Մեկնարկում է հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

25/05/2026 schedule17:16

Մեկնարկում է 2026-2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը երեք փուլով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Փուլ առաջին

Հունիսի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00-ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխաների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։

Արտոնություններից կարող են օգտվել․

  • տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
  • տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող և ներքոնշյալ խմբերի երեխաները
  • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները
  • խնամակալության տակ գտնվող երեխաները
  • հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները:

Արտոնությունից կարող են օգտվել նաև տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրը՝ հունիսի 8-ը, ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։

Դիմումը և տեղեկանքը ստանալուց հետո նախարարությունը, ստուգելով ներկայացված տեղեկանքի հավաստիությունը, առաջնահերթությունից օգտվելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում համապատասխան որոշումն ուղարկում է ԿՏԱԿ, չբավարարելու դեպքում՝ պատասխանը գրավոր տրամադրում դիմումատուին։

ԿՏԱԿ-ը վերը նշված ժամկետում՝ հունիսի 8-21-ը ներառյալ, իրականացնում է սովորողի հայտագրումը՝ հիմք ընդունելով ԿԳՄՍՆ որոշումը։ Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաներին։

Փուլ երկրորդ

Հունիսի 23-ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայատագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։

Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Փուլ երրորդ

Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան ծնողների ընտրությամբ։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Հայտագրումն իրականացվելու է առցանց, երկու քայլով:

Քայլ 1  Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:

Քայլ 2  Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում:

Հայտագրվելու, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է, և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ծնողի կողմից ստեղծված էջով։

Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է՝ խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որից հետո հնարավոր կլինի երեխային հայտագրել նախընտրելի դպրոցում»,- ասվում է հաղորդագրությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
356 դիտում

Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործի քննությունն ավարտվել է

Փաշինյանին տապալելու ծրագիրը. ռուսական հետախուզությունից արտահոսած փաստաթղթեր՝ ՀՀ-ում իշխանափոխության մասին

Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով

Մեկնարկում է հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

Անգամ ծիծաղելի չէ հետևել՝ ինչպես են լուրջ դեմքով չեղած կառավարության նիստ անում, օրենք ընդունում. Աբրահամյան

Մինչև մայիսի 28-ի զորահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի նկարահանումները խստիվ արգելվում են

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կդառնա շուկայական. Պեսկով

Պերեվառոտ են անելու․ ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մեծահարուստ «կալուգանման օլիգարխ» անհայրենիքների մասին

Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով ՀՀ բիզնես առաջնորդներին

Ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.1%

Բացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ

«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր ձայնագրություն

Տեղի է ունեցել 6-րդ պալատի նիստը՝ Նապոլեոնի, Մակեդոնացու և իրեն վարչապետ հռչակածի մասնակցությամբ․ Չախոյան

Օլիգարխը դարձյալ ստել է. Հայաստանում արդեն 3 տարի է՝ 1000-ի հասնող աշխատակիցներով մետաղաձուլարան է գործում

«Ֆեմ» ՍՊԸ-ի «Հավի շաուրմա»-ի արտադրությունը կասեցվել է

Իշխանական ճաշ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ղուրբանդ էղնիմ, մենք խաղաղությանը տեր ենք, մեր վարչապետը դու ես․ գյումրեցիները՝ Փաշինյանին․ տեսանյութ

Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր

Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ընտրացուցակում ընդգրկվելու դիմումները կընդունվեն մինչև մայիսի 26-ը՝ 14։00-ը

Հայաստանի հետ ամենաառաջադեմ ինտեգրացիոն գործընթացներից մեկում ենք․ շարունակում ենք երկխոսությունը․ Պեսկով

Ամեն ինչով կանգնած ենք մեր պետության կողքին. ձայնով էլ ենք կանգնած․ ՔՊ-ն Գյումրիում է․ տեսանյութ

IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին

Մեծ ցավ եմ ապրում, առաջիկա 5 տարում իմ հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու Գյումրին․ վարչապետ․ տեսանյութ

Առաջին անգամ իրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման աննախադեպ ծրագիր

Մեդվեդևի տեղեկությունը սխալ է, ՀՀ-ն շահագրգիռ չէ ՌԴ-ի հետ կապերը խզել, ջանալու ենք խորացնել դրանք․ Միրզոյան

Զոհվածի ծնող եմ և հպարտ Ձեզ պես վարչապետ ունենալով, մեր տղեքի արյունը թող իզուր չկորչի․ գյումրեցին՝ Փաշինյանին

Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ․ տեսանյութ

Առաջարկվում է կարգավորել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Խուզարկություններ են իրականացվում Ավան վարչական շրջանի «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներում․ կան ձերբակալվածներ

Որն է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը․ ՌԴ ԱԳՆ

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 35 հարց

Հղի կնոջ՝ մեքենայից դուրս նետվելու հետևանքով մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա կալանավորված

ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում․ տեսանյութ

ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ

Զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ

Մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ կան կալանավորվածներ․ տեսանյութ

Նարեկ Կարապետյա՞ն, էդ սպառնո՞ւմ ես․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն․ երկկողմ փաստաթղթեր կստորագրվեն

Բարի լույս աշխատավոր ժողովրդին․ ի՞նչ կենեք․ ՔՊ թիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիում է․ տեսանյութ