Երևան
12 °C
13 տարին լրացած աղջիկների այն ծնողներից, որոնք թույլ չեն տա իրենց երեխաներին պատվաստել պապիլոմավիրուսի դեմ, ամբուլատորիաներում կամ պոլիկլինիկաներում կպահանջեն այդ հրաժարումը ձեւակերպել գրավոր:
Ի սկզբանե պատվաստումներից հրաժարվող ծնողների համար գործել է օրինակելի ձեւ, որը նրանք ուղղակի ստորագրել են: Հետագայում կարգը փոխվել է եւ որոշվել, որ ծնողները պետք է այդ մասին գրեն անձամբ:
ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով փոփոխության անհրաժեշտությանը, նշեց, որ ծնողները հաճախ ստորագրում էին՝ առանց այդ օրինակելի ձեւը կարդալու:
«Պատվաստումից հրաժարվելու օրինակելի ձեւը այլեւս չի գործում, որովհետեւ դա իրեն չարդարացրեց. ուղղակի ներկայացնում էինք ծնողին, եւ ծնողը, առանց գիտակցելու, թե ինչի համար է ստորագրում, ստորագրում էր: Ու դրանից հետո, եթե երեխան հիվանդանում էր կոնկրետ հիվանդությունով, արդեն ծնողի մոտ հարց էր առաջանում, որ ինքը ոչ մասնագետ է եւ կարիք ուներ ավելի մանրամասն բացատրությունների, որպեսզի շուտափույթ որոշում չկայացներ: Սա էր պատճառը, որ օրինակելի ձեւը հանվեց եւ ազգային մեթոդական ուղեցույցներում պահանջվեց բուժաշխատողից՝ ծնողին բանավոր ներկայացնել ամբողջական տեղեկատվությունը»,- ասաց Գայանե Սահակյանը:
Մանկաբույժները պարտավոր են իրենց սպասարկման տարածքի այն երեխաների համար, որոնք ծնվել են 2004 թվականի հուլիսի 1-ին եւ դրանից հետո, պատվաստումների պլանավորման տետրում պատվաստման օր նշանակել եւ այդ մասին տեղեկացնել ծնողին:
«Դրա հետ մեկտեղ ինքը պարտավոր է ծնողի հետ աշխատել, ծնողին տեղեկացնել՝ ինչի համար ենք պատվաստում, ինչ հակացուցումներ ունի, ինչ հնարավոր հետպատվաստումային ռեակցիաներ ենք ակնկալում, եւ եթե ծնողը հրաժարվի, ինչ հնարավոր բարդություններ կարող են առաջանալ հիվանդությունների առումով: Այսինքն, պետք է ներկայացնի ե՛ւ պատվաստման, ե՛ւ հիվանդության հետեւանքները: Պատվաստումից հրաժարվող ծնողին մեր պահանջն է լինելու՝ ինքն անպայման նշի, որ տեղյակ է, թե աղջկա մոտ այդ վիրուսով հարուցված ինչ հիվանդություններ կարող են զարգանալ»,- մանրամասնեց Իմունականխարգելման ծրագրի ղեկավարը:
Շեշտադրվում է, որ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը: Նշվում է նաեւ սեռական գորտնուկները, պապիլոմատոզ շնչառական ռեցիդիվ վիճակները կանխարգելելու մասին:
Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 11-ին:
Ծնողներից ձեռագիր ու մանրամասն հրաժարում պահանջելու պատճառներից մեկն էլ, ըստ Գայանե Սահակյանի, այն է, որ այդպիսով իրենք կհամոզվեն, որ բժիշկը ծնողների հետ զրուցում է թեմայի շուրջ եւ նրանց տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT