Ղազախական դեպքերը ցույց տվեցին՝ ում է պետք Հայաստանը. ՔՊ-ական պատգամավորներն արձագանքում են Լուկաշենկոյի հայտարարությանը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ այսօր հերթական քառօրյայի ժամանակ արձագանքեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երեկվա հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, մեծ հավանականությամբ՝ նաև Հայաստանը, որովհետև այն «ոչ մեկին պետք չէ»:

«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանն ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ նրանք էլ են շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, առաջին հերթին տնտեսական անհրաժեշտությունից դրդված, նույնպես կմիանան»,- մասնավորապես ասել էր Լուկաշենկոն:

Իշխող խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կարծիքով՝ Բելառուսի նախագահն անթույլատրելի ու պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել:

«Մասնավորապես նշել է, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը» և այլն: Ես ուզում եմ նշել, որ այս որակումները դատապարտելի են: Մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ, ու ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերը, թե ում էր պետք Հայաստանը: Ես վստահ եմ՝ պարոն Լուկաշենկոն քաջ գիտակցում է, թե ում էր պետք ու ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարեց Հակոբյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կարծիքով էլ՝ Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյանները «իրենց գործունեությամբ» արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին. «Լավ կլինի՝ Լուկաշնեկոն գնահատականներ տալուց առաջ Մինսկի օդանավակայանը մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոցի»:

Ռուստամ Բաքոյանն էլ իր ելույթում արձանագրեց. «Լուկաշենկոն ո՞ւմ է պետք: Այս հռետորական հարցն իրեն իր ժողովուրդը տվել է: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այդ երկրում, հստակ գնահատական են իր անցած պաշտոնավարման ժամանակահատվածին, թե ինչ վիճակում էր երկիրը, ու դրա արդյունքն ինչ եղավ»:

Տպել
2333 դիտում

Ուշադիր հետևում ենք Ռուբեն Վարդանյանի ձերբակալման շուրջ իրավիճակին. Պետդեպարտամենտ

ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը

Երևանի քաղաքապետարանը շարունակում է ավտոբուսներ տրամադրել ԼՂ-ից տեղահանված անձանց մարզեր տեղափոխման համար

Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ՝ չհուսահատվե՛ք, Աստված ձեզ հետ է. Մել Գիբսոնը դատապարտել է Ադրբեջանին

«Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու». Դավիթ Բաբայանը հայտնել է ծանր որոշման մասին

ԱԺ-ում այսօր քննարկվելու է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը

Գիշերը Հայաստան է տեղափոխվել ԼՂ հոգեկան առողջության կենտրոնում բուժօգնություն ստացող 25 պացիենտ

Մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Երևանի ու 6 մարզի մի շարք հասցեներում

Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65 հազար 36 անձ է ժամանել ՀՀ

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հարցը

ԼՂ տարբեր համայնքներից հայտնաբերվել է ևս 11 աճյուն

Ավտովթար Վայոց ձորում. կա 4 տուժած, այդ թվում՝ 8-ամյա երեխա

UCOM-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին

Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հերթական կեղծ թեզին

Քոչարյանի «ինքնաքոքամաշումը», և մտահոգիչ ֆենոմեն. ինչու Երևանի ավագանու ընտրություններն անցան պասիվ

Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից օգնություն չի ստանա, քաղաքացիությունից հրաժարվելը նրա կամավոր ընտրությունն էր. Բաշկին

Միջազգային հանրության կոշտ արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանի գործողությունները հասան նոր դրսևորման. ԱԳՆ

Ֆրանսիան կաջակցի ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա

«Հանրային ձայն»-ի առաջ քաշած պայմանին դեմ չենք, բայց կա մտահոգություն. Հայկ Մարության (տեսանյութ)

Ուզում են իրենց վրա «Արևմտյան Հայաստան», «Արցախ» գրեն, շալվարները հանեն՝ ռուսը երևալու է. քաղաքագետը՝ ընդդիմության մասին

Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի հայ բնակչության էթնիկ զտումն ավարտին հասցնելն է. քննարկում ԵԽ նախարարների կոմիտեում

ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իրականացվող էթնիկ զտումը պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի. Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերին վերաբերող հարցերը

Հայաստա՞նն է «կորցնում» Ռուսաստանին, թե՞ հակառակը. Լավրովը կրկին «հաթաթա» է տվել ՀՀ-ին

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Առողջապահության նախարարը հետևում է ԼՂ-ից ՀՀ տարբեր բուժհաստատություններ տեղափոխված վիրավորների բուժման ընթացքին

2020-ի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Սյունիքում ՆԳՆ ենթակա ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով

Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 53 հազար 629 բռնի տեղահանված անձ

Ալիևն ընդունել է Սամանտա Փաուրերի գլխավորած պատվիրակությանը

Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ. ԼՂ ԱԻՊԾ-ն լուսանկարներ է հրապարակել

ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի վերադարձն ապահովելու համար. Բադալյան

Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. հայտնի է՝ ինչ է քննարկվել

Ժամը 19:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ. նախարարություն

Դադարեցրեք ակցիաներ անել և պահանջել, որ արցախցիները սպասարկվեն անվճար, Կառավարությունը դա նախատեսել է. Զեյնալյան

Արտավան գյուղում տրակտորը գլորվել է ձորը․ կա տուժած

Ստեփանակերտից Երևանի բժշկական կենտրոններ տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում է արվել. Ավանեսյան

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի ԵԽ մեծամասշտաբ գագաթնաժողովին

Վայոց ձորի փոխմարզպետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. վարչապետը որոշում է ստորագրել

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ