Վերադառնալու համար բայրաքթարի ամբասադոր դարձած ողբի սպեկուլյանտները կմնան այնտեղ, ուր ուղարկվեցին 2018-ին. Ալեքսանյան

Այսօր լրանում է 4 տարին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դուրս եկավ փողոց հանուն ժողովրդավարության,  հանուն իր իրավունքների, հանուն պետականությունն ու ժողովրդին քամող կոռուպցիոն մեքենայի մերժման։ Քաղաքացին դուրս եկավ ու թելադրեց իր կամքը, թելադրեց իր իշխանությունը, իր կանոնները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Գրառման մեջ նաև ասված է.

«Այսօր, սիրելի քաղաքացի, քեզ փորձելու են համոզել, որ դու սխալվել ես։ Սխալվել ես, երբ ելել ես անարդարության դեմ, երբ ելել ես կոռուպցիայի դեմ, երբ ելել ես թալանի դեմ։ 

Փորձելու են համոզել, որ հենց քո այդ պայքարն ու պայքարում քո տարած հաղթանակն էին պատճառը, որ տեղի ունեցավ պատերազմական պարտությունը։ Փորձելու են համոզել, որ եթե ինքդ քեզ որոշողի ու կամ արժեքավոր մեկի տեղ չդնեիր, թողնեիր, որ մարդիկ Բադեն-Բադենի կազինոներից Տանզանիայի առյուծի որսի սավաննաներ ու հակառակ ուղղություններով կյանք վայելեին, իրենց փեսաներն էլ տարբեր ստրատեգիական նշանակության պետական օբյեկտներ գրպանեին ջրի գնով, քավորներն ու սանիկները էս կամ էն ապրանքի ներմուծման մենաշնորհն ունենային երկրում, որդիները, եղբայրների որդիները կամ չծառայեին բանակում, կամ Երևանում մի զորամասի վրա գրանցված կյանք վայելեին, ԴԱՀԿ պետերը պանամաներում 700 և ավել միլիոն դոլար ունենային պահած, այ այդ ժամանակ վստահաբար պատերազմում պարտությունը տեղի չէր ունենա։ Քեզ, սիրելի քաղաքացի, սա փորձելու են համոզել անդադար, փորձելու են համոզել չտեսնված լկտիությամբ։

Բայց ես վստահ եմ, որ դու դրան չես հավատալու։ Չես հավատալու ոչ էն պատճառով, որ հիմա Հայաստանում կա անսախալական ու կամ իդեալական կառավարող կուսակցություն, այլ այն պատճառով, որ Հայաստանում այլևս դու ես ընտրում կառավարող ուժը, ու դու այս ու հաջորդ բոլոր կառավարող ուժերին փոխելու ես միայն ավելի լավով ու միայն քո կամքով, իսկ սեփական կերակրատաշտը կարոտած ու դրան վերադառնալու համար Բայրաքթարի ամբասադոր դարձած ողբի սպեկուլյանտները հավերժ մնալու են էնտեղ, ուր դու նրանց ուղարկել ես 2018-ին»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19918 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ