Երևան
12 °C
Բրիտանական ծովային ուժերը գրավել են Կամերունի դրոշի ներքո նավարկող տանկեր, որը տարանցիկ կերպով անցնում էր Լա Մանշով, հաղորդում է The Telegraph-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պնդել է, որ նավը ռուսական «ստվերային նավատորմի» մաս է կազմում: Մոսկվան նախկինում արևմտյան երկրների նման գործողությունները համեմատել է ծովահենության հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրամայել է վեցժամյա գործողություն, որը իրականացվել է կիրակի վաղ առավոտյան։
Ինչպես է իրականացվել գործողությունը և ինչու
Բրիտանական թագավորական ծովային հետևակն առաջին անգամ Լա Մանշ նեղուցում գրավել է ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր։
Հունիսի 14-ի վաղ առավոտյան վեցժամյա գործողության ընթացքում Թագավորական ծովային հետևակի հատուկ նշանակության ուժերը և Ազգային հանցագործության գործակալության (NCA) աշխատակիցները բարձրացել են Smyrtos տանկեր, որը գտնվում էր Անգլիայի հարավային ափերի մոտ։
Պաշտոնյաները հայտնել են, որ Կամերունի դրոշի ներքո նավը խարիսխ կդնի Անգլիայի հարավային ափերի մոտ և կհսկվի շրջակա միջավայրի և անվտանգության հնարավոր ռիսկերի համար:
Վարչապետ Քիր Սթարմերի կողմից լիազորված գործողությունը հաջորդել է ամիսներ շարունակ զգուշացումներին, որ ռուսական «ստվերային նավատորմի» տանկերները, որոնք օգտագործվում են պատժամիջոցներին հակառակ նավթ տեղափոխելու համար, անարգել անցնում են Լա Մանշով:
«The Telegraph»-ը նախկինում հաղորդել էր, որ ռուսական ռազմանավերը ուղեկցել են Լա Մանշով անցնող տանկերներին, ինչը բրիտանական պատժամիջոցների ակնհայտ խախտում է: Ռուսական կողմը, սակայն, պնդում է, որ ռուսական նավերն իրավունք ունեն նավարկել միջազգային ջրերում ցանկացած վայրում և ուղեկցել ցանկացած նավ՝ սեփականատիրոջ համաձայնությամբ. երրորդ երկրները իրավասություն չունեն սահմանափակելու այդ իրավունքները որևէ «պատժամիջոցով»:
Տանկերի առգրավումը նշանավորել է առաջին դեպքը, երբ բրիտանացի զինվորականները վերահսկողություն են ստանձնել ռուսական «ստվերային նավատորմի» հետ կապված նավի նկատմամբ:
Գործողությանը աջակցել են Ծովային ավիացիոն խումբը՝ Chinook, Merlin Mk4 և Wildcat ուղղաթիռները, RAF P-8 կործանիչը, Type 23 ֆրեգատ HMS Sutherland-ը և ականազերծող HMS Ledbury նավը:
Մեծ Բրիտանիային օգնել է Ֆրանսիան
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է Ֆրանսիայի հետ սերտ համակարգմամբ:
«Այս հաջողված գործողությունը ևս մեկ հարված է հասցնում Ռուսաստանին և հիշեցնում է նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինայում հակամարտությանը, որ մենք թույլ չենք տա նրանց թաքնվել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գործընթացում բոլոր ներգրավվածներին, այդ թվում՝ մեր զինվորականներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին, ովքեր մեր երկրի անվտանգությունը պահպանում են օրական 24 ժամ, տարեկան 365 օր», - ասել է Սթարմերը։
Մեծ Բրիտանիայի նորանշանակ պաշտպանության նախարար Դեն Ջարվիսն էլ հայտարարել է, որ նմանատիպ գործողությունները պահանջում են հմտություն, պրոֆեսիոնալիզմ և քաջություն։
«Ես հարգանքի տուրք եմ մատուցում մեր զինծառայողներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են գործողությանը։ Ռուսաստանը օգտագործում է իր «ստվերային նավատորմը» Ուկրաինայում հակամարտության ֆինանսավորումն ապահովելու համար, և մեր միջամտությունը հարված է դրան»,- հավելել է նա:
Քննադատություններ և վտանգներ
Դաունինգ սթրիթը նախկինում քննադատության է ենթարկվել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» պատկանող ավելի քան 200 տանկերների վերաբերյալ գործողություն չձեռնարկելու համար, որոնք մարտից ի վեր անցել են Լա Մանշով. հենց մարտ ամսին Քիր Սթարմերն առաջին անգամ բարձրացրել էր դրանք կանգնեցնելու անհրաժեշտության մասին:
Նախկին պաշտպանության նախարար Ջոն Հիլին և գլխավոր դատախազ Ռիչարդ Հերմերը մարտ ամսին Համատեղ արշավախմբային ուժերի (JEF) նիստում համաձայնության էին եկել Սկանդինավյան և Բալթյան երկրների հետ՝ մշակելու իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան կալանավորել նման նավերը։
Այնուհետև Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «ավելի ակտիվորեն կհետապնդի Ռուսաստանի ստվերային նավատորմը»։
Այնուամենայնիվ, The Telegraph-ը նախկինում հաղորդել էր, որ նավերը «կանգնեցնելու» ծրագրերը (իրավական տերմին, որն օգտագործվում է ծովում նավի առգրավումը նկարագրելու համար) բախվում են լուրջ իրավական մարտահրավերների։
Նախարարները զգուշացրել են, որ պատժամիջոցների տակ գտնվող նավերի անձնակազմի անդամները կարող են ապաստան ստանալ, եթե նրանց բերեն Մեծ Բրիտանիա։ Կային նաև մտահոգություններ, որ «ստվերային նավատորմի» նավի առգրավումը, որը ուղեկցվում էր ռուսական ռազմանավի կողմից, կարող է հանգեցնել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի զինված ուժերի միջև Լա Մանշում ուղիղ բախման։
Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատը գրեթե երկու ամիս պարեկում է Մեծ Բրիտանիայի ափերի ջրերը՝ առանց Թագավորական նավատորմի որևէ միջամտության։
Նավը օգտագործվել է տանկերներ ուղեկցելու համար և նկատվել է Սաֆոլկի ափի մոտ գտնվող «Գալոպեր» հողմային էլեկտրակայանի շրջակայքում:
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ բրիտանական ուժերը գործել են Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 110-րդ հոդվածի համաձայն, որը ռազմանավին «այցելության իրավունք» է տալիս, եթե կան «հիմնավոր հիմքեր» նավի՝ որոշակի պետությանը պատկանելուն կասկածելու համար։
«Ստվերային նավատորմին» պատկանող տանկերները ռուսական նավթ են տեղափոխում՝ հակառակ Արևմուտքի պատժամիջոցներին: Եվրոպական երկրները բազմիցս կալանավորել են նման նավեր, բայց մեծ մասամբ դրանք ազատ են արձակվել ստուգումներից հետո։
Հունիսի սկզբին Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում կալանավորել էին մեկ այլ նավթատար՝ «Թագորը», որը կապված է ռուսական «ստվերային նավատորմի» հետ: Տանկերը ենթարկվում է միջազգային պատժամիջոցների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT