Վարչապետի հետ մենք պարբերաբար ունենում ենք հանդիպումներ և հղում նրան մեզ հետաքրքրող բոլոր հարցերը. Անուշ Բեղլոյան

Երեկ ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանն էր: Կառավարությանը հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 31 պատգամավոր: Նիստին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սակայն 31 պատգամավորներից ոչ մեկը որևէ հարց չհղեց վարչապետին, ինչը 8-րդ գումարման Ազգային ժողովի պատմության մեջ եզակի դեպք էր, եթե ոչ միակը:

Կառավարության ղեկավարին հարցեր չուղղելը շատերը կապեցին նախորդ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության ներկայացուցչի և վարչապետի միջև տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ վարչապետը հայտարարել էր՝ եթե իր հետ խոսում են հողեր հանձնելուց, ինքը կարող է մատ թափ տալով խոսել:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, անդրադառնալով ընդդիմության այս վարքագծին, նշեց՝ դժվարանում է խոր վերլուծություն անել և հասկանալ, թե ինչու հարցեր չեն հղել Նիկոլ Փաշինյանին:

«Կարծում եմ՝ եթե նույնիսկ մտածում են, թե այդ քայլով որևէ կերպ վարչապետի հանդեպ վատ վերաբերմունք են ցուցաբերում, ապա օրենսդրական և խորհրդարանական տեսանկյունից նիստը գործնականում կայացավ, քանի որ նրանք ստիպված եղան իրենց հուզող հարցերն ուղղել տվյալ ոլորտների նախարարներին: Ընդդիմությունը երեկ իրեն պահեց որպես խորհրդարանական, ոչ թե որպես բլոգեր կամ հրապարակախոս: Նրանց այդ քայլը երկրի համար դրական է, թող այդպես էլ շարունակեն: Մարդիկ սխալ դրդապատճառներով դրական բան են արել, ինչը ողջունելի է»,- նկատեց պատգամավորը:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ իշխանական խմբակցության պատգամավորները հարցեր չհղեցին Փաշինյանին, խոսակցություններ են շրջանառվում, թե եղել է ներքին պայմանավորվածություն, Բեղլոյանը հերքեց:

«Որևէ ներքին պայմանավորվածություն չի եղել: Մեր խմբակցությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, և մենք հնարավորություն ունենում ենք այդ հանդիպումների ժամանակ բարձրաձայնել մեզ հետաքրքրող բոլոր հարցերը: Էժանագին PR-ի և ուղղակի մեզ ցուցադրելու համար կարիք չկա, որ հարցեր տանք Նիկոլ Փաշինյանին: Մենք միասնական քաղաքական թիմ ենք և ուղղում ենք մեր հարցերը մեր գործընկեր Կառավարության անդամներին՝ բացառապես անհրաժեշտությունից ելնելով»:

Խոսելով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ֆորմատի արդյունավետության մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը շեշտեց՝ այս ֆորմատն անհրաժեշտ է:

«Ժողովրդավարական երկրում Կառավարության հաշվետվողականության դրսևորումը նաև իրականացվում է այս ֆորմատով: Ինչ վերաբերում է հարցերի որակին, օրինակ՝ ընդդիմությունը շատ ժամանակ հարցերի միջոցով փորձում է շահել քաղաքական դիվիդենտներ: Սակայն մենք քիչ-քիչ մոտենում ենք այն երանելի կետին, երբ հարցուպատասխանը իրոք կդառնա որակյալ ու գործնական»,- ասաց Բեղլոյանը:

Դիտարկմանը՝ հարցուպատասխանների և առհասարակ ԱԺ նիստերի ընթացքում շատ ժամանակ քննարկումները վերածվում են վեճերի, որոնք ուղեկցվում են պետական գործչին ոչ հարիր բառապաշարով, հարցին՝ պատգամավորներն ի՞նչ քայլեր են ձեռնարկու, որպեսզի խորհրդարանին զերծ պահեն նմանատիպ քննարկումներից, Անուշ Բեղլոյանը նշեց. «Հայաստանը նոր է մտել խորհրդարանական պետության ֆորմատի մեջ: Կարծում եմ՝ ժողովրդավարական երկրում խորհրդարանում վիճաբանություններն այն ցուցիչն են, որը և փաստում է տվյալ երկրի ժողովրդավար լինելը: Սակայն, այո, բառապաշարի և կոնստրուկտիվ վիճաբանության մակարդակի վրա դեռ պետք է աշխատել»:

Խոսելով իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների համագործակցության մասին, համեմատելով այն 7-րդ գումար Ազգային ժողովի ընդդիմության աշխատանքների հետ՝ Անուշ Բեղլոյանը նկատեց.

«Ե՛վ 7-րդ, և՛ 8-րդ գումարման ազգային ժողովների ժամանակ մեր խմբակցությունը բաց է եղել ցանկացած համագործակցության համար: Ընդդիմության վիճելի օրինագծերը ոչ միշտ են անմիջապես ստացել բացասական արձագանք: Շատ անգամներ մեր կողմից առաջարկություններ են հնչել, որպեսզի քննարկումներ արվեն, բայց, ցավոք, այս խորհրդարանի ընդդիմության դրական պատասխանն այդ առաջարկներին շատ ավելի նվազ է, քան նախորդ խորհրդարանում: Դա բխում է նաև նրանից, որ մենք բոլորս էլ գիտենք՝ այս խորհրդարանի ընդդիմությունը եկել է ԱԺ՝ ոչ թե խորհրդարանական աշխատանքներ տանելու, այլ իշխանության գալու: Դա իրենց քաղաքական դիրքորոշումն է, և մեր ժողովուրդն ընտրությունների միջոցով սպառիչ պատասխան տվել է»,- եզրափակեց զրուցակիցը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1659 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել