Թափառող շների չլուծված հիմնախնդիրը. ինչ դիրքորոշում ունեն մարզպետները եւ ինչ թույլ չի տալիս օրենքը

Թափառող շների հիմնախնդիրը Հայաստանում շարունակում է արդիական ու չլուծված մնալ: Ավելին՝ ժամանակ առ ժամանակ լսում ենք մարդկանց՝ կատաղած կենդանիների զոհը դառնալու, ընդհուպ՝ մինչեւ մահվան դեպքերի մասին:

Թվում էր, թե գոնե մայրաքաղաքում խնդիրը կարելի է լուծված համարել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի ստեղծմամբ, սակայն դա այնքան էլ այդպես չէ, իսկ մարզերում եւ այլ համայնքներում հիմնախնդրի արմատական լուծմանը նպաստող դեռ ոչինչ չի արվում:

Օրերս համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այս խնդրին էր անդրադարձել նաեւ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Մարզպետը հարցի լուծման իր տարբերակն էր առաջարկել: Նա խորհուրդ էր տվել շների հետ կապված օրենքը չեղարկելու համար քաղաքացիների շրջանում ստորագրահավաք կազմակերպել:

Հիշեցնենք՝ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացմամբ, որն ընդունվել է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին, ավելացվել է 258.2-րդ հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Դաժան վերաբերմունք է համարվում կենդանու կյանքի ընդհատումը խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը:

Օրենքով պատիժ է սահմանվում նաև կենդանիների մարտերի կազմակերպման ու իրականացման, անտուն կենդանիների այնպիսի հավաքի համար, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

«Հայկական ժամանակ»-ը վերոնշյալ խնդրի վերաբերյալ ընդհանուր պատկերը հասկանալու համար մի քանի մարզերի մարզպետներից էլ հետաքրքրվեց, թե թափառող շների հետ կապված ի՞նչ պատկեր է տիրում:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը չցանկացավ գնահատական տալ կամ քննարկել Շիրակի մարզպետի ասածը: Անդրադառնալով խնդրին եւ իրենց մարզում առկա իրավիճակին՝ Սարգսյանն ասաց. «Ինչ ես նշանակվել եմ, նմանատիպ դեպք չի արձանագրվել, ամեն դեպքում, ես նմանատիպ տեղեկատվության չեմ տիրապետում»:

Խոսելով հնարավոր լուծման տարբերակների մասին՝ մարզպետը կարծիք հայտնեց, որ ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ տարբեր համայնքներում պիտի հատուկ կառույցներ ստեղծվեն, որոնք կզբաղվեն թե՛ շների ստերջացմամբ, թե՛ այդ կենդանիների քնեցմամբ ու դիակների հավաքմամբ:

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ասաց, որ քաղաքներում այդ խնդիրն ավելի սուր է, քան գյուղական համայնքներում: «Համակարգային լուծման, քննարկումների կամ դրանց արդյունքների մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այդ մասով քննարկում դեռ չենք էլ ունեցել»,- ասաց Արմավիրի մարզպետը:      

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի լրատվական բաժնից Էլ մեր հարցերին ի պատասխան՝ հայտնեցին, որ թափառող շների հետ կապված իրենց մարզում եւս առկա է խնդիր։ Նշեցին, որ այն համայնքային լիազորությունների տիրույթում է, եւ քաղաքացիներից ստացած յուրաքանչյուր ահազանգի մասին իրազեկում են համապատասխան համայնքապետարանին։ «Հարկ ենք համարում նշել նաեւ, որ խնդրի լուծումը բավականին բարդ է, եւ մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում մեր համայնքապետարանների գործընկերների հետ՝ խնդրին հնարավորինս համապարփակ լուծում տալու համար»,- հավելեցին Արագածոտնի մարզպետարանի լրատվական բաժնից:

ՀՀ Տավուշի մարզպետարանից էլ «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ մարզպետի դիրքորոշումը հետեւյալն է՝ շներին պետք է հնարավորինս ստերջացնել, որպեսզի վտանգ չներկայացնեն հասարակության համար. «Կողմ ենք, որ ստեղծվեն հատուկ վայրեր, որտեղ կհավաքեն թափառող կենդանիներին, նրանցով կզբաղվեն, բայց եթե այդ տարբերակը չկա, պետք է նրանցից ազատվել, որովհետեւ լուրջ սպառնալիք են հասարակության համար: Նման պարագայում կենդանիներից ազատվելու միակ տարբերակը նրանց ոչնչացնելն է, եթե օրենքը թույլ տա: Օրենքը թույլ չի տալիս, բայց խնդրի առաջ ենք կանգնած»:

Մեզ նաեւ փոխանցեցին՝ Տավուշի մարզում էլ ՀՀ մյուս բնակավայրերի նման թափառող շների խնդիրն առավել արդիական է քաղաքներում, գյուղերում հարցը փոքրիշատե լուծված է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5821 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել