Երևան
12 °C
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ՀՀ քաղաքացին «տուգանքի մատերիա՞լ է», թե՞ ոչ՝ նշելով՝ ընդդիմությունը պնդում է, թե իշխանությունների համար տուգանքի մատերիալ է, սակայն նրանք այդ հարցը չեն բարձրացնում:
ՀՀ վարչապետն էլ նկատեց՝ ընդդիմության ներկայացուցիչները սոցցանցերում, հարցազրույցներում և մամուլում հարցեր են բարձրացնում, բայց Կառավարությանն այդ հարցերը չեն ուղղում:
«Ես անձամբ ասել եմ, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ: Դա ասել եմ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքի համակարգի վերաբերյալ: Իսկ ինչո՞վ էր այդ տուգանային համակարգը քաղաքացուն դարձնում տուգանվելու մատերիալ և ինչո՞վ այսօր չի դարձնում տուգանվելու մատերիալ. 2018-ից առաջ գոյություն ուներ համակարգ, որը քաղաքացուն ասում էր՝ խախտո՞ւմ ես անում, խնդիր չունես, տուգանվիր, էլի արա խախտում, ինչքան ուզում ես, տուգանվիր, անսահմանափակ արա ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Սա կարևոր արձանագրում է»,- նկատեց գործադիրի ղեկավարը:
Փաշինյանի խոսքով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ունեցել ենք 500 հազար դրամանոց «էլիտար» տուգանքներ, որ վճարեն ու ինչ ուզեն անեն:
«2018 թվականի հեղափոխությունից հետո մենք նախ 15 իրավախախտման, որոնցով տուգանքներ էին նշանակվում, փոփոխություններ արեցինք: Դրանցով քաղաքացին պետք է ստանա բանավոր զգուշացում: Բացի այդ, տուգանքների չափերն իջեցրինք, շատ դեպքերում տուգանքն ընդհանրապես հանեցինք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ դեպքերի 99 տոկոսի դեպքում տուգանքները չեն գերազանցում 29.000 դրամը:
«Մենք ասացինք՝ հարգելի քաղաքացի, եթե 1, 2, 3...9 խախտում ունես, ուրեմն խնդիր ունես, մենք քեզ ոչ թե թողնում ենք, որ շարունակես խախտում անել և տուգանվել, այլ ասում ենք՝ ուրեմն որոշակի սանկցիաներ են գործում, որոնց արդյունքում դուք կզրկվեք վարորդական իրավունքից և կդադարեք լինել ուրիշների կյանքը վտանգող, հետևաբար՝ նաև տուգանքի մատերիալ: Մենք երբեք չենք ասել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մարդը չպիտի տուգանվի»,- հստակեցրեց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք
ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 2-ին
Էդիկ Մալոյանն ու ևս մեկ սպա ձերբակալվել են. մեղադրանքը՝ հայտնել են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ
Գրիգորյանն ու ԵՀ նախագահի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Վահագն Խաչատուրյանը և Դեյվիդ Ալենն անդրադարձել են հայ-ամերիկյան գործընկերությանը
Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան ավարտվել է. ՀՀ վարչապետը ճանապարհել է նրան դեպի ինքնաթիռ
Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ
Գալու են «մենք դեպուտատ ենք» դեմքի արտահայտությամբ նստեն. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նոր ընդդիմության մասին
Եվրոպական շուկայի դռները բացվում են հայկական արտադրանքի համար. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ աջակցության մասին
Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ Փաշինյանը՝ Ֆոն դեր Լայենին
Առանց Նիկոլ Փաշինյանի ինձ որևէ քաղաքական պրոցեսում չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան
GTB Development ընկերությունը դարձել է ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Հանրային պահանջ կար, պատգամավորները հանձնառու են եղել իրացնելու. ՆԳ նախարարը՝ ընտրական փոփոխությունների մասին
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Որևէ այլ գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց չենք էլ կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ-ի շահերը. Փաշինյան
Անհեթեթություն է. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար առաջարկ ստանալու մասին
Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Շուտով դուք կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրոյի աջակցություն, կաջակցենք նաև առևտրին. ԵՀ հանձնակատար
Ես եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել. Ֆոն դեր Լայեն
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի . տեսանյութ
Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր
ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները
Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած
Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT