Նազելի Բաղդասարյանի որոշմամբ՝ Արթուր Նաջարյանը նշանակվել է Շիրակի մարզպետի խորհրդական

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ՝ Արթուր Նաջարյանը նշանակվել է մարզպետի խորհրդական: Այս մասին Բաղդասարյանը որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N-1792-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կանոնադրության» 17-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Արթուր Նաջարյանի 2022 թվականի հունվարի 11-ի դիմումը՝ որոշում եմ.

1. Արթուր Նաջարյանին 2022 թվականի հունվարի 17-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնում և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր:

2. Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքացուցակի»,- ասված է մարզպետի որոշման մեջ:

Նշենք, որ Արթուր Նաջարյանը Շիրակի պետական համալսարանի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս է, նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահն է: Ներգրավված է եղել միջազգային տարբեր ծրագրերում ու դասընթացներում:

2014 թվականից մինչ օրս Վարշավայում գտնվող ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի՝ «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի գնահատող-փորձագետ է:

2018 թվականին Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի առաջին մոդելի՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի հիմնադրման համահեղինակ է եղել:

2017-2021 թթ. Եվրոպական միության «Էրազմուս+Երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է եղել:

2020թ․ առայսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից երիտասարդների և կանանց զբաղվածության հարցերով խորհրդի, նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է:

Անկուսակցական է:

Շիրակի մարզպետը, գործող կարգի համաձայն, այլ խորհրդական ունենալու իրավունք ունի: Այդ պաշտոնը, սակայն, մինչ այս պահը թափուր է:

Սամսոն Մատինյան

Տպել
722 դիտում

Հրդեհ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղում. տուն է այրվել

Այսօրվա ձյունառատ առավոտը Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում (տեսանյութ)

Հայտնի է, թե որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաք-երթին

Դրանք հնազանդեցնելու գործիք են. Բաբայանը՝ կոչումների համար Սերժ Սարգսյանին կրկին շնորհակալություն հայտնողների մասին

«Փյունիկը»՝ Հայաստանի 15-ակի չեմպիոն

Զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ

Ուրախ լուր հայրենադարձների համար

Հանրությունը չի տալու այն վստահությունը, որ Իշխան Սաղաթելյանը հավակնի ՀՀ-ի հաջորդ ղեկավարը լինելուն. Նորայր Նորիկյան

Գեղարքունիքի դպրոցների բարձր դասարանցիներն այցելել են զորամասերից մեկի հրաձգարան

ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աջակցությունը. դեսպան Լին Թրեյսիին այցելել է Սյունիք

Վահագն Խաչատուրյանը ՖԻՖԱ-ի նախագահ հետ հանդիպմանն անդրադարձել է Երևանում նախատեսված «Լեգենդների խաղին»

29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած

Երևանում չնախատեսված տեղում աղբ նետելու տուգանքը 10 անգամ կբարձրացվի. հավաքարարների կարծիքով՝ դա ևս խնդրի լուծում չէ

Բռնցքամարտի ԵԱ. Համբարձում Հակոբյանը մեկնարկեց փայլուն հաղթանակով (լուսանկարներ)

Սասունցի Դավթի արձանի մոտ հրավիրված հանրահավաքից հետո մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ

Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների առաջին հանդիպումը

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը

Լիոնում տեղի ունեցած Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել է Նարինե Հակոբյանը

Միքայել Բադալյանը կալանավորվել է

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 0-1 աստիճան. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Բավարարվել է ավտոմեքենայում գնդացիր և փամփուշտներ ապօրինի պահելու և տեղափոխելու գործով ՀՀ դատախազության վճռաբեկ բողոքը

Գյումրիում առաջին մենահամերգով ներկայացել է կես դար առաջ սազահար Էդուարդի հիմնադրած Ժողգործիքների մանկական նվագախումբը

Դոլարի փոխարժեքը նվազել է 453 դրամից. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

48 ժամ՝ նոր ստարտափ ստեղծելու համար. «Դիջիթեյնը» 2-րդ անգամ մեկնարկել է M1TQ նախագիծը (տեսանյութ)

Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը վերաբերող հարցեր

ՀՀ նախագահը հանդիպել է Էգիլս Լևիտսի հետ. բարձր է գնահատվել հայ-լատվիական քաղաքական երկխոսությունը (տեսանյութ)

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք. կարևորվել է մարզում զբոսաշրջության զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Արմեն Փամբուխչյանն ընդունել է Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին. կարևորվել են նման ձևաչափով հանդիպումները

2018-ի համեմատ՝ ներկայումս ՀՀ-ում ունենք 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ. վարչապետը՝ ԱՆԻՖ-ի միջոցառմանը

ՍԱՏՄ-ն մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի թռչնամիս արտադրող գրեթե բոլոր խոշոր ընկերություններում

Էրեբունի վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի

Բագրևանդի փողոցի պահեստից գողություն կատարող խումբ է վնասազերծվել. 8 անձ ձերբակալվել է (տեսանյութ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ

Այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, ևս 90-ը հետազոտվում է

Քաղաքապետարանի բալանսում գտնվող որևէ շինություն, որտեղ բուժական գործունեություն է իրականացվում, չի օտարվել. Սիմոնյան

Անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Ես այդ ոճի մարդ չեմ, մի զրպարտեք. Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ ցույցերի ժամանակ ոստիկաններին հրահանգներ տալու մասին

Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը