Երևան
12 °C
Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը մոտ մեկ տարվա գործունեությունից հետո այսօր աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը՝ Մելքոնյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Մելքոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է պաշտոնից: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Թեմայի շուրջ մեր մի քանի հարցերին է պատասխանել Վարդան Մելքոնյանը։
- Պարոն Մելքոնյան, այս ոլորտում աշխատեցիք շուրջ ինն ամիս, հիմա ո՞րն է աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու պատճառը։
- Մանրամասներ առանձնապես չկան, իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից, քանի որ այլ աշխատանքի անցնելու առաջարկներ կան։
- Կարո՞ղ եք նշել՝ ի՞նչ նոր առաջարկներ են։
- Առայժմ չեմ կարող ասել, առաջիկա օրերին ավելի հստակ կլինի։
- Խոսքը պետակա՞ն ապարատում նոր աշխատանքի մասին է։
- Չեմ կարող ասել՝ ինչ կլինի, պետական, թե՞․․․ թե, թե, բայց առաջարկներ ու տարբերակներ կան։
- Պարոն Մելքոնյան, կարծում եք՝ այս ոլորտում այլեւս անելիք չունե՞իք, չէ՞ որ սա այն դաշտն է, որտեղ տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել։
- Կարող եմ ասել, որ այս ժամանակահատվածի համար վատ ցուցանիշներ չունենք՝ համեմատած նախորդ տարիների հետ, ի վերջո ամեն ինչ համեմատության մեջ է երեւում։ Դա մի նշաձող է, որով թիմը աշխատում է։ Առկա վիճակը թիմային աշխատանքի արդյունք է, ես էլ թիմին կոչ եմ արել, որ նույն ոճով շարունակեն։
- Տեւական ժամանակ, ընդհուպ վարչապետի մակարդակով, խոսվել է «ջրի մաֆիայի» մասին։ Ձեր պաշտոնավարման ընթացքում այդ «մաֆիայի» ո՞ր մասը բացահայտվեց։
- Եթե հետեւում եք Պետական վերահսկողական ծառայության, Դատախազության հայտարարություններին, հիմնականում նախկին ՋՕԸ-երի ղեկավարների մակարդակով են եղել խախտումները։ Մենք այս տարի փորձել ենք այդ ամենից զերծ մնալ, մեր հաշվետվությունները իրականությանը համապատասխանում են, մենք Սեւանի ջուրը քիչ ենք վերցրել, ցուցանիշներ կան, որ համեմատության կարգով ավելի լավն են ու ճշգրիտ, ոչ թե նախկինի պես նկարած։ Մենք ամեն ինչ արել ենք, որ այդ վատ պիտակը՝ «ջրի մաֆիա», մեզնից հանեն, մնա նախկինում։ (ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել Ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում, արձանագրվել են 2 միլիարդ 103 միլիոն 987 հազար 700 դրամի խախտումներ եւ թերություններ, Դատախազությունում էլ «Ջրառ» ՓԲ ընկերությունում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ,-հեղ.)։
- Ոլորտի գլխավոր խնդիրներից է նաեւ ՋՕԸ-երի ֆինանսական կայունության բարձրացման, կառավարությունից սուբսիդավորման, ու, ընդհանրապես, դրանք պահել-չպահելու հարցը։ Սրանց վերաբերյալ անելիքները ո՞ր փուլում են։
- ՋՕԸ-երի ապագայի հետ կապված ռազմավարությունն արդեն մշակված է, շրջանառվում է։ Այնտեղ տարբերակվում է, որ դրանք ունենան ավելի ազատ տնտեսական գործունեության հնարավորություն, ունենք նաեւ ինքնածախսվող մոդելին մոտենալու տարբերակ։ Միեւնույն է, ինչ էլ արվի, գյուղատնտեսությունը սուբսիդավորվող ոլորտ է, թե՛ ջրի, թե՛ մյուս առումներով, սուբսիդավորումն ամեն դեպքում կլինի, բայց պետք է լինի տրամաբանության մեջ եւ չափելի, ոչ թե անվերջ, անընդհատ, եւ սարսափելի գումարների։ Իհարկե, կա նաեւ սակագնի տարբերակ, այդ առումով էլ կսռավարությունը գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին աջակցում է։
- Ընդհանուր առմամբ, Կոմիտեի այս ամիսների աշխատանքը դրակա՞ն եք գնահատում։
- Ոչ միայն ես, այլ նաեւ նախարարը, վարչապետը։
Նշենք, որ Վարդան Մելքոնյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածնքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնն ստանձնել էր 2019 թվականի մարտին։
Նույն թվականի դեկտեմբերին ՊՎԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ուսումնասիրություն է իրականացրել Ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ 2014-2018թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ: Պարզվել է, որ գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների եւ կատարողական ակտերի, կատարվել են 1 միլիարդ 1 միլիոն 433 հազար 300 դրամի չհիմնավորված եւ անարժանահավատ ծախսեր: Բացի այդ՝ ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40 միլիոն 758 հազար 800 դրամի աշխատավարձ, ընկերությունը ոռոգման ջրի իրական ծավալներով չհաշվառման արդյունքում պակաս է հաշվարկել եւ ջրի կառավարման համակարգում հասույթ չի ձեւավորել 321 միլիոն 804 հազար դրամ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության փոխհատուցման համար պետբյուջեից պահանջել եւ ստացել է 386 միլիոն 725 հազար 500 դրամ ավելի գումար, բացահայտվել են մի շարք այլ խախտումներ ու թերություններ եւս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT