Պատվաստումների առումով մենք դեռ զբաղեցնում ենք ամենացածր տեղը մեր բոլոր հարևանների մեջ. Թորոսյանը հորդորում է պատվաստվել

2021 թվականին մենք ևս մեկ անավարտ խնդիր ունենք թողած, որը պետք է ավելի լայն թափով շարունակենք լուծել 2022 թվականին, որպեսզի այսօրվա հարաբերականորեն բավարար վիճակի փոխարեն կրկին չունենանք ծանր ալիքներ։ Խոսքը, իհարկե, կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ, ցավոք, մենք դեռևս զբաղեցնում ենք ամենացածր տեղը մեր բոլոր հարևանների մեջ և ավելի լայն տարածաշրջանում՝ 23% ամբողջական պատվաստված և 31% մեկ դեղաչափով բնակչությամբ (տվյալները կարող են լինել 2-3 օրվա հնության):

«Խնդրում և կոչ եմ անում մեր բոլոր չպատվաստված քաղաքացիներին պատվաստվել։ Առողջապահության նախարարությունը և կառավարությունը երկրում ապահովել են անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի բազմազանություն, որոնք կատարվում են ամբողջությամբ անվճար։ Կոչ եմ անում նաև այն քաղաքացիներին, որոնք արդեն 6 ամսից ավելի է՝ պատվաստված են, ստանալ իրենց 3-րդ դեղաչափը (բուստերը), որպեսզի նրանց պաշտպանությունը հիվանդությունից մնա ուժեղ։

Բոլորս ենք ականատես եղել, թե ինչպես են մեր չպատվաստված հարազատները կամ մտերիմները ծանր տանում հիվանդությունը կամ, դժբախտաբար, մահանում դրա պատճառով, չնայած ստանում են ամենաբարձր որակի բուժօգնությունը։ Դա ապացուցված է նաև ամբողջ աշխարհում, և այդ ապացույցները բազմիցս են բերվել. կրկին չեմ ուզում դրանց անդրադառնալ։

Կարևոր է նաև հիշել մեր առողջապահական համակարգի հյուծվածության մասին, որն արդեն գրեթե 2 տարի է՝ աշխատում է արտակարգ ռեժիմով, հատկապես՝ կովիդ հիվանդանոցները։ Սա էլ է մի խնդիր, որը պետք է լուծվի՝ փոխելով համակարգի աշխատանքի ռեժիմը, երբ բոլոր հիվանդանոցները կզբաղվեն կովիդի բուժմամբ, ըստ անհրաժեշտության, և չեն դադարի մատուցել իրենց հիմնական ծառայությունները»,- գրել է Թորոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3895 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին