Պատվաստմանը դեմ արտահայտվող օնկոլոգը շահագրգիռ է, որ շատ օնկոհիվանդներ լինեն. ԱՆ պաշտոնյա

Առողջապահության նախարարությունը պնդում է, որ պապիլոմավիուսի դեմ պատվաստումն արդյունավետ միջոց է՝ կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցկեղը, որը նշված վիրուսն է հարուցում: Շատ բուժաշխատողներ, սակայն, ինչպես հայտնի է, դեմ են պատվաստմանը: Իսկ, մասնավորապես, ուռուցքաբան-գինեկոլոգներից կարելի է լսել, որ պապիլոմավիրուսը հնարավոր է շատ հեշտությամբ հայտնաբերել, հետեւաբար՝ դրա դեմ պատվաստվելու կարիք չկա:

Ու քանի որ հանրության մի ստվար հատվածը նույնպես խիստ բացասական կարծիք ունի պատվաստումների վերաբերյալ եւ հայտարարում է, որ երեխաներին պատվաստել թույլ չի տալու, ՀՀ առողջապահության նախարարության մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանից հետաքրքրվեցինք՝ եթե, այնուամենայնիվ, պատվաստումը մերժած կանայք կանոնավոր պարբերականությամբ հաճախեն բժշկի, արդյո՞ք պաշտպանած չեն լինի արգանդի պարանոցի քաղցկեղից:

Այս եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

- Արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելվում է երկու ճանապարհով: Առաջնային կանխարգելումը պատվաստումն է գարդասիլով, որը պաշտպանում է քաղցկեղից: Երկրորդայինը ՊԱՊ քսուկն է, երբ կինը կանոնավոր՝ երեք տարին մեկ հանձնում է ՊԱՊ քսուկ, որպեսզի հնարավոր լինի վաղ փուլում հայտնաբերել բջջային փոփոխությունները եւ կանխարգելել քաղցկեղի հետագա զարգացումը: Հետեւաբար, մեր երկրում մենք չենք բացառում երկրորդային կանխարգելումը, նախ այն պատճառով, որ դեռեւս միայն 13 տարեկաններն են պատվաստվելու, որը փոքր խումբ է, երկրորդը՝ այն կանանց, որոնք արդեն ունեցել են սեռական հարաբերություն, խորհուրդ ենք տալիս ենթարկվել ՊԱՊ քսուքի հետազոտության երեք տարին մեկ անգամ՝ իրենց կանանց կոնսուլտացիաներում՝ անվճար:

- Տիկին Ավագյան, այսինքն՝ այն օնկոլոգ-գինեկոլոգները, որոնք ասում են՝ սա այն վարակը չէ, որը դժվար է հայտնաբերել, ու ընդամենը տարին մեկ կամ վեց ամիսը մեկ անգամ բժշկի այցելելով դա կբացահայտվի, սխա՞լ են:

- Եթե բացահայտվի էլ, ի՞նչ անենք: Վիրուսին օրգանիզմից դուրս հրավիրել մենք չենք կարող: Դժբախտաբար, այդ վիրուսը չի հեռանում օրգանիզմից: Կարող է հեռանալ միայն, եթե օրգանիզմն ունի շատ լավ պաշտպանական մեխանիզմներ, որովհետեւ սեռական հարաբերության ժամանակ կանանց 80 տոկոսը վարակվում է, բայց 80 տոկոսի մոտ չէ, որ առաջանում է արգանդի պարանոցի քաղցկեղ:

- Իսկ քանի՞ տոկոսի մոտ է առաջանում:

- Տոկոսը չեմ կարող ասել... Այդ վիրուսի մի մասն օրգանիզմի միջոցների, իմունային պատասխանի շնորհիվ հեռանում է օրգանիզմից: Իսկ եթե չի հեռանում, այսօր դժբախտաբար չկան այնպիսի դեղեր, որոնցով կարողանանք պապիլոմա վիրուսը բուժել:

Այսինքն՝ ստացվում է մեր բուժհաստատություններում, մասնավորապես Ուռուցքաբանության կենտրոնում, այդքան անտեղյակ բժիշկնե՞ր են աշխատում:

- Այստեղ շահերի բախում կա: Ես ներողություն եմ խնդրում այդ կարծիքն արտահայտողից, կարող է՝ այդպես չէ, բայց դա էլ իմ կարծիքն է. ինչքան շատ լինեն օնկոհիվանդները, այնքան ինքը շատ գործ կունենա: Շատ եմ ցավում, որ այդպիսի բան եմ ասում իմ գործընկերոջ վերաբերյալ, որը դեմ է պատվաստմանը, որովհետեւ ինքը պետք է հասկանա դրա կարեւորությունը: Երբ աշխարհը մի բան է ասում, մենք չենք կարող հակառակվել: Երբեմն ինձ հարցնում են՝ ձեր կարծիքը: Չնայած բժշկական գիտությունների դոկտոր եմ, կարող եմ ունենալ իմ ձեւավորված կարծիքը, բայց դա իմ անձնականը կարող է լինել: Ես հիմնվում եմ ապացուցողական բժշկության տվյալների վրա: Իսկ այսօր ապացուցողական բժշկությունը, բազմաթիվ հետազոտություններ ամփոփելով, գտել է, որ քաղցկեղի կանխարգելման, նվազեցման, մահացության իջեցման միակ ճանապարհը պատվաստումն է եւ ՊԱՊ քսուքը:

- Օրերս «Ռադիոլուրը» հրապարկեց Գերմանիայի Պաուլ Էրլիհ ինստիտուտից ստացված պատասխանը, որի համաձայն, ԵՄ անդամ երկրների տվյալներն ամփոփելով՝ շուրջ 800 դեպքում ուղիղ կապ են տեսել պատվաստման եւ վերարտադրողական խնդիրների միջեւ: Այս մասին ի՞նչ կասեք:

Պատվաստանյութը չի կարող նման ռեակցաներ առաջացնել: Իմ ունեցած տեղեկությամբ՝ չկա այդպիսի բան: Կարող է առաջացնել ցավ՝ սրսկման տեղում, գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն եւ այլն, բայց դեռեւս մանկածնման ֆունկցիայի վրա որեւէ ազդեցություն հայտնաբերված չէ, որեւէ դիտարկում չկա: 9-10 տարեկան աղջիկները, որոնք սկսել են 2000 թվականների կեսին պատվաստվել, հիմա նոր մանկածնման ֆունկցիա ունեն: Դեռեւս ուսումնասիրված չէ, ասեմ ձեզ այդպես:

-Այսինքն՝ այդ առումով պատվաստանյութի ազդեցությունը ոչ ժխտված է, ոչ հաստատված:

- Չեմ կարող ասել, որովհետեւ ես չեմ տիրապետում այդպիսի հետազոտությունների: Իմ ունեցած տվյալներով, դրանց միջեւ չկա կապ:

- Ստացվում է՝ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը ներդնելով շտապո՞ւմ ենք, որովհետեւ միգուցե հետագայում պարզվելու է, որ պատվաստանյութը բացասական ազդեցություն է ունենում կնոջ վերարտադրողական առողջության վրա:

- Կապ չկա: Սպասենք մինչեւ մարդիկ սկսեն մեռնե՞լ: Ամեն տարի մեռնեն, հետո նո՞ր քայլերի դիմենք: Պատվաստանյութն ինչու պետք է կապ ունենա վերարտադրողական ֆունկցիայի հետ: Տեսականորեն չպետք է ունենա: Ոչ մի պատվաստանյութ առայժմ տեսականորեն չի ազդել մանկածնման ֆունկցիայի վրա: Սա ուղղակի ազդում է արգանդի պարանոցի վրա, ինչո՞ւ պետք է մանկածնման ֆունկցիայի վրա ազդի: Ի՞նչ մեխանիզմով: Ով ասում է, որ ազդում է, թող մեխանիզմն ինձ բացատրի: Գարդասիլ պատվաստանյութը վիրուս չի պարունակում, դրա մեջ մտնում է վիրուսի մասնիկ՝ սպիտակուց, որի նկատմամբ հակամարմին է առաջանում: Այդ հակամարմինների առաջացումն ինչու պետք է անպտղության կամ վիժման բերի: Ես դա չեմ հասկանում: Տեսականորեն չկա կապ, որ կարող է բարդություններ առաջացնել: Հետպատվաստումային ռեակցիաներ, ինչպես նշեցի, կարող են լինել՝ ցավ՝ սրկսկման տեղում, ջերմություն, ընդհանուր թուլություն, գլխացավ, բայց ոչ այդպիսի հեռավոր ազդեցություններ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12872 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ