Դատարանը անգործության է մատնված. Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը նոր հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ շարունակելով պնդել՝ Տոնոյանը խտրական կերպով է պահվում կալանքի տակ:

Խումբը նշում է, որ դատական նիստերի դռնփակ լինելուն ավելացել է նաև տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մեկ անգամ: 

Ավելին՝ հաջորդ դատական նիստը, ըստ պաշտպանական կողմի, նշանակվել է 2022 թվականի մայիսի 2-ին:

«Փաստացի 3 ամիս է՝ դատարանը անգործության է մատնված: Սա գնահատում ենք որպես հոգեբանական խոշտանգում և պատժի գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, որի վերաբերյալ Դ. Տոնոյանը հայտարարել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ միաժամանակ պահանջելով հրապարակային քննություն: 

Նիստը նախագահող դատավոր Մնացական Հարությունյանի այն հարցին, թե ո՞րն է, ըստ նրա, դատական նիստերը դռնփակ անցկացնելու նպատակը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է՝ որպեսզի հանրությունը չտեսնի առաջադրված մեղադրանքների սին լինելը: 

Դ. Տոնոյանը վերաքննիչ դատարանում հայտարարել է նաև, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել, որն այդ փուլում նպաստել է ՀՀ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը, որի վառ ապացույցն է այն, որ, ի հեճուկս այն հայտարարություններին, թե իբր ձեռք բերված հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ և ուսումնավարժական պատրաստման ընթացքում, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հակառակը: 

Մեկ այլ կարևոր հանգամանք, որն իրական սպառնալիք է ՀՀ զինված ուժերի համալրման և մարտունակության բարձրացման համար. համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում՝ խնդրո առարկա զինամթերքի հետագա շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով, քանի որ զինամթերքի շահագործման վրա արգելք է դրված»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանն անազատության մեջ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։ Դատարանի՝ հունվարի 24-ին կայացրած որոշմամբ՝ մերժվել է նրան՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, և վերջինս կշարունակի մնալ կալանքի տակ:

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել է, որ Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի և ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան: 

Ինչպես տեղեկացրել ենք, Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:

Մարտի 14-ին Վերաքննիչ դատարանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ բավարարելով պաշտպանների բողոքը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40529 դիտում

Կտրիճ Ներսիսյանը սատարում է Սամվել Կարապետյանին. նա գնացել է օլիգարխի մոտ

Իմ տղայի անունը ձեր պատվին Նիկոլ եմ դրել․ Արենիի բնակիչը՝ վարչապետին

Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով. Ֆիցո

Մեր հիվանդների մահճակալի կողքին երկրորդ աթոռն է հայտնվել՝ պետությունը. ՀՀ վարչապետ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ժողովուրդը պիտի ցույց տա, որ իրեն ամենաշատը խաղաղություն է պետք. մենք այն արդեն ունենք. Փաշինյան

Քաղաքացիների հանդեպ սերն է դրդել դժոխքի միջով հասնել այստեղ. մնում է՝ դուք տեր կանգնեք պետությանը. Փաշինյան

Զառիթափ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արա, էս ի՞նչ ես դարձել, քյասիբցեր ես. քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին. տեսանյութ

Հայաստանը դարձրիք աշխարհով մեկ ճանաչելի. շնորհակալ ենք. Բարձրունու բնակիչը՝ Փաշինյանին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է գետը. կա տուժած

Չկա սենց խաշլամա, լավաշ, պանիր. Փաշինյանին Մարտիրոսում հյուրասիրել են. տեսանյութ

Առաջինից մինչև 10-րդ դասարան ես բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյան

40-ամյա կինը հայտնել է, որ 26-ամյա տղան սեքսուալ գործողության գումարային հարցի շուրջ վիճել և հարվածել է իրեն

Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյան

Երևանում Զելենսկիի հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանն ուզում է ՀՀ-ից պարզաբանումներ ստանալ. Պեսկով

Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև

Սահմանազատման արդյունքներով մեր ինքնիշխան տարածքի հարցը ամբողջական լուծելու ենք․ վարչապետ

Վայոց ձորի մարզում 300-ից ավելի տուն է կառուցվում 16 մլն-ի ծրագրով. Փաշինյան

Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

Պետությանը և անկախությանը՝ տե՛ր ենք, Վայոց ձորին ու Ջերմուկին տե՛ր ենք. վարչապետ

Շնորհակալ եմ, որ խաղաղություն եք բերել. պատերազմը լավ բան չի. ջերմուկցի զինվորականը՝ ՀՀ վարչապետին

Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա ՌԴ ազդեցության մասին գաղտնի փաստաթուղթ է բացահայտել. մանրամասներ

Աջակցության ծրագրերն այնքան շատ են, մենք էլ ենք խճճվում. ՔՊ թիմի և քաղաքացիների հանդիպումները շարունակվում են

Սամվել Կարապետյանը թող «բուքսավատ» անի հաղթարշավ բառի վրա, Քոչարյանն էլ՝ «արծակախնդրությամբ» զբաղվի. Կոնջորյան

Շատ գեղեցիկ ճանապարհ է, որի նորոգումը մեր պլաններում կա. նաև՝ Ջերմուկից Վարդենիս տանող ճանապարհը. վարչապետ

ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը հատուկ դիտարկման կարիք ունեն. Երևանը պետք է արագ կողմնորոշվի. Պուտին

Եթե մեր կարիքը լինի՝ իմացեք՝ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է. վարչապետը՝ քաղաքացուն

Մեր ազգային արժեքները և մեզ փրկելու համար անգրագետ լինելը պարտադի՞ր է. Ռուբինյան

«Եվրոպապայան» և «արծակախնտռություն». Քոչարյանը չի կարողացել արտաբերել մի շարք բառեր

Ընտրողը քնած է, բայց քարոզարշավն ընթանում է. վարչապետը բուկլետներ է թողել դարպասների վրա. տեսանյութ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք

Արթուր Ավետիսյանը հաղթել է սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում

Ինչպիսին է ՔՊ նախընտրական քարոզարշավի հերթական օրվա ժամանակացույցը Վայոց ձորում

Մայրենի լեզու, դաս 2. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քանի մարդ է մասնակցել Սյունիքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին. ԻՔՄ

Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ․ տեսանյութ

Մենք իսկապես պատրաստ ենք ՆԱՏՕ-ն կենդանի պահել ապագայի համար. Ֆրիդրիխ Մերց

Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է