Երևան
12 °C
Օրերս ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր էր ուղարկել ՀՀ ոստիկանապետին՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները պատշաճ չվերահսկվելու խնդրի վերաբերյալ:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պարզաբանեց, որ կան քրեական գործեր, որոնցով պարզ է դարձել առկա տեսական քննության ընթացքում դիմորդներին տեսուչների օգնելու, ինչպես նաև՝ գործնական քննության ժամանակ անգամ նրանց փոխարեն ավտոմեքենան վարելու՝ այդ կերպ քննությունների դրական արդյունքը դիմորդի համար ապահովելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ պարզվել է նաև, որ տեսական քննությունները որոշակիորեն տեսահսկվում են, սակայն գործնական քննությունները՝ ոչ:
«Կառավարության որոշմամբ՝ մինչև 2027 թվականը գործնական քննության ավտոմեքենաների վրա և ավտոմեքենաներում ևս պետք է համապատասխան սարքավորումներ տեղադրվեն կամ դրանցով համալրված ավտոմեքենաներ շահագործվեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել գործընթացի լիարժեք վերահսկելիությունը և նվազագույնի հասցնել կոռուպցիոն հնարավոր ռիսկերը»,- ասաց Աբրահամյանը:
Անդրադառնալով դատախազի միջնորդագրին՝ ուղղված ոստիկանապետին՝ Աբրահամյանը նշեց. «Գլխավոր դատախազի միջնորդագիրը վերաբերել է երեք խնդրի. նախ՝ վերացնել այնպիսի խախտումները, որոնք արձանագրվել են հաղորդագրությունում վկայակոչվող քրեական գործով՝ կապված կոնկրետ ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի հետ, երկրորդ, առավել մեծ ուշադրություն դարձնել այդ բաժանմունքներում տեսական քննությունների ողջ ընթացքի նկատմամբ հսկողությանը, և քանի որ մինչև 2027 թ. տևական ժամանակ կա, նաև գտնել միջանկյալ կամ ժամանակավոր լուծումներ՝ գործնական քննությունները տեսահսկելու, այդ գործընթացի նկատմամբ հսկողությունը ուժեղացնելու համար:
«Ոստիկանությունից պատասխան դեռևս չի ստացվել, դրա համար ժամկետներ կան, սակայն պետք է նշել, որ ոստիկանությունը պատշաճ կերպով մշտապես դատախազության միջնորդագրերը դարձնում է ներքին քննարկման առարկա և արդյունքների մասին տեղեկացնում: Վստահ ենք, որ սահմանված ժամկետներում այս դեպքում ևս դա կապահովվի»,- հավելեց Աբրահամյանը:
Բանն այն է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում 2021 թ. նոյեմբերի 27-ին հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի մի բնակիչ, տեղեկանալով, որ ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքի բնակիչ Գ. Գ.-ն կարող է օժանդակել փաստացի առանց սահմանված կարգով քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում, այդ նպատակով դիմել է վերջինիս՝ պատրաստակամություն հայտնելով դրա համար նրան տրամադրել 350.000 ՀՀ դրամ:
Գ. Գ.-ն վերոնշյալն իրականացնելու նպատակով համաձայնություններ է ձեռք բերել իր մտերիմ, համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Է. Ս.-ի հետ: 2021 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում անձը մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությանը: Քննությունն ընդունող տեսուչ Է. Ս.-ն ուղղորդել է վարորդի թեկնածուին՝ նշելու համակարգչային թեստերի միջոցով առաջադրված հարցերի ճիշտ պատասխանները։
Տեսուչի հիշյալ ապօրինի գործողությունների արդյունքում անձը դրական է հանձնել տեսական քննության հոգեբանական և գիտելիքների ստուգման թեստերը, Է. Ս.-ն կազմել և գործին է կցել վարորդի թեկնածուի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որի հիման վրա վերջինիս թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։ Քննությունից հետո քաղաքացին և Գ. Գ.-ն վերադարձել են Երևան, որտեղ 350.000 ՀՀ դրամը ստանալուց անմիջապես հետո Գ. Գ.-ն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, ձերբակալվել է նաև ՃՈ տեսուչը։
Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենա վարելու հմտություններին փաստացի չտիրապետող անձը տեսական քննությունից կարճ ժամանակ անց պետք է հանձներ նաև գործնական քննությունը, որի ժամանակ ավտոմեքենան պետք է վարեր ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցներից որևէ մեկը:
Է. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը), իսկ Գ. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: 2022 թ. մարտի 1-ին դատախազը նշված երկու անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկել է դատարան:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում նման բնույթի առանձին քրեական գործերի ուսումնասիրությունը փաստել է, որ նշված եղանակով, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին տրված կաշառքի դիմաց անձինք հնարավորություն են ստացել հանձնելու ոչ միայն տեսական, այլ նաև գործնական քննությունները և ձեռք բերել վարորդական իրավունքի վկայականներ:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 11-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կանցկացվեն նոր հարցաշարով: Համաձայն նոր կարգի՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։ Մեծացել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը՝ նախկինում եղած քննական 600 հարցին ավելացվել է ևս 500-ը։ Տեսական քննության 10 հարցի փոխարեն սահմանվել է 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն՝ 30 րոպե։
Նոր հարցաշարերն արդեն ոստիկանության պաշտոնական՝ police.am կայքում են։ Հարցաշարերը հասանելի են հայերեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT