Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է

25/05/2026 schedule19:30

Հայկական ազատական միտքը երկար տարիներ պայքարել էր անկախության համար. այն հեշտությամբ չէր հանձնվում։ Միքայել Նալբանդյանը, Գրիգոր Արծրունին և այլք երկար տարիներ գեներացրել էին իրական անկախական միտք, սակայն ժամանակի ընթացքում հրով ու սրով, այլոց սուրը իր սրից ավելի վտանգավոր դարձնելով՝ ի վերջո ռուսական մամլիչը մեզ նետեց իր գիրկը։ Սակայն մի բան է պատերազմով ու ցեղասպանությամբ իրեն ենթարկեցնելը, մի բան է ըմբոստ միտքդ, կամքդ կոտրելը։

Ինչպես նրանք կարողացան հասնել այն աստիճանին, որ Հայկական ազատական միտքն ու մարմինը մարմնավորող կառույցներն այսօր իրեն են ենթարկված։ Խոսքը քաղաքական կուսակցությունների և եկեղեցու մասին է․ չէ՞ որ Հայաստանի 1828թ. ռուսական նվաճումից ի վեր Պետերբուրգն ու Մոսկվան մշտապես կեղեքել են հայոց եկեղեցին։ Նույնը կարելի է ասել ՀՅԴ-ի մասին՝ ո՞վ տապալեց Հայաստանի Հանրապետությունը, ո՞վ սպանեց ու աքսորեց դաշնակցականներին. թվում է, թե ԽՍՀՄ-ի և ՀՅԴ-ի միջև անսահման խոր թշնամություն պետք է լիներ ու փոխանցվեր ՌԴ-ՀՅԴ հարաբերություններին։ Այդ հարաբերությունների պատմությունն իրականում այլ ընթացք է ունեցել։

Հայաստանի խորհրդայնացումից հետո խորհրդային հատուկ ծառայությունները հայկական ինստիտուցիոնալ կառույցների և հատկապես ՀԱԵ-ի հետ աշխատում էին շատ ագրեսիվ ու կոպիտ մեթոդներով. Խորեն Ա Տփղիսեցի կաթողիկոսին խորհրդային ՆԿՎԴ-ի սպաները ուղղակի ձեռքերով խեղդեցին։ Խորհրդային տարիների բռնաճնշումներից Հայաստանի հանրության որևէ մաս զերծ չի մնացել. այս հարցին այդպես էլ իրավական գնահատական չի տրվել։ Նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր բարեկամությունը ռուսաց երկրի հետ այնքան «նուրբ» էր, որ Ակսել Բակունցի, Եղիշե Չարենցի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Աղասի Խանջյանի և հազարավոր հայերի սպանությունները հարկավոր էր մոռանալ։ Հուսանք՝ մի օր նաև այդ դրվագներն արժանի գնահատական կստանան։ Խորհրդային ցեղասպանությունը ևս մի օր պետք է ստանա արժանի գնահատական։

ՀՅԴ գործիչներ այդ շրջանում Հայաստանում չկային. ով չէր փախել արտերկիր, սպանվել էր: Երկրորդ համաշխարհայինից հետո ՀՅԴ-ի նկատմամբ վերաբերմունքը մի փոքր մեղմվեց, սակայն ՀՅԴ-ն շարունակում էր լինել խորհրդային կարգերի թշնամի։ Ավելին՝ դաշնակցական թերթերը նույնիսկ գրում էին այն մասին, որ կարելի է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի օգնությամբ անգամ ազատագրել Հայաստանը կարմիր թշնամուց։ Այս թերթերը դեռ հանգիստ տպագրվում էին արաբական այն երկրներում, որոնք դեռ ԽՍՀՄ-ի դաշնակիցը չէին։ Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրանը, որտեղ ապրում ու բարգավաճում էր հայկական սփյուռքը, դեռ արևմտյան երկրների ազդեցության տակ էին։ ՀՅԴ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց 1970-ականների սկզբին․ դա ԽՍՀՄ հզորության գագաթնակետի տարիներն էին։ Նշված երկրները գրեթե առանց բացառության դարձան ԽՍՀՄ-ի դաշնակիցները ատելի կապիտալիստների դեմ պայքարում։ Այս ամենը չէր կարող չանդրադառնալ հայ ժողովրդի վրա։ Անդրոպովյան դարաշրջանի ՊԱԿ-ը հզորության նոր հորիզոններ էր նվաճում՝ առաջ անցնելով մրցակից երկրների հատուկ ծառայություններից։ ՊԱԿ-ը Ֆրանսիայում ու Իտալիայում քողարկված մասնակցում էր քաղաքական գործընթացներին, ազդում ընտրությունների արդյունքների վրա, ԱՄՆ-ում հակավիետնամական ցույցեր էր հրահրում, նույնիսկ շրջանակներ կային, որ լրջորեն կարծում էին, թե այդպես շարունակելով՝ ԽՍՀՄ-ը շուտով ԱՄՆ-ին ծնկի կբերի։

Խորհրդային այդ ութոտնուկի մատերը հասնում էին աշխարհի ցանկացած անկյուն, և ՊԱԿ-ը, բնականաբար, մեծ ազդեցություն ուներ նաև այն երկրներում, որտեղ ՀՅԴ-ն ամրացված էր՝ Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Իրան և այլն։

ՀՅԴ-ն և ՀԱԵ-ն համակարգային կառույցներ են, որոնցում անձնական որոշումները նվազագույնի են հասցված։ Ավելին՝ դրանք մեծ ու ցանցային կառույցներ են, ինչի շնորհիվ ավելի կենսունակ են ու ճկուն։ Խորհրդային ՊԱԿ-ը թիրախավորել է հենց այս կառույցները, քանի որ անձանց շուրջ հավաքված կառույցների վրա ազդելը, վերահսկելը կամ քանդելը շատ ավելի դյուրին է, քան համակարգային կառույցների դեպքում։

ՀՅԴ-ից վերացվեցին բոլոր այն ազգային խորագիտակները, որոնք ատում էին ԽՍՀՄ-ը որպես ՀՀ անկախության ամենամեծ խոչընդոտ։ Վերացվեցին շատ նուրբ՝ օգտագործելով արաբա- իսրայելական պատերազմները, Լիբանանյան քաղաքացիական պատերազմը, Իրանի հեղափոխությունը և այլն։ ՊԱԿ-ը հիանալի կերպով վերահսկողության տակ առավ նաև հայկական վրիժառուական կազմակերպությունների աշխատանքը. «ԱՍԱԼԱ»-ն սկզբից լրիվ դուրս էր խորհրդային վերահսկողությունից, սակայն հետո ստեղծվեց ՀՅԴ-ի համապատասխան մրցակիցը, և ամեն ինչ արդեն ՊԱԿ-ի վերահսկողության գոտում էր։

Խորհրդային ՊԱԿ-ի հզորագույն ժամանակահատվածում՝ 1960-1980 ականներին, արաբական այս երկրներում որևէ հայկական ազգայնական կառույց, այն էլ՝ զինված, կանոնավոր մարզվող, չէր կարող գոյություն ունենալ ՊԱԿ-ի վերահսկողության գոտուց դուրս առավել ևս չէր կարող այս ու այն կողմ հարձակումներ գործել։ Ավելին՝ այս գործողությունները ավելի մեծ խորություն ստացան այն ժամանակ, երբ հայությունը փորձում էր այս երկրներից գաղթել դեպի ԱՄՆ։ Խորհրդային ՊԱԿ-ի համար սա ուղղակի հրաշալի հնարավորություն էր։ Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում ՊԱԿ-ի վիճակը ահավոր ծանր էր, երբ Վաշինգտոնից դուրս գալը դարձել էր անհնար, հայկական ծագումով ՊԱԿ գործակալները, որոնք ստանում էին փախստականի կարգավիճակ, լավ մշակված ու պատրաստված, հազարներով մեկնում էին ԱՄՆ և հաստատվում ամենահարուստ նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ ԱՄՆ ռազմարդյունաբերական մեծ ընկերություններ են աշխատում։

ՀՅԴ-ում կային նաև դիմադրողներ, որոնցից ակտիվներին չեզոքացնում էին, իսկ պասիվները հեռանում էին։ Սակայն ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ ՀՅԴ-ում կառավարման ղեկն անցավ Հրայր Մարուխյանի թիմին. կազմակերպությունը հետևողականորեն մաքրվեց բոլոր ոչ խորհրդային ազդեցության գործիչներից, Բյուրոյում և Գերագույն մարմնում որոշիչ ձայները բաժին էին հասնում գերազանցապես ռուսական ազդեցության գործակալներին, իսկ վերջին տարիներին՝ առհասարակ միայն Հայաստանում ծնվածներին, քանի որ վերջիններս ավելի հեշտ են դառնում ռուսական ազդեցության գործակալներ։

Ամեն դեպքում ազատ աշխարհում ծնված և ապրածներից բոլորը չէ, որ համագործակցում էին ՊԱԿ-ի ու ՖՍԲ-ի հետ։ ԽՍՀՄ փլուզումից հետո, բնականաբար, ամեն ինչ ավելի հեշտացավ։ ՀՀ-ում ռուսական հատուկ ծառայությունների հետ աշխատելը ոչ միայն ամոթ կամ վտանգավոր չէր, այլ հպարտության պես մի բան էր, ու դրանով մարդիկ սոցիալական սանդղակում ավելի էին բարձրանում։ Թևանյան Անդրանիկի կալանավորումը, ի դեպ, այս առումով պատմական է, այն կարող է շրջադարձային լինել ՀՀ անկախության ու ինքնիշխանության ընկալման համար։

ՀԱԵ-ի նվաճումը ևս ընթացել է նույն սցենարով։ Եպիսկոպոսներին սպանելուց, աքսորելուց ու թուլացնելուց հետո ՊԱԿ-ը կրթության օջախներով մտավ եկեղեցու ներքին կյանք ու սկսեց հավաքագրել եկեղեցականներին, որոնց օգտագործում էր նաև որպես հետախույզներ։

Բնականաբար, Խորհրդային Հայաստանում ծնված հոգևորականներն ավելի հեշտությամբ էին հավաքագրվում։ Արքեպիսկոպոս Պոզապալյանի չեզոքացումը դրա բավականին խոսուն օրինակ է։ Բնականաբար, 1970-1980թթ. սարկավագները պիտի դառնային Մոսկվայի համար ամենամեծ հենարանները։ Նրանք աճեցին, հզորացան, և հետևանքը մենք այսօր տեսնում ենք։ Հենց այդ տարիների սարկավագներն են այսօր ղեկավարները։

Վազգեն Առաջինը այս առումով բացառություն էր։ Նա խորհրդային գործակալ չէր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ու ընթացքում նա նույնիսկ հաջողել էր ՊԱԿ-ից գաղտնի աշխատել Գարեգին Նժդեհի հետ։ Այսինքն՝ փաստացի լինել ՊԱԿ-ի թշնամին, սակայն այս փաստը զարմանալիորեն գաղտնի էր մնացել։

ՀԱԵ-ն, կամ ավելի ճիշտ՝ նրա վերնախավը այսօր ՀՀ օրինական և ընտրված իշխանությունների հետ մտել է պատերազմի մեջ։ Պատմության մեջ, ցավոք, նման դեպքերը քիչ չեն։ Բոլոր այդ դեպքերի հետևում միշտ լինում են եկեղեցականների իշխանության և նյութական շարժառիթները, ինչն ինքնին ողբերգություն է։ Ողբերգություն է, քանի որ աշխարհիկ մարդու դեպքում անգամ դա ընկալելի չէ, երբ քաղաքական կռվի հիմքում ոչ թե գաղափարներն են, այլ նյութականն ու իշխանությունը, իսկ հոգևորականի դեպքում կրկնակի անընկալելի է, սակայն միշտ էլ հիմքում դա է եղել։ Հայոց պատմության մեջ ևս այդ օրինակները բացառիկ չեն։

Քրիստափոր Ապահունի կաթողիկոսը (628-630թթ) առաջին հայ կաթողիկոսն է, որը գահընկեց է արվել։ Հիմնական պատճառը՝ նորից իշխանության և նյութական դրդապատճառներ։ Նրան գահընկեց է արել Հայոց մարզպան Վարազտիրոց Բագրատունին։ Պատմիչ Սեբեոսը հաղորդում է, որ Քրիստափոր կաթողիկոսը «հպարտ էր, ամբարտավան և չար լեզու ուներ»։ Դառնալով կաթողիկոս՝ նա փորձել է խարդավանքների և բամբասանքների միջոցով Վարազտիրոց մարզպանին գժտեցնել իր եղբոր հետ և փորձել է հայ իշխաններին հանել մարզպանի դեմ։ Պատճառն այն էր, որ Վարազտիրոցին մարզպան էր նշանակել Սասանյան արքան, բայց քանի որ Պարսկաստանը գնալով թուլանում էր, Վարազտիրոց մարզպանն ուզում էր Բյուզանդիայի հետ ևս լավ հարաբերություններ հաստատել, ինչը Քրիստափոր կաթողիկոսին դուր չէր գալիս, որովհետև նա հավատարիմ էր Պարսից տերությանը...։ Վարազտիրոց Բագրատունին չի հանդուրժել պետության գործերին Քրիստափոր կաթողիկոսի միջամտությունները և վերջինիս հարկադրել է հրաժարվել գահից։

Գաղափարական մաշվածության և իներտության պատճառով այս երկու կառույցները տարիների ընթացքում ընտելացել են դանդաղ գործընթացներին, դրանց գաղափարական բովանդակությունը կորցրել է արդիականությունը, բայց ինստիտուցիոնալ ճկունության պակասը խոչընդոտում է ինքնաքննադատությունը ու գաղափարների արդիականացումը։

Մեր երկեղեցին առնվազն մի քանի դար հետ է մնացել իր կանոնակարգերի որոշ դրույթներով, կանոններով, եկեղեցական կյանքի ներքին օրենքներով, ինչպես նաև պետություն-եկեղեցի հարաբերությունների իրավական կարգավորումներով։ Կաթոլիկ եկեղեցին, որ նույնպես խիստ պահպանողական կառույց է, ի վերջո խոր բարեփոխումներ վերապրեց, քանի որ գիտակցում էր, որ ժամանակին համընթաց չզարգանալով՝ կկորցնի իր հոտը։ Իսկ իր հոտից օտարացած եկեղեցին ավելի մեծ չափով է ենթակա օտար ազդեցությունների։

Այս կառույցների համար առաջնահերթ է ոչ թե պետական շահը, այլ իրենց կառույցի/կազմակերպության շահը, որը հաճախ համընկնում է արտաքին կենտրոնների շահի հետ։ Սա էական պառակտում է ստեղծում ՀՀ պետականության, հայ ժողովրդի շահերի և կառույցների օրակարգերի միջև, որը հանգեցնում է հակապետական դրսևորումների։

Այդ կառույցներում բացակայում է նաև առողջ սերնդափոխությունը․ դրանցում չկա նոր սերնդի առաջնորդների ձևավորման կանոնակարգված, թափանցիկ մեխանիզմ։ Համակարգի վերին օղակներում գերիշխում է կլանային մոտեցումը, որը հեշտ է ներգրավվում արտաքին հովանավորության մեջ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի 2019թ․ կրթական բարեփոխումների դեմ «Պարտիզանական դիմադրության» ծրագրի շրջանակներում ՀՅԴ ՀԵՄ-ը (Հայաստանի երիտասարդական միություն) կազմակերպել էր բողոքի ակցիաներ՝ ՀՅԴ ԳՄ (Գերագույն մարմին) հովանավորչությամբ։ Երիտասարդական այս կառույցը փաստացի ղեկավարում էին ՀՅԴ Բյուրոյի նախկին ատենապետ Հրանտ Մարգարյանի որդիները, որոնք նախկինում եղել են այդ կառույցների վարչության ղեկավարներ։ ՀՅԴ հայաստանյան մյուս երիտասարդական կառույցը ՆԱՈՒՄ (Նիկոլ Աղբալեան ուսանողական միություն), որը տվյալ պարագայում ուներ գործունեության ապակենտրոն կազմակերպման կանոնադրային իրավունք, որոշեց չմասնակցել այդ ցույցերին՝ պատճառաբանելով, որ այդ բարեփոխումներից շատերը համընկնում էին նախորդող ընտրություններին ՆԱՈՒՄ-ից առաջարկված կրթական փոփոխություններին և ծրագրերին։

Արդյունքում ՆԱՈՒՄ անդամների նկատմամբ կիրառվեցին կարգապահական պատիժներ՝ սկսած տարրական կուսակցական կախակայումից, մինչև մոտ 200 ուսանող կուսակցականների ու դիմումագրերի կուսակցությունից հեռացում և նույնիսկ ոմանց արտաքսում, ինչը ՀՅԴ կանոնակարգով համարվում է կարգապահական գերագույն պատիժը․ հեռացում՝ առանց վերականգնման իրավունքի։

Ռուսաստանը գերադասում է համագործակցել այն կառույցների հետ, որոնցում գործում է կենտրոնացված իշխանություն, գերիշխող են ավանդական արժեքները և մերժում է ցանկացած ժողովրդավարական գործըթաց։ Ավանդական արժեքները հայրենասիրության հիմնական հենարաններն են, որոնք միտումնավոր աճեցվում ու պահվում են։ Ամեն ինչ պետք է լինի երկաթե ձեռքի տակ։ ՀՅԴ-ն իր պատմական հակաարևմտյան, հակագլոբալիստական հռետորաբանությամբ դառնում է հեշտ համադրելի Ռուսաստանի քաղաքական և գաղափարական նարատիվների հետ։ Ձախ քաղաքականություն և գաղափարախոսություն ունեցող կուսակցությունը մարդու ազատության առաջադեմ գաղափարների շուրջ համախմբված աշխարհում չէր էլ գտնի իրական դաշնակիցներ։ Զարմանալիորեն այդ կուսակցության հիմնական ֆինանսները ձևավորվում են ազատ շուկայական երկրներում, այդ կուսակցության անդամները սիրով մեծ բիզնեսներ են վարում ազատ աշխարհում։

Այդուհանդերձ, ՀԱԵ-ն և ՀՅԴ-ն հայ ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից են և մեծ ազդեցություն ունեն Հայաստանում և սփյուռքում գործող դպրոցներում, լրատվամիջոցներում, համայնքներում։ Սակայն դրանք զավթել, նվաճել են Հայաստանի պետականության թշնամիները: Սա պատերազմի մի տեսակ է, որը իրականացվում է ոչ թե սպանելով, այլ ուղեղների ոչնչացումով․ այս մասին կխոսենք առանձին։ Անձնակազմի հավաքագրման, պատրաստման, դաստիարակման փորձված մեխանիզմներով անցնելով՝ նրանց համախոհների մեծ մասը կորցնում է ինքնուրույն մտածելու և վերլուծելու ունակությունը, դառնում է կամակատար։ Արդյունքում այս «կոգնիտիվ ագրեսիայի» զոհերը նույնիսկ չեն հասկանում, որ իրենք զոհ են, որ կատարում են օտար պետության կամքը և հարվածում են Հայոց պետականությանը։ Ուստի հարկավոր է համահայկական և համապետական նշանակության այս ինստիտուտներն ազատագրել օտարների ազդեցությունից և վերադարձնել դրանք իրական տերերին՝ հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։

Վան Սեբաստացի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5373 դիտում

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին