Երևան
12 °C
Գյումրիում մարտի 26-ին ազդարարվել է «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի մեկնարկը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արաբական Միացյալ Էմիրությունների և Զայեդ հիմնադրամի անմիջական աջակցությամբ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի համագործակցությամբ իրականացվող կրթական նոր ծրագրի շահառուները միայնակ մայրերն են լինելու:
Ծրագրում կընդգրկվեն Շիրակի մարզի աշխատունակ միածնող (միակողմանի ծնողազուրկ, միայնակ մոր, ամուսնալուծված անձի) ընտանիքի մայրեր։ Առաջնահերթություն տրվելու է նրանց, ովքեր՝ դիմելու պահին չեն աշխատում, ընդգրկված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ունեն երկու և ավել անչափահաս երեխա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ առաջիկայում վերապատրաստման ծրագիր կիրականացվի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
«Հաշվի առնելով այն հանգամանը, որ քսանմեկերորդ դարում բարձր տեխնոլոգիաները խիստ կարևոր նշանակություն ունեն՝ փորձում ենք հենց այդ ոլորտում լուծել կանանց և տղամարդկանց աշխատանքային հավասարությունը: Այս ծրագիրը հնարավորություն կտա ստանալ կրթություն, վերապատրաստվել և նոր տեխնոլոգիական գործիքների միջոցով կայուն զբաղվածություն ունենալ»,- ասաց նախարարը:
Նման ծրագրերով փորձ է արվում զբաղվածության խնդիրը լուծել: Ըստ Հայաստանում ԱՄԷ դեսպանության հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամիի, այսօր մեկնարկած ծրագիրը միտված է խթանելու կանանց զբաղվածությունը, կնոջ ներգրավվածությունը ՏՏ ոլորտում, ցանկալի աշխատանք գտնելու և կայանալու հարցում:
«Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Զայեդ հիմնադրամի անմիջական աջակցությամբ: Մոտ քսան հազար ԱՄՆ դոլարի շրջանակում իրականացվող ծրագրի դասընթացները տևելու են վեց ամիս: Այս փուլի համար նախատեսվում է ներառել մոտ քսան շահառու»,-տեղեկացրեց Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան ևս լրագրողների հետ զրույցում կարևորեց ծրագիրը գործազրկության մեծ ցուցանիշ ունեցող Շիրակիում մեկնարկելու հանգամանք:
Սա Հայաստանում ԱՄԷ դեսպանության ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ առաջին համագորձակցությունը չէ:
«Սա ինքնին կանանց հզորացման ծրագիր է, կարծում եմ, որ ցանկացած գործում աղքատության հաղթահարման լավագույն միջոցը մարդկանց կարողություններ, հմտություններ տալն է։ Ինչու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ընտրվեց, քանի որ այստեղ պահանջարկն ավելի ընդգծված է։ Ընտրել ենք խոցելի խմբերի կանանց, սրանով ցույց տալով, որ կինը հզոր է, նա շատ հմտություններ ունի, որը կարող է ծառայեցնել և հասարակության և պետության համար։ Եթե փորձը հաջողվի, ապա կկարողանանք շարունակականություն ապահովել»,-ասաց Շիրակի մարզպետը:
Բաղդասարյանը նաև նկատեց, որ չի կարելի ասել, թե նմանատիպ առանձին ծրագրերով կարելի է սոցիալական խնդիրներին ամբողջական լուծում տալ, բայց որ սա ևս մեկ լավ գործիք է, դրանում համոզված է:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT