Կայացվել է խոշտանգման հանցակազմով երկրորդ մեղադրական դատական ակտը. ՔԿՀ աշխատակիցները ծեծի էին ենթարկել դատապարտյալին

Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ կայացվել է խոշտանգման հանցակազմով նոր դատական ակտ՝ Ա. Աղաջանյանի գործով՝ հիմնված ՀՀ վճռաբեկ դատարանի ուղղորդիչ նշանակության իրավական վերլուծությունների վրա:

Այս գործով իրավական ողջ գործընթացն առանձնացել է նրանով, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային իրավունքի շրջանակում լուծել է խոշտանգման հանցակազմին առնչվող մեկ այլ հոդվածով սահմանված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ լիազորությունների շրջանակից դուրս գալով բռնություն գործադրելը հանցակազմից տարբերակելու  խնդիրը:

Երեկ՝ մարտի 9-ին, կայացած դատական նիստում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Ս. Մարաբյանի) որոշել է բավարարել մեղադրող դատախազի և տուժողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները, Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանել, Արմեն Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել հանցանք կատարելու համար և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, իսկ մեկ այլ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու համար՝ 1 տարի ժամկետով։

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ ի սկզբանե ՔԿՀ աշխատակից Ա. Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ շենքում կատարած արարքի համար պատժելու նպատակով խուզարկության համար նախատեսված սենյակում ՔԿՀ մի խումբ ծառայողների հետ դատապարտյալ Ա. Աղաջանյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու, նրան դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու և խոշտանգման դեպքը թաքցնելու համար իբրև թե խուզարկության ժամանակ Ա. Աղաջանյանի կողմից ագրեսիան կանխելու նպատակով նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն կազմելու համար:

Դատական քննության արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, վերաորակելով խոշտանգման մեջ Ա. Հովհաննիսյանին մեղսագրվող արարքը, 2019թ. նոյեմբերի 26-ի դատավճռով վերջինիս մեղավոր էր ճանաչել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու (որն ավելի մեղմ պատիժ է նախատեսում), պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների համար և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ, Ա. Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել էր համաներում, և նա ազատվել էր ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատավճռի դեմ ներկայացված բողոքները, ինչի դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ խնդրելով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների այդ որոշումը, Ա. Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել խոշտանգում կատարելու համար և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:

Բողոքների քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, միջազգային կոնվենցիաների, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով գործով ձեռք բերված ապացույցները, ըստ էության, ամբողջությամբ համաձայնել է դատախազության հիմնավորումների հետ:

Վճռաբեկ դատարանը արձանագրել էր, որ Ա.Հովհաննիսյանին մեղսագրված արարքը վերաորակելու մասով ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել խոշտանգման հանցակազմի հատկանիշները, սխալ են գնահատել գործում առկա փաստական տվյալները, թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ և մասնակի բավարարել է դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները, բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Հենց այս քննության արդյունքում էլ ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է վերոնշյալ դատական ակտը:

Այսպիսով ՀՀ-ում կայացվեց խոշտանգման հանցակազմով երկրորդ մեղադրական դատական ակտը:

Այս գործընթացը և հատկապես խոշտանգման հանցակազմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունները նաև ուղղորդիչ նշանակություն ունեն պետության վերահսկողության ներքո փակ տարածքում, անազատության պայմաններում գտնվող անձանց համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց վարքագծի կառավարման և այնպիսի գործողություններից զերծ մնալու առումով, որոնք կարող են բնորոշվել որպես անձի նկատմամբ խոշտանգման իրականացում:

Հաշվի առնելով այս իրողությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային նշանակության որոշումը Դատախազությունում ստացվելուց հետո ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ դրա օրինական ուղարկվել էր ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ աշխատակիցներին պատշաճ հրահանգավորելու, նմանատիպ դեպքերը գործնականում բացառելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու համար:

Հիշեցնենք, խոշտանգման գործով մեղադրական առաջին դատավճիռը կայացվել էր 2021 թվականի դեկտեմբերին, երբ դատարանի վճռով  ոստիկանության 2 աշխատակից դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40906 դիտում

Շարքային ստախոս է, նա չէր կարող կանգնեցնել պատերազմը, երկրից իր ելքի արգելք էլ չկար. Թորոսյանը՝ Քոչարյանին

Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու գործով 6 անձ կալանավորվել է, 1-ը՝ ուղարկվել տնային կալանքի

Միլիարդատերերի տգիտության այս արշավը գալիս է վկայելու, որ փողի իշխանությունը Հայաստանում պարտվել է. Կոնջորյան

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է պարտատոմսերի թողարկման 2-րդ փուլը. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան

Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է

Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. Մեծ Բրիտանիայի վարչապետը պլանավորում է հեռանալ, բայց իր սեփական պայմաններով

Որն է Նիկոլ Փաշինյանի հաջողության գաղտնիքը. ով է լինելու նրա քաղաքական ժառանգորդը

Փոքրիկ տղան վարչապետի համար երգել է ՀՀ օրհներգը. տեսանյութ

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» հիմնադրամի միջև

Բելառուսում հայտարարել են, թե Կիևը փորձում է «չեզոք» Մինսկին ներքաշել հակամարտության մեջ

Սեքսի նախարարի հայրը պլինտուսի նոր չափանիշներ է սահմանում. ճարահատյալ վիճակից անհեթեթություններ է հնարում

«Tօyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած

Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն

Ձեր կառավարման շնորհիվ մեր ընտանիքը ձեռքբերումներ է ունեցել, եկամտահարկի հետվերադարձից ենք օգտվել. քաղաքացի

Վարչապետը քաղաքացու հետ զրույցից հետո ձայնային հաղորդագրություն է ուղարկել փոխվարչապետին. տեսանյութ

Տեխնիկական խնդրի պատճառով Երևանի մետրոպոլիտենում առաջացել է խափանում

«Դուք պետականամետություն եք սերմանում, դա մեծ գործ է»․ «նախօրոք շնորհավորում ենք». դավթաշենցիները՝ վարչապետին

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա երիտասարդին և ինքնաձիգը

Ըտենց մարդ չկա էս բակում, որ չգնա ու ու N16-ին չընտրի․ քաղաքացիները՝ վարչապետին

Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար

Աղ ու հացը մարդուն տրված ամենամեծ պատիվն է․ Նիկոլ Փաշինյան

ՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին

Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չէ նորություններից

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը

Փաշինյան ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես. դավթաշենցի կինը՝ վարչապետին

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզի 2 համայնքում

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած

Մեկ շնչով եմ կարդացել Ձեր գիրքը. դավթաշենցի տիկինը Փաշինյանի ստորագրությունն է խնդրել. տեսանյութ

Նոր մանկապարտեզ և դպրոց` Շվանիձորում. Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված շենքերում

ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս 5-ը՝ հետաձգվել. պատճառն ԱԹՍ-ների hարվածների սպառնալիքն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, շնորհավորել նրան

Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

«Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել. նրանք ծրագրված խոչընդոտել են ՔՊ քարոզչությանը, փակել ճանապարհը

Վազգենի կողքին միշտ փոքր ես եղել քաղաքականությամբ և արժեհամակարգով. նա մնաց կանգնած, դու՝ կզած. Խաչատրյան

Շտապօգնության բժշկի ցուցումով էր ձերբակալվածը տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը

ԱՆ-ը մանրամասնել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի մահվան դեպքը