ՏԿԵ նախարարությունում քննարկվել են սպանդանոցների կառուցման ու սպանդանոցային պարտադիր մորթի հետ կապված խնդիրները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր քննարկվել են սպանդանոցների կառուցման և սպանդանոցային պարտադիր մորթին առնչվող գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորման տարբերակները:

Անդրադառնալով կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Հաշվի առնելով այն էական դերակատարումը, որ մարզպետարաններն ունեն հանրապետության տարբեր շրջաններում այս ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ համալիր պատկերացում կազմելու, կարիքները գնահատելու հարցում, ինչպես նաև այն, որ առաջին ձեռքից ինֆորմացիան ստացվում է հենց մարզպետարաններից ու համայնքապետարաններից, մեր մասնակցությունը այս գործընթացում կարևորվել է, և մենք պատրաստակամություն ենք հայտնել ներգրավվել համատեղ աշխատանքներում»:

Ըստ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, կարևոր է ձևավորել համընդհանուր ընդունելի տեսակետ, որն առաջ շարժվելու հիմքն է լինելու առաջիկայում։ «Մենք կհայտարարենք այն մոտեցումները, որոնցով առաջնորդվելու ենք որոշումները կայացնելու համար: Առաջարկում եմ հստակ թվարկել սպանդանոցային գործունեություն ծավալով տնտեսվարող սուբյեկտներից մեր ակնկալիքները, նրանց առաջադրվող պահանջները՝ ձևավորելու այն իրավական շրջանակը, որը կգործի պետության, ֆերմերների և սպանդանոցային գործունեություն ծավալողների միջև հարաբերություններում։ Եթե մեր պահանջները հասկանալի և ընդունելի լինեն տնտեսավարողների համար, ապա ունենք երաշխիք, որ երկարաժամկետ հեռանկարում էական խնդիրներ չեն առաջանա, և այս պարագայում ֆերմերներին էլ կհավաստիացնենք, որ անհաղթահարելի դժվարություններ նրանց համար չեն ստեղծվի»,-ընդգծել է Տիգրան Խաչատրյանը:

Ուշադրություն է հրավիրել մարզերում առկա սպանդանոցների քարտեզագրման, անհրաժեշտ նվազագույն հեռավորության վրա գտնվող սպանդանոցների առկայության, համայնքներում դրանց կարիքի գնահատման, փոքր և շարժական սպանդանոցների հասանելիության ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սպանդանոցների կառուցմանն և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ուղղված ֆինանսավորման հարցերը, ներկայացվել են լիզինգի և վարկերի սուբսիդավորման՝ այս պահին առկա պետական աջակցության ծրագրերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումներին դիտարկել այդ ծրագրերը որոշակի փոփոխության ենթարկելու հնարավորությունները՝ պետական աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:  Տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է յուրաքանչյուր մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին և շահառու բոլոր խմբերին մասնակից դարձնել գործընթացին, կառուցողական քննարկումներ անցկացնել վերջիններիս հուզող հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ի և սպանդանոցների միջև ստորագրված հուշագրի համաձայն նախատեսվում է 30 կմ շառավղով հեռավորությունից 3 և ավելի կենդանիները տեղափոխել անվճար, կենդանու մորթի արժեքը հաստատվել է առավելագույնը 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500դրամ՝ մանր եղջերավորի, 5000 դրամ խոզի համար:

Տպել
1027 դիտում

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին