Գնել Սանոսյանն այցելել է Վեդիի ջրամբար, ծանոթացել կառուցման ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Գնել Սանոսյանին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։ Անկախ եղանակային պայմաններից՝  այս ցուրտ եղանակին ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։

Աշխատանքների մեկնարկից մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ն իրականացվել են կուլվերտի բետոնային աշխատանքների 91.3 %-ը, վարարային ջրհեռի բետոնային աշխատանքների 89,6 %-ը, հորատում և ցեմենտացիոն աշխատանքների 97,3 %-ը, բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման 98 %-ը, հիմնական պատվարի մարմնի կառուցման 66,0 %-ը, փոքր պատվարի մարմնի կառուցման 46․2 %-ը։

Համաձայն պայմանագրի՝ Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2021 թվականի մարտին։ Սակայն COVID-19 համավարակով, 2020թ. սկսված պատերազմի և ռազմական դրությամբ պայմանավորված՝  աշխատանքների ավարտման համար անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի ժամկետը երկարաձգել և այդ կապակցությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի դեկտեմբեր ամսին։

Նախարարը հանձնարարել է հետևողական լինել շինարարական աշխատանքների ընթացքին և դրանք ավարտել սահմանված ժամկետներին։ «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում`  տրամադրելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով:

Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն Եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 75 մլն. եվրո։  Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունվարի 26-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 12-ին:

Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների ծավալը 30.12.2021թ. դրությամբ կազմում է 69,5 մլն Եվրո (77.0 %)։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1761 դիտում

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ին խնդրել է չճանաչել Ցեղասպանությունը. մեր վիշտը գործիք են դարձրել. Ղազարյան. տեսանյութ

Սգալով Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝ վերահաստատում ենք մեր կոչը` պաշտպանել անմեղներին, խթանել խաղաղությունը․ Թրամփ

Ընդունելություն Փարիզի քաղաքապետարանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին․ լուսանկարներ

«Թուրքիան մեզ կուտի» հասկացությունն անհասկանալի է. այնտեղ հարյուր հազար հայ է ապրում և աշխատում. Ղևոնդյան

Շվեյցարիան սկսել է Թեհրանում իր դեսպանատան փուլային վերաբացումը

Իսկ կարիք կա՞ վերծանելու, թե ինչու է աղմկում Զախարովան ԵՄ նոր քաղաքացիական առաքելության դեմ․ Մարգարյան

Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն

Ավանսով ողբում էին․ Ծիծեռնակաբերդում երեքմանեթանոց լաց դնողների մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Երևանում ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը և հարգանքով ոգեկոչում զոհերի հիշատակը․ Էրդողանի ուղերձը

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 24-ին

Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

ԵԽ-ում ՀՀ դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի

Պենտագոնը քննարկում է Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը

ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ, Լոռու և Շիրակի մարզերում՝ ձյան տեղումներ

Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ աշխատելով տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ․ ՄԹ դեսպան

Հայաստանում Կանադայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում ՌԴ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Անցյալի ողբերգությունը պիտի դառնա ոչ թե բաժանարար պատ, այլ ծանր, բայց ուսանելի փորձառություն. Մաշալյան

Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը նախնիների կրած տառապանքների համար․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահը՝ հայ ժողովրդին

Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն

Տորնադո ԱՄՆ Օկլահոմա նահանգում․ կան տուժածներ. տեսանյութ

Հայերի հետ միասին ոգեկոչում ենք 1915 թվականի Ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Կեղծ և մանիպուլյատիվ. վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի լուրի մասին

Հալածանքներն ու ճնշումները չբուժվող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար. Պուտինի ուղերձը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում քաղաքացու հանկարծամահության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Այս օրը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կորցրել և ինչ ունենք հիմա. Ավինյան

Հունգարիայի նոր կառավարությունը ԵՄ դրոշը կվերադարձնի խորհրդարանի շենքի ճակատին

ՆԳ նախարարը երկրի բարձրագույն ղեկավարության հետ հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել. իրեն նետել է 4-րդ հարկից, երակները կտրված են

ՀՀ-Ֆրանսիա համագործակցությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. վարչապետը՝ ֆրանսիական պատվիրակությանը

Վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. լուսանկարներ

Ես չեմ հրավիրել Պուտինին G20 գագաթնաժողովին, բայց նրա մասնակցությունը շատ օգտակար կլիներ. Թրամփ. տեսանյութ

Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը