Հայաստանն այժմ գտնվում է ջրային բարեփոխումների կարևորագույն փուլում. ՇՄ փոխնախարար

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Գայանե Գաբրիելյանը և Աննա Մազմանյանը ընդունել են «ԵՄ-ն՝ Շրջակա միջավայրի համար․ ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» (EU4Environment. Water and Data in Eastern Partner Countries) ծրագրի ներկայացուցիչներ Ֆիլիպ Սեգուինին, Յաննիկ Պոչոնին և ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Վահագն Տոնոյանին։

Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ իրենք քաջ գիտակցում են ջրային ռեսուրսների կարևորությունը ինչպես աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար։ Նախարարի տեղակալը գործընկերներին տեղեկացրել է, որ մեր երկիրն այժմ գտնվում է ջրային բարեփոխումների կարևորագույն փուլում, և դրանով կրկնակի էական են դառնում ռազմավարական նշանակության այս համագործակցությունն ու փորձի փոխանակումը բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի հետ։

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են ծրագրի իրականացմանը վերաբերող առանցքային հարցեր և պայմանավորվել աշխատանքային հանդիպումները շարունակել արդեն նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են ծրագրի ուղղություններն ու բաղադրիչները։ Նախարարի տեղակալները յուրաքանչուրի վերաբերյալ ներկայացրել են իրենց ակնկալիքները և դիտարկումները։

«ԵՄ-ն՝ Շրջակա միջավայրի համար․ ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագիրը նպատակ ունի բարելավել ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում մարդկանց բարեկեցությունը և խթանել նրանց տրանսֆորմացիան՝ համաձայն Եվրոպական կանաչ գործարքի և կայուն զարգացման նպատակների։

Ծրագրի նպատակները խմբված են երկու հստակ նպատակների շուրջ․

Աջակցել քաղցրահամ ջրային ռեսուրսների ավելի կայուն կառավարմանը ջրային ոլորտի քաղաքականությունների և կարգավորումների բարելավման միջոցով և աջակցել մարդածին գործունեության արդյունքում ջրի որակի և էկոհամակարգերի վրա բացասական ազդեցության կրճատմանը։

Ընդլայնել և բարելավել շրջակա միջավայրի վստահելի վիճակագրության օգտագործումը գործընկեր երկրներում, ինչպես նաև ապահովել քաղաքականությանն առնչվող տվյալների առկայության բարելավումը որոշում կայացնողների և քաղաքացիների համար։

Նախարարի տեղակալները առանձնակի ուշադրության են արժանացրել «Շրջակա միջավայրի վիճակագրություն և մատչելի տվյալներ» բաղադրիչը, որը ենթադրում է ջրային պաշարների հաշվառման ընդլայնում, տվյալների մատչելիության և տվյալների հավաքագրման ու վերլուծության գործընթացում քաղաքացիների մասնակցության գործնական մեխանիզմների ստեղծում և տվյալների փոխանակման ու համագործակցության միջազգային ցանցերի պահպանում։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են մշակել համատեղ աշխատակարգ և պարբերական հանդիպումների ու քննարկումների արդյունքում որքան հնարավոր է արդյունավետորեն կյանքի կոչել ջրային ռեսուրսների պահպանությանն ու գրագետ կառավարմանն ուղղված ծրագիրը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1194 դիտում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ