Երևան
12 °C
Ուշադրությունը հիմնականում կուզենայի հրավիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործի վրա, որը համալրվել է մեր գանգատով՝ պայմանավորված ՍԴ-ի որոշմամբ։
Գանգատի էությունն այն է, որ ՀՀ-ն, ըստ էության, հրաժարվել է կյանքի իրավունքի խախտման գործով արդյունավետ քննություն ապահովելու իր պարտականությունից, ինչով խախտվել են տուժողների իրավահաջորդների ընթացակարգային իրավունքները, և նաեւ՝ պետությունը՝ մինչեւ 2018 թվականը գործած իշխանությունը, գործել է դատարանի դեմ՝ կեղծելով ապացույցները, ձախողելով Մարտի 1-ի գործով քննությունը։ Սա չափազանց էական պրոցես է:
Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների շուրջ ընթացող իրավական գործընթացին՝ այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նա մանրամասնեց, որ խոսքը մարտի 1-ի դեպքերի հետեւանքով զոհված 9 անձանց ազգականների, ինչպես նաեւ այլ տուժողների իրավունքների մասով ՄԻԵԴ ներկայացված գանգատի մասին է։
Հարցին՝ ե՞րբ կլինի ՄԻԵԴ-ի վճիռը, փաստաբանն ասաց․ «Դեռ ակնկալում ենք անցյալ տարի ներկայացված գանգատի կապակցությամբ կոմունիկացիան, եւ կարծում եմ՝ բավական սեղմ ժամկետում Եվրոպական դատարանը կավարտի գործի քննությունը»:
Անդրադառնալով հարցին՝ ՄԻԵԴ-ի վճռի հրապարակումից հետո ներպետական դատական ատյաններում հնարավո՞ր է տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի եւ այլ պաշտոնատար անձանց նախկինում առաջադրված (սահմանադրական կարգի տապալում) մեղադրանքի վերաորակում՝ փաստաբանը ձեռնպահ մնաց կանխատեսում անելուց։ «Այս փուլում չեմ ցանկանում որեւէ վերլուծություն անել, քանի որ թեման ինքնին բավական ծավալուն խոսակցություն է ենթադրում։ Վճռից հետո կխոսենք, կախված նաեւ վճռի բովանդակությունից»,- ասաց Եգորյանը։
Դիտարկմանը, որ «Մարտի 1»-ի գործով հանրությանը առավելապես հուզող հարցը զոհերի մահվան հանգամանքների բացահայտումն է, Եգորյանն ասաց. «Ես ուզում եմ, որ բոլորը մի բան հստակ պատկերացնեն՝ նրանք, ովքեր հղում են կատարում եւ կոչ անում զբաղվել միայն սպանություններն անմիջականորեն կատարողների բացահայտմամբ եւ, այսպես ասած, պաշտպանում են այն պաշտոնյաներին, ովքեր մինչեւ ՍԴ-ի որոշումը մեղադրվում էին սահմանադրական կարգի տապալման համար, որի առաջացրած ծանր հետեւանք էլ արձանագրած սպանություններն էին, երկու հենարան ունեն։ Առաջինն այն է, որ նախորդ տասնամյակի ընթացքում քրեական գործի քննությունն այնպես է ձախողվել, աղավաղվել, որ այլեւս հնարավոր չի լինելու եղած ապացույցների հիման վրա պարզել սպանությունները կատարողներին եւ մեղադրանք առաջադրել, եւ երկրորդ, որ՝ այնքան էֆեկտիվ են գործել նախկին իշխանությունները, որ այլեւս հնարավոր չի լինելու ապացուցել այդ սպանությունների հնարավորությունը ստեղծած, այդ սպանություններն անմիջականորեն կատարողների հետեւում թաքնված բարձրաստիճան պաշտոնյաների մեղավորությունը»։
Եգորյանը պատկերավոր համեմատություն արեց՝ «այն գազանը, որը հարձակվում է մարդու վրա, մեղավոր է, սակայն շատ ավելի բարձր է այդ գազանին բաց թողած տիրոջ պատասխանատվությունն ու մեղավորությունը։
Ըստ փաստաբանի՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված մարդու կյանքի իրավունքի երաշխիքները վերացնողները, որոնք անմիջականորեն իրենց պաշտոնների եւ գործառույթների բերումով պարտավոր էին այդ իրավունքը ապահովել, չեն կարող պաշտպանվել այդ իրավունքը անմիջականորեն խախտած, այսինքն՝ սպանությունը գործած անձանցով կամ այս պահին այդ անձանց անհայտ լինելու կամ նրանց հայտնաբերելու անհնարինությամբ։
«Սրանք պատասխանատվության տարբեր մակարդակներ են, եւ ես հենց դրա համար կուզեի այս պահին շեշտադրումը պահել եւ չշեղվել ամենակարեւոր օղակներից։ Եվ հենց այս մասին է, ըստ էության, լինելու Եվրոպական դատարանում քննվող գործը, այն մասին, թե ինչպես է ՀՀ-ն նախորդ տասնամյակի ընթացքում՝ մինչեւ 2018 թվականը, բարձրագույն իշխանության մարմինների միջոցով քողարկել սպանությունները եւ ձախողել «Մարտի 1»-ի գործի արդյունավետ քննությունը՝ կեղծելով, ոչնչացնելով, ստեղծելով կեղծ ապացույցներ»,- եզրափակեց փաստաբանը։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան
Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին
Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս
2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան
Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ
Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ
«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT