2021-ի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ ՔԿՀ-ներում պահվող անձանց որակյալ սննդով ապահովելու ոլորտում. ամփոփում

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ դատախազությունը 2021թ. ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է մեծաքանակ ստուգումներ և ուսումնասիրություններ:

Դրանք վերաբերել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվող անձանց պահման պատշաճ պայմանների, առողջության պահպանման, արտաքին հաղորդակցության ապահովման իրավունքների պաշտպանությանը: 

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2021թ. ուսումնասիրվել է նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար պետության հաշվին անհրաժեշտ սննդով ապահովված լինելու, ՀՀ կառավարության կողմից սահմանված օրական միջին չափաբաժիններով սնունդ հատկացնելու ընդհանուր վիճակը: Արդյունքում բացահայտվել են խախտումներ:

Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և ՍՊԸ-ի միջև կնքված՝ ՔԿՀ-ների կարիքների համար սննդի պատրաստման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի համաձայն՝ ընկերությունը 2021թ. պարտավորվել էր ապահովել ՀՀ ԱՆ 12 ՔԿՀ-ներում պահվող անձանց համար թարմ, որակյալ սննդի պատրաստում և մատուցում: Պայմանագրին կից հավելվածով սահմանված տեխնիկական բնութագրի համաձայն՝ նախօրոք հաստատված ճաշացուցակով սնունդը պետք է լինի բազմազան, որակյալ և սննդի միջին օրական էներգետիկ արժեքը պետք է ապահովի նվազագույնը՝ 2800 կիլոկալորիա:

2021թ. դեկտեմբերին ՀՀ ԱՆ 3 ՔԿՀ-ներում ՀՀ գլխավոր դատախազության նշված վարչության դատախազների կողմից ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների մասնագիտական աջակցությամբ բոլոր սննդատեսակներից կատարված նմուշառման, դրանց հետագա հետազոտման արդյունքում պարզվել է, որ սննդի էներգետիկ արժեքը էականորեն, շատ դեպքերում բացասական առումով ավելի քան 50%-ով տարբերվում է սահմանված սննդի էներգետիկ արժեքից: Նաև էական տարբերություններ են արձանագրվել տարբեր ՔԿՀ-ներ մատակարարված միևնույն սննդամթերքի կալորիականության չափերի միջև:

Այսինքն՝ գրանցվել է անազատության մեջ գտնվելու ընթացքում անձանց կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով ապահովելու իրավունքի խախտում, քանի որ ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու նպատակով պետության կարիքների համար հատկացված գումարի դիմաց մատակարարվել է սահմանված չափորոշիչներից էականորեն տարբերվող սնունդ: Ընդ որում՝ այդ պայմաններում հատկացված սննդի գնային բաղադրիչի նվազում տեղի չի ունեցել: Քանի որ վերջինս կարող է պայմանավորված լինել նաև հնարավոր չարաշահումներով, խարդախության եղանակով գույքի հափշտակության առերևույթ հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ  նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Խախտումների պատճառները պարզելու, տեղ գտած թերությունները հետագայում բացառելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության, այդ թվում՝ նրանց նկատմամբ կարգապահական ներգործության հարցը լուծելու և սեղմ ժամկետում հայտնաբերված խախտումներով պայմանավորված համապատասխան պայմանագրից բխող միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հաղորդում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին:

2021թ. ստուգվել է նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նախկին տարիներին կատարած ստուգումներով վերհանված խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը: Պարզվել է, որ նախկինում հայտնաբերված որոշ խախտումներ դեռևս շարունակել են տեղ գտնել: Դրանք, մասնավորապես, կապված են եղել որոշ ՔԿՀ-ների խցերի գերբնակեցվածության, կարանտինային բաժանմունքի խցերը կենցաղավարման անհրաժեշտ որոշ պարագաներով ապահովված չլինելու, առանց թույլատրության քնելատեղերը վարագուրապատելու, բնակելի գոտիներում պատերի վրա քրեական ենթամշակույթը խորհրդանշող գրառումների առկայության, առանց վարձատրության ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքի բարեկարգման աշխատանքներում ներգրավվելու գործընթացի կազմակերպման և այլնի հետ:

Հայտնաբերված այս բնույթի խախտումները վերացնելու, հետագայում բացառելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության պետին: Ստացված գրությամբ տեղեկացվել է, որ արձանագրված խախտումներն ու խնդիրները քննարկվել են, դրանք վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ ՔԿՀ-ների ղեկավարությանը  տրվել են կոնկրետ հանձնարարություններ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1090 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը