Երևան
12 °C
Ստուգվել են Բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող և ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների աշխատանքի անցնելու, հաճախելու, աշխատանքից ազատվելու հանգամանքները։
Այդ կապակցությամբ այցելություն է կատարվել բոլոր գործատուների աշխատանքային գործունեության վայրեր, հարցումներ են արվել ՊԵԿ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ առանձին դեպքերում պարզվել է, որ ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի որոշ դատապարտյալներ հիմնարկի պետի թույլտվությամբ աշխատանքային պայմանագրեն են կնքել տարբեր Ա/Ձ-երի հետ, որոնց համաձայն աշխատանքի են անցել այդ գործատուների մոտ, սակայն դատախազության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցերի ժամանակ նրանք աշխատավայրում չեն գտնվել:
Առանձին դեպքում ստուգմամբ պարզվել է, որ դատապարտյալը աշխատավայրում չի գտնվել, իսկ ավելի ուշ ՔԿՀ վերադառնալուց հետո անձնական խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, դատապարտյալը բաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է նույն ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկ։
Մեկ այլ դեպքում դատապարտյալը ստացել է այլ գործատուի մոտ աշխատելու համար ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլատրություն և մի արտադրական կոոպերատիվի հետ աշխատանքային պայմանագիր կնքել այնտեղ որպես վարորդ աշխատելու վերաբերյալ։ Մինչդեռ դատախազության աշխատակիցների կատարված ստուգայցի և ՊԵԿ-ին ուղղված հարցմամբ պարզվել է, որ նա երբևէ տվյալ ԱԿ-ի աշխատակից չի հանդիսացել, գործատուն նրա հետ կնքված պայմանագիրը չեղյալ է համարվել, երբ պարզվել է, որ վերջինս վարորդական իրավունքի վկայական չունի։
Դատախազությունը կասեցրել է տվյալ դատապարտյալին ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն տալու մասին ՔԿՀ-ի պետի որոշման գործողությունը, իսկ իրավունք վերապահող բովանդակությամբ ու հատկանիշներով կեղծ փաստաթուղթ կազմելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այլ դեպքում ստուգմամբ պարզվել է, որ ՔԿՀ պետի կողմից որոշում է կայացվել դատապարտյալին թույլատրել հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվել և աշխատանքային պայմանագիր կնքել հենց դատապարտյալի անունով նոր բացված ԱՁ-ում աշխատելու համար, ինչի հիման վրա դատապարտյալը աշխատանքային ժամերին դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից։
Այդ որոշման գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատախազի որոշմամբ արձանագրվել է, որ քանի որ դատապարտյալի գործատուն հանդիսացել է հենց ինքը, ՔԿՀ-ի վարչակազմը զրկված է գործատուի միջոցով դատապարտյալի վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու հնարավորությունից։ Այսինքն հայտնի չէ, թե աշխատանքային օրերին ՔԿՀ-ի տարածքից՝ իր իսկ կողմից հիմնադրած ԱՁ-ում աշխատելու պատճառաբանությամբ դուրս գալուց հետո այդ ողջ ընթացքում ինչով է դատապարտյալը զբաղված եղել։
Կամ՝ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը ՔԿՀ պետի թույլտվությամբ անհատ ձեռնարկատիրոջհետ կնքել է աշխատանքային պայմանագիր նրա մոտ որպես բանվոր աշխատելու համար, մինչդեռ ՊԵԿ-ից ստացված գրությամբ պարզվել է, որ դատապարտյալի կողմից այդ գործատուի մոտ աշխատելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Ավելին, պարզվել է, որ չնայած ԱՁ-ի գործունեությունը 2021թ. օգոստոսի 25-ին դադարեցվել է, սակայն դատապարտյալը միայն հոկտեմբերի 29-ին է դիմել ՔԿՀ պետին՝ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլատրությունը դադարեցնելու համար:
Այսինքն կատարված ուսումնասիրությունները փաստել են, որ աշխատավայր մեկնելու պահից մինչև ՔԿՀ վերադառնալը բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող և ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների վարքագծի նկատմամբ որևէ հսկողություն չի իրականացվում, ինչը հակասում է պատժի կատարման և դատապարտյալի ուղղման ծրագրի իրականացմանը։ Դրա հիմնական պատճառը ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի բազամթիվ լուրջ թերություններն են և իրավական ընթացակարգերի բացակայությունը:
Մանրամասն վերլուծելով այդ բացերը՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին՝ քննարկելու մինչև անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների կատարումը, այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների կողմից աշխատանքի հաճախելու, ինչպես նաև վերջիններիս կողմից աշխատանքի ընթացքում դրսևորվող վարքագծի նկատմամբ հսկողությունն առարկայական դարձնելու նպատակով ներքին իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և գործադրելու հարցը:անցել են
Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվում է ոլորտը կարգավորող իրավական ակտերում անհրաժեշտ կարգավորումներ սահմանելու նպատակով համակարգային վերանայումներին միտված օրենսդրական փոփոխությունների առաջարկ ներկայացնելու հարցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT