Որ դեղին ձնծաղիկը Կարմիր գրքում է ընդգրկված ու այն քաղելու համար տուգանք է նախատեսվում, ծաղկավաճառները տեղյակ չեն

Շրջակա միջավայրի նախարարությունը, այսօր հայտարարություն տարածեց, ըստ որի բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ «դեղին ձնծաղիկը»։ Նախարարությունը հիշեցնում է, որ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք: Մասնավորապես «դեղին ձնծաղիկ» բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25.000 դրամ, իսկ 200.000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։ Նշվում է, որ այդ ծաղիկները Հայաստանում հանդիպում են միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից  (ԲԸՏՄ) հետաքրքրվեցինք՝ երբեւէ եղե՞լ է, որ որեւէ մեկը տուգանվի դեղին ձնծաղիկ քաղելու համար։ Ստացված պատասխանը հետեւյալն է․ «ԲԸՏՄ -ն խստացված վերահսկողություն է իրականացնում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ»։

Նաեւ փոքրիկ շրջայց կատարեցինք Երևանի փողոցներում, հասկանալու՝ «դեղին ձնծաղիկ» վաճառողները, որոնք հիմնականում տատիկներ են, տեղյա՞կ են սահմանված տուգանքի մասին:

Մաշտոցի պողոտայի ամբողջ երկայնքով  հանդիպեցինք բազմաթիվ ձնծաղիկ վաճառողների։ Բոլորի համար տուգանքի լուրն անակնկալ էր ու նաեւ զայրացնող։ Բոլորը պնդում էին, որ ձնծաղիկները  գնել են արցախցիներից, որոնք էլ դրանք ստանում են  Ստեփանակերտ քաղաքից կամ Մարտունի գյուղից:

Ծաղկավաճառ Լյովան, օրինակ, ձնծաղիկ վաճառում է արդեն 3 տարի։ Ասում էր՝ «Այս տարի Արցախից են ուղարկել, որ վաճառի, տուգանքի մասին էլ առաջին անգամ է լսում՝ Էսքան ժամանակ ոչ ոք չի մոտեցել հարցրել՝ ինչի եմ վաճառում, տուգանքի մասին էլ ձեզնից եմ լսում, չգիտեի, որ տենց բան կա: Վաճառել եմ, էլի եմ վաճառում: Էս տարի էլ Արցախից են ուղարկում, ես էլ իրենցից եմ գնում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Ծաղկավաճառ Լյովայից մի քանի մետր այն կողմ նստած տատիկն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ ինքը դեղին ձնծաղիկը վաճառում է արդեն 4 տարի, տուգանքի մասին նույնպես չի լսել․ «Միշտ եմ վաճառել, էս 4 տարի վաճառում եմ 200 դրամով: էս տարի էլ Արցախից եմ առել, բերել վաճառում եմ, որ էդ մարդկանց մի օգուտ տամ»:

Տիկին  Մարիետան  էլ ձնծաղիկ նոր է սկսել վաճառել․ «Էս տարի եմ վաճառում, արցախցիներից եմ գնել՝ Ստեփանակերտից են, էլի, բերել, վաճառում եմ, որ  իրենց էլ օգուտ տամ»:

Տուգանքի մասին լսելով զարմանում է՝ «Ինչ տուգանք, ինձ տուգանեն, ինչի համար որ  էս ծաղիկի գումարով տուն եմ պահո՞ւմ»:

Օպերային թատրոնի հարակից տարածքի ծաղկավաճառ Արև տատն էլ ասում է՝ «դեղին ձնծաղիկը» արցախի ոսկե դաշտից է, բերել եմ, որ վաճառեմ: Էդ ոսկե դաշտերի համար են, էլի, ուզում թուրքերը Արցախը գրավեն»: 
Տուգանքի մասին ինքն էլ չէր լսել՝ «չեմ լսել, ոչ մոտեցել են, ոչ էլ տուգանել են»:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4311 դիտում

Մեր չընտրվելու դեպքում պատերազմ լինելը շանտաժ, ընտրական տրյուկ չէ, դրանում կա լուրջ ճշմարտություն

Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից հետո դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա

Արարատի մարզում կասեցվել է «Արտյոմ Խաչատրյան Վարազդատի» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

ՀՀ-ն հաստատակամորեն սատարել է համագործակցության միջոցով առողջապահական նպատակներին հասնելու միջազգային ջանքերը

Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԳՐԵԿՈ-ում որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ

Դատախազությունը կքննարկի Սամսոնյանի խափանման միջոցը փոխելու՝ դատարանի որոշումը բողոքարկելու հարցը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

Կտրամադրվեն վարկային միջոցներ «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» ծրագրի իրականացման համար

Քննարկվել է կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ուղղություններով համագործակցության ընթացքը

Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում

ՆԳՆ պաշտոնական կայքերում հրապարակվել են ԱԺ ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները

Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ․ Պապոյան․ տեսանյութ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Երևանում․ հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 24-ին

Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Իրանը նոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել

Չմոռանալ, թե ինչ ունեինք. Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

ԱՍՀ նախարարությունը ներկայացրել է պարզաբանումներ՝ սահմանամերձ և այլ բնակավայրերում բնակապահովման ծրագրի մասին

ՀՖՖ մրցավարներն ու տեսուչները ստացել են միջազգային նշանակումներ

Տեխասի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել. տեսանյութ

Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը

Ավտովթար Փարպի գյուղի մոտ. մեքենան հրդեհվել է, կան տուժածներ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով․ տեղումներ կլինեն

Նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. ԿԳՄՍՆ-ն նոր նախագիծ է մշակել

Պաշտպանության նախարարությունում հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել․ ինչ հարցեր են քննարկվել

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Գառնիում գտնվող «գյուղատնտեսական» նշանակության հողամասի նկատմամբ

Եղեգնաձորի Վարդան Զորավար փողոցը բարեկարգված և ասֆալտապատված է․ վարչապետ

Արտաշատում բնակիչները Սամվել Կարապետյանի աջակիցներին թույլ չեն տվել քարոզչություն անել. ԶԼՄ-ներ

2026 թվականի ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի մասին․ Ալեն Սիմոնյան

Արարատյան դաշտում երբ կծաղկեն ծիրանենիները

«Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալի փախուստի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտարարվել է հետախուզում

Քաղաքացին գազային ատրճանակով սպառնացել է ապօրինի կառույցներն ապամոնտաժող անձանց․ տղամարդը ձերբակալվել է

Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում մարտի 23-ին և 24-ին

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է․ տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության կանոնները

Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի

Վաղաժամկետ մարվել են ՀԷՑ-ի վարկային ամբողջ պարտավորությունները տեղական բանկերից մեկի մասով՝ շուրջ 9 մլն դոլար

Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա․ մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը. Ալեն Սիմոնյան