Նրա քայլն անսպասելի չէր. քաղաքագետը և ՔՊ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում հայանպաստ բանաձևին՝ Մամիջանյանի դեմ քվեարկելու մասին

Օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց և քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևի նախագիծը: Փաստաթղթի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող Բորիանա Աբերգը:

Պատգամավորները նախագծին կից զեկույցում անդրադարձել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումներին՝ ողջունելով թավշյա հեղափոխությունից հետո գրանցվող ժողովրդավարական առաջընթացը:

Նշվում է, որ Հայաստանում 2018-ի դեկտեմբերին և 2021-ի հունիսին կայացած համապետական ընտրությունները եղել են ժողովրդավարական, և դրանց ընթացքում չեն գրանցվել նախորդ ընտրություններում արձանագրված ընտրախախտումները:

Զեկույցում բարձր են գնահատվում նաև դատական և ընտրական ոլորտի բարեփոխումները և առանձնացվում մի շարք առաջարկներ՝ արդյունքների ամրապնդման համար: Անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: ԵԽԽՎ-ն փաստաթղթում կոչ է անում հասնել հակամարտության արդար և կայուն հանգուցալուծմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Կոչ է արվել նաև իրականացնել միջոցառումներ՝ մի կողմից խոսքի ազատության և մարդու արժանապատվությունն ապահովելու և մյուս կողմից ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու միջև բալանս ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև՝ շարունակելու ոլորտային բարեփոխումները:

ԵԽԽՎ բանաձևն ընդունվել է 50 կողմ, 14 դեմ և 16 ձեռնպահ ձայներով: Հայանպաստ փաստաթղթին, ինչպես սպասելի էր, դեմ են քվեարկել թուրք և ադրբեջանցի պատգամավորները: Դեմ քվեարկողների թվում են եղել նաև մեկ հոլանդացի պատվիրակ և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Վերջինս, մեկնաբանելով իր այդ քայլը, ասել է, որ ինքն ունակ չէ քվեարկել կողմ այնպիսի մի զեկույցի, որտեղ բացահայտ սուտ է ներկայացվում:

«Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Հայաստանում ոտնահարվում է ժողովրդավարությունը, ու պատրաստ եմ ևս 100 անգամ դեմ քվեարկել այդ կեղծ զեկույցին»,- նշել է Մամիջանյանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Բանաձևին՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այն դրական գնահատեց: «Բանաձևում կային դիտողություններ մեր նկատմամբ, միայն դրականը չէր, սակայն ընդհանուր առմամբ վատը չէ: Այո՛, գնահատվել է, որ մեզ մոտ ժողովրդավարության առումով դրական զարգացումներ կան»,- նկատում է  Գրիգորյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ԵԽԽՎ-ի «խաղի կանոններն են» այդպիսին՝ բոլոր պատվիրակությունների մեջ պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչներ. «Հայկ Մամիջանյանն էլ ընդդիմադիր գործիչ է, և ինքն է որոշում, թե ինչպես քվեարկել: Ես չեմ մեկնաբանի նրա քայլը: Ինձ դուր է գալիս փաստաթուղթը, ինքն էլ կարող է չհավանել»:

Անդրադառնալով զեկույցի ազդեցությանը Հայաստանի վրա՝ Ստեփան Գրիգորյանն ասում է՝ այն ունի կոնկրետ արդիական նշանակություն:

«Այո՛, կան մի շարք խնդիրներ երկրում, սակայն ԵԽԽՎ-ն դրական է գնահատում տեղի ունեցող փոփոխությունները: Դա նշանակում է՝ Եվրամիությունը ֆինանսապես մեզ ավելի շատ կաջակցի, տրամադրվածությունը մեր նկատմամբ կփոխի: Լրջագույն դրական ազդեցություն կունենա քաղաքական հարցերի վրա, օրինակ՝ գերիների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի հարցերի և այլն»,- կարծում է քաղաքագետը՝ ավելացնելով՝ ԵԽԽՎ-ում նկատել են, որ մեզ մոտ ժողովրդավարություն կա, ինչն Ադրբեջանի դեպքում չեն տեսնում: 

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Բանաձևը նաև կնպաստի, որ վերականգնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծում է՝ Մամիջանյանի՝ Բանաձևի ընդունմանը դեմ քվեարկելն իր համար անակնկալ չէր: «Իրենք սկզբունք ունեն որդեգրած՝ որքան վատ, այդքան լավ: Ցանկացած դրական փոփոխություն մեր երկրում ուրիշները կգնահատեն, սակայն նրանք՝ ոչ: Հետևաբար, որպես այդ քայլի «արդարացում և հիմնավորում», պետք է ասեն, թե՝ հայանպաստ չէ»,- կարծում է պատգամավորը:

Տիգրանյանի խոսքով՝ պետք է առնվազն կույր լինել՝ չտեսնելու համար՝ ինչ բարեփոխումներ են տեղի ունենում ՀՀ-ում:

«Չեն տեսնում միջազգային կազմակերպությունների զեկույցները, կոռուպցիայի դեմ պայքարը: Հայկ Մամիջանյանի այս քայլն ուղղված է ընդդեմ պետականության, ոչ թե իշխանության, ինչպես իրենք են նշում: Սա նշանակում է՝ չուրախանալ սեփական երկրի հաջողություններով՝ ոտնահարելով ամեն արժեք»,- եզրափակում է պատգամավորը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3754 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը