կարող ունենալ, ասում է նա: Նրանց արարքը կողջունի միայն այն քաղաքական ուժը, որին սպասարկում են:
«Այդ միջադեպը հանդարտեցնելու փոխարեն ոմանք, ովքեր իրենց իրավապաշտպան են համարում, ավելի են հրահրում և քաջալերում բռնությունը: Հասկանալի է, որ այդ տիպի մարդիկ չեն կարող որևէ հարգանք վայելել հասարակության շրջանում: Իրենք իրենց են արժեզրկում և դրդում, որ շարքային քաղաքացին իրենց նկատմամբ վերաբերմունքը փոխի և գործունեությունը մերժի»,- կարծում է զրուցակիցը:
Մշակույթի այն գործիչները, որոնք, հայրենասիրության քողի ներքո սպասարկելով որոշ քաղաքական ուժերի, ցանկանում են հարգանքի արժանանալ, ընդհակառակը, այդ քայլով միայն օրեցօր արժեզրկում են իրենց, ասում է նա: Միևնույն ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը շեշտում է՝ պետք է նման վարքագծին վերջ տալ: Խնդիրները լուծել առանց բռունցքի, խաղաղ մթնոլորտում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, ռեժիսոր, դերասան, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի խոսքով էլ՝ բռնության կոչ անող մշակույթի գործիչները նման են ամեն ինչ այրել ցանկացող հրշեջի: Մանուկյանն ընդգծում է՝ մշակույթի գործիչը պետք է ցույց տա, որ մարդը բարձրագույն արժեք է, իսկ եթե ինքն է որևէ մարդու նկատմամբ դիմում բռնության, դա խոսում է նրա մասին, որ այդ մարդը բացարձակապես կապ չունի մշակութային կյանքի հետ:
«Ամբողջ աշխարհի մարդկության մշակույթի նպատակն այն է, որպեսզի բացառվի բռնությունը բոլոր դեպքերում: Սակայն, երբ մշակութային գործիչն է բռնության կոչ անում, դա խոսում է նրա մասին, որ նա պետք է նորից ուսումնասիրի և հասկանա՝ ինչ է մշակույթը: Բռնությունը մերժելի է, իսկ բռնության կոչն ու մշակութային գործիչը՝ միմյանց հետ անհամատեղելի»,- ասում է Մանուկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT