Շուտով կլինի նոր առաջարկ, եւ ես կրկին կաշխատեմ ԱԻՆ-ում. Արսեն Արշակյան

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Ըստ մամուլի հրապարակումների՝ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ է սկսել եւ աստիճանաբար ազատվում է Արմեն Երիցյանի կադրերից, այդ թվում՝ Արշակյանից:

Պաշտոնից ազատման թեմայի շուրջ մանրամասներ ճշտելու նպատակով armtimes.com-ը զրուցեց անձամբ Արսեն Արշակյանի հետ:

- Պարոն Արշակյան, աշխատանքից ազատվել եք սեփակա՞ն դիմումի համաձայն:

- Այո, իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից: Ես համարվում եմ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից, գտնվում եմ կադրերի ռեզերվում: Շուտով՝ կարող է այսօր, կարող է վաղը կամ մյուս օրը, կզբաղեցնեմ մեկ այլ պաշտոն՝ նույն նախարարությունում:

- Ձեզ նշանակման ժամկետնե՞ր են խոստացել: 

- Խոստացվածի խնդիր չէ: Ես ծառայության մեջ եմ, ես եղել եմ պարոն Տոնոյանի մոտ: Շուտով կլինի առաջարկ, եւ ես կանցնեմ աշխատանքի:

- Պարոն Արշակյան, դուք մինչ ԱԻՆ տեղափոխվելը Երեւանի ճանապարհային ոստիկանության պետն էիք, ՀՀ ոստիկանություն վերադարձ չե՞ք նախատեսում:

- Ոչ, ոչ: Ես ԱԻՆ կադրերի ռեզերվում եմ եւ շարունակելու եմ աշխատել այդ նախարարությունում:

- Իսկ ո՞րն էր աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառը:

- Գիտեք, որեւէ պատճառ չկար: Մենք զինվորական ենք, եւ զինվորականների մոտ աշխատանքի փոփոխություն սովորաբար լինում է: Ուղիղ 2 տարի էր՝ ես զբաղեցնում էի փրկարարական ուժերի վարչության պետի պաշտոնը:

- Մամուլում նշվեց, որ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանն է ազատվում նախկին նախարար Արմեն Երիցյանի կադրերից:

- Ազնվությամբ ասում եմ՝ նման բան չկա: Պարոն Տոնոյանը նման քաղաքականություն չի վարում: Ես նրա հետ շատ բարիդրացիական հարաբերություններ ունեմ, շատ հարգում ենք միմյանց: Նախկինում էլ միմյանց ճանաչել ենք, որեւէ արտառոց դեպք չկա:

- Արդեն տեղեկացվա՞ծ եք՝ ԱԻՆ որ ստորաբաժանումում եք աշխատելու:

- Փրկարար ծառայությունում: Քանի որ ես զինվորական եմ, փրկարար ծառայության գնդապետ եմ, ուրեմն իմ աշխատանքը շարունակելու եմ փրկարար ծառայությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9093 դիտում

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով