Երևան
12 °C
Խոստացել էի, որ 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած մեր եղբայրը՝ Կարեն Խլոպուզյանը, որը տուն չուներ, պետք է իր առանձնատունն ունենա։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ Համբուրգի հայ համայնքի նախկին ղեկավար, իր լավ բարեկամ Սերժ Անգելյանը չի մերժել խնդրանքն ու իր անձնական միջոցներով Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում կառուցել է առանձնատունը։
«Աշխատանքները գրեթե ավարտված են։ Կփորձենք մինչև Կարենի ծննդյան տարեդարձը՝ մարտի 15-ը, տունը հանձնել Կարենին»,- գրել է Մկրտչյանը:
«Տեղեկացրել էի, որ Հայաստան համահայկական հիմնադրամի և կառավարության ջանքերով Կարենը պրոթեզավորվել էր։ Բժիշկների, վերականգնող մասնագետների հետ մշտական կապի մեջ եմ հնարավոր խնդիրների առաջացման դեպքում։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը նաև 10 մլն դրամ միանվագ գումար է փոխանցել, ևս 20 տարի ամսական 200.000 դրամ կփոխանցի Կարենին։
Կարեն ջան, եղբայր, ինչ էլ արվի քեզ համար, քիչ է, բայց դու, քո ընտանիքը, մեր զոհված, վիրավորված եղբայրների ընտանիքները մեր մշտական ուշադրության, հոգածության ներքո են գտնվելու»,- հավելել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ 18-ամյա Կարեն Խլոպուզյանի պատմությունը ներկայացրել էր «Հայկական ժամանակը»: Մենք գրել էինք, որ ժպտադեմ երիտասարդը մի քանի ամսվա զինծառայող է եղել, երբ վերսկսվել է Արցախյան պատերազմը: Հակառակորդի անօդաչու թռչող սարքից արձակված ռումբի պայթյունից երիտասարդը կորցրել է 2 ձեռքը, սակայն կյանքի նկատմամբ լավատեսությունն ու եռանդը նրան չեն լքել ոչ մի րոպե:
Մեր հրապարակումից հետո Կարենի պատմությամբ հետաքրքրվել էին շատերը, այդ ժամանակ էլ նախաձեռնել էին նրա համար տան կառուցումը, իսկ «Զինվորի տան վերականգնողական կենտրոն»-ում բուժվելու և վերականգնվելու ընթացքում տղան պրոթեզավորվել էր, նա հիմա ձեռքի բիոնիկ պրոթեզ ունի, այսինքն՝ ավելի ժամանակակից և ավելի հարմարավետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT