Մինչև ամսվա վերջ կստեղծվի սահմանազատման հարցերով հանձնաժողով. կայացել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն՝ մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Եռակողմ հանդիպումից առաջ Շառլ Միշելի հետ առանձնազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը, Միշելն ու Ալիևը Բրյուսելում ևս մեկ հանդիպում էին ունեցել նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 14-ին, ինչին հաջորդել էր Փաշինյանի ու Ալիևի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումը:

Տպել
1341 դիտում

Հայաստանում հայտարարված սգո օրերն աշխատանքային են

«Սուրմալու»-ի ողբերգական դեպքերի հետ կապված ովքեր և ինչ նպատակով են տարածում ապատեղեկատվություն

Պարգևատրվել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի հաղթող Մհեր Օհանյանը

Զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը, համաչափությունը մտահոգության տեղիք է տվել

Սուսաննա Հակոբյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

ժամը 21:00-ի դրությամբ հայտնաբերվել է 16 դի, անհետ կորած է համարվում 2 քաղաքացի (թարմացված)

Արցախում ևս սգո օր կհայտարարվի, կխոնարհվի պետական դրոշը

Մայրաքաղաքի կենտրոնում օդը աղտոտված է. ինչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել այն և ինչպես պաշտպանվել

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է 4.6, ազոտի երկօքսիդիինը՝ 2.6 անգամ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 33-ամյա կալանավորի դին՝ սավանով կախված վիճակում

Քննարկվում է խոշոր եղջերավորների համատարած համարակալման և հաշվառման համակարգի ներդրման ծրագիրը

Կառավարության որոշմամբ սահմանվել է Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը

Գնել Սանոսյանը Սյունիքում հետևել է Մ-12- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարությանը

Առգրավվել են «Սուրմալու»-ի հարակից տարածքի բոլոր տեսաձայնագրող սարքերը, քննության առարկա են բոլոր վարկածները

Անի Խաչատրյանի անդրադարձը՝ «Սուրմալուի» սեփականատիրոջ և «Հանրապետություն» կուսակցության կապին վերաբերող նամակներին

ՀՀ-ում սուգ կհայտարարվի․ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Ժամը 18։30-ի դրությամբ «Սուրմալուի» տարածքում կա 3 անհետ կորած և 16 զոհ

Զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

«Սուրմալուի» ողբերգությամբ պայմանավորված Գյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է

Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցների

Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին

Սուրեն Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն

Շիրակում կորոնավիրուսն ակտիվացել է, պատվաստումային գործընթացը՝ նվազել

Առողջապահության նախարարն այցելել է բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին

Նշվել է «Արծիվ» մահապարտների գումարտակի կազմավորման տարեդարձը

Անհետ կորածների թիվը դարձել է 3 (թարմացված)

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 54 դեպք

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա է այրվում

Ոստիկանները պարզել են Գյումրու հարկայինի շենքը պայթեցնելու ահազանգ հնչեցրած քաղաքացու ինքնությունը

Մի քանի փողով գրողներ պատմում են, թե Սուքիասյանն է պայթեցրել, որ բիզնեսը խլի. Իոաննիսյանը՝ տարածվող լուրերի մասին

Շարունակվում են հանրակրթական ուսհաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստումները

Վթարային ջրանջատում Վեդիում

Անհետ կորածների թիվը դարձել է 4 (թարմացված)

Վրաստանի վարչապետը ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

31-ամյա Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած

Լոռիում խոտը հակավորելու շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ տրակտորի վարորդը կասկածվում է հանդամասի տիրոջը սպանելու մեջ