Երևան
12 °C
2021 թվականին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը հայտարարել էր «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնանշման հրավեր։
Այսօր հաղթող ընկերության՝ «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանին են ներկայացրել «Ջրվեժ» քաղաքային պարկի ապագա կառուցվածքի, արտաքին ձևավորման և մատուցվող ծառայությունների համալիրի նախագիծը։
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Հանդիպմանը մասնակցել են «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․ Հակոբյանը և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Նախքան նախագծի ներկայացումը՝ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ներկայացրել է նոր մոտեցումներով քաղաքային պարկ ունենալու այն տեսլականը, որի շուրջ համախմբվել են ներկաները։
«Ջրվեժ» քաղաքային պարկի տարածքը նախատեսվում է զարգացնել և բարեկարգել՝ հաղորդելով նոր շունչ տվյալ տարածաշրջանին։ Ծրագրի իրականացման արդյունքում քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի։
Խորքային և մեծամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում ենթակառուցվածքների ստեղծման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ։ Ճարտարապետական ժամանակակից լուծումները և հորինվածքները հնարավորություն կտան չվնասելով բնությունը և միջավայրը, ինչպես նաև օգտագործելով արդեն իսկ գոյություն ունեցող կառույցները՝ ստեղծել ժամանցի լավագույն վայր։
Պարկի տարածքում նախատեսվում են կառուցել էկոլոգիապես բնական հումքից մանկական խաղահրապարակներ, սպորտային միջոցառումների կազմակերպման չափանիշներին համապատասխան վազքուղի, ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի մինի խաղադաշտեր, սքեյթի խաղահրապարակ, ժամանակակից պահանջներին համապատասխան ավտոկայանատեղի։
Նախատեսված են նաև ձմեռային հանգստի կազմակերպման ենթակառուցվածքներ՝ դահուկային երթուղիներ, սահադաշտ, սահքուղիներ։ Լինելու են ջերմոցներ, որտեղ տնկվելու ու աճեցվելու են բույսեր, այդ թվում՝ անտառային ծառատեսակներ։ Նախատեսված են նաև արվեստի գոտի, դասընթացների կազմակերպման գոտի և թեմատիկ այլ անկյուններ։
Նախարարը իր գոհունակությունն է հայտնել ծրագրի այս փուլում իրականացված աշխատանքների վերաբերյալ և նշել, որ շատ տպավորված է աշխատանքի որակից և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել ծրագրի՝ որքան հնարավոր է շուտ կյանքի կոչմանը։ Սիմիդյանը խնդրել է գործընկերներին նույն որակով իրականացնել արդեն նախագծի հաջորդ փուլերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT