Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանի ավագանու նիստին, որի շրջանակում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Հարգելի պարոն քաղաքապետ,
Երևանի ավագանու հարգելի անդամներ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության և գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի ներկաներ,
Նախ ուզում եմ շնորհավորել Հրաչյա Սարգսյանին՝ Երևանի քաղաքապետի բարձր պաշտոնում ընտրվելու համար: Ես ինքս ժամանակին եղել եմ Երևանի քաղաքապետի թեկնածու և ամբողջությամբ եմ պատկերացնում, թե ինչպիսի բարձր պատիվ է լինել մայրաքաղաք համայնքի ղեկավար:
Ուզում եմ հաջողություններ մաղթել քաղաքապետին և Երևանի ավագանուն՝ այս կարևորագույն շրջանում նախանշված ծրագրերն իրագործելու համար: Ուզում եմ շնորհավորել նաև Երևանի ավագանուն, որովհետև իմ համոզմունքն այն է, որ մեր օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը պետական ինստիտուտների կայացումն է: Եվ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններով Երևանի ավագանին հստակ քաղաքական կամք ցուցադրեց Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման նոր մոդելի կայացման ճանապարհին:
Ի վերջո, եկեք արձանագրենք, որ այսօր արդեն Հայաստանի Հանրապետության 4000 և ավելի բնակչություն ունեցող բոլոր համայնքներում տեղի են ունենում համամասնական ընտրություններ, ինչը ենթադրում է համայնքի կառավարման նոր մոդել, որը համապատասխան է նաև, ըստ էության, երկրի կառավարման մոդելին: Եվ մենք պետք է արձանագրենք, որ այս նոր մոդելը, այո, իր արդյունավետությունը ցուցադրել է նաև Երևանի, Գյումրիի, Վանաձորի կառավարման առումով:
Ուզում եմ արձանագրել, որ այն ծրագիրը, որը 2018 թվականից իրագործվում է Երևան քաղաքում, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը պետք է ընդգծեմ՝ մեծամասամբ բխում է «Ելք» դաշինքի Երևանի ավագանու ընտրությունների 2017 թվականի ծրագրից: Եվ զարգացման այն ուղղությունները, որ այսօր իրականացվում են Երևան քաղաքում, ահա, իրականացվել են քաղաքական որոշումների արդյունքում, որովհետև դեռ 2018 թվականին, երբ Երևանի ավագանու ընտրություններ էին տեղի ունենում հեղափոխությունից անմիջապես հետո, մեր կարևորագույն տեսլականը և արձանագրումը եղել է այն, որ ընտրություններից հետո պետք է իրականացվեն այն նախընտրական ծրագիրը և այն նախընտրական ծրագրի հիմնադրույթները, որոնք դեռևս 2017 թվականին «Ելք» դաշինքը դրել է Երևանի ընտրողների առաջ և ավելի քան 20 տոկոս ձայն է ստացել:
Ցանկանում եմ արձանագրել, որ Կառավարությունն այս ընթացքում էական և շոշափելի աջակցություն է ցույց տվել Երևանի քաղաքապետարանին: 2018 թվականից ի վեր Կառավարությունը, ֆինանսական տարբեր գործիքներով, շուրջ 50 մլրդ դրամի հատկացումներ է արել Երևանի քաղաքապետարանին: Շուրջ 50 մլրդ դրամի: Եվ, ընդ որում, ուզում եմ շատ կարևոր արձանագրում անել՝ ոչ այն պատճառով, որ Երևանի ավագանիում մեր քաղաքական թիմն ունեցել է մեծամասնություն, եթե «Ելք» դաշինքն էլ հաշվենք, ավելի լայն մեծամասնություն, այլ որովհետև մենք կարևոր ենք համարել ինստիտուցիոնալ կայացումը:
Մի փոքր շեղվելով թեմայից՝ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կարևոր մեկ փաստի վրա: Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնենք այն իրողության վրա, որ վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այնտեղ, որտեղ գործող քաղաքապետերը մասնակցել են ընտրություններին, մեծ մասում գործող քաղաքապետերը հաղթել են: Եվ սա ամենևին պատահական չէ, հարգելի գործընկերներ:
Դեռևս մի քանի տարի քաղաքական վերլուծաբանները և տեսաբանները ասում էին, որ Կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը գործում է ինքն իր դեմ: Ի՞նչ նկատի ունեին:
Մենք, ըստ էության, 2018 թվականից ի վեր, եթե Երևանն էլ ներառենք, շուրջ 350 մլն դոլարի ներարկումներ ենք արել տեղական ինքնակառավարման մարմիններ և ստեղծել ենք համակարգ, որը պարտադրաբար համայնքների ղեկավարներին դնում է ընտրողին հանդիման, քաղաքացուն հանդիման, ժողովրդին հանդիման: Եվ դա արել ենք երկու գործիքով: Այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտի՝ առաջինը, որ որևէ մակարդակի ընտրությունների արդյունքները Հայաստանի Հանրապետությունում չեն կեղծվում, երկրորդը՝ մենք սուբվենցիոն համակարգերի ներդրմամբ հստակ ուղերձ ենք հղել տեղական ինքնակառավարման մարմիններին, որ չի լինելու ՏԻՄ, այսինքն՝ համայնքների զարգացմանը, իրոք, նպաստող որևէ ծրագիր, որ Կառավարության կողմից կմերժվի:
Այդ սկզբունքը պահել ենք, պահում ենք և պահելու ենք, երրորդը՝ համայնքների ավագանու նոր ընտրակարգ հանրապետության ամբողջ տարածքում ներդնելով՝ մենք համայնքների գործող ղեկավարներին ինստիտուցիոնալ ավելի մոտիկ ենք դարձրել ժողովրդին, որովեհտև ավագանու անդամների գործունեությունը, ըստ էության, հանրային, հասարակական գործունեության տեսակ է, որի նշանակությունը քաղաքացու և քաղաքապետի կապն ապահովելն է: Եվ այդ կապի՝ ավագանու, ժողովրդի և համայնքի ղեկավարի կապի խզումն ուղղակի ինստիտուցիոնալ առումով անհամատեղելի է:
Այս ինստիտուցիոնալ կայացումը ես շատ կարևոր եմ համարում, և մենք, այո, պետք է շարունակենք պետական ինստիտուտների կայացման այս քաղաքականությունը, որովհետև հենց ինստիտուտների կայացումն է, որ պիտի երաշխավորի Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հետագա և բնականոն զարգացումը: Մենք շարունակելու ենք աջակցել համայնքներին, մենք շարունակելու ենք աջակցել Երևանին, Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետին, ավագանուն՝ իրականացնելու այն ծրագրերը, որ միասին ձևակերպել ենք 2017, 2018 թվականներին:
Հարգելի պարոն քաղաքապետ,
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ: Ավագանու հարգելի անդամներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել քաղաքական սկզբունքայնության համար, որը շատ էական է արդի շրջանում տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ինստիտուտների կայացման ճանապարհին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու դպրոցներից մեկից ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտ. նրան ծեծի են ենթարկել
Քֆուր կդնես, կասես 1 ընտրի, հետևից կմտնես. Վաղարշապատի ընտրությունների գործով ձայնագրություններ են հրապարակվել
«Turkish Airlines» ավիաընկերությունը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթեր կգործարկի
Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Մարդիկ ունեն տարիներով կուտակված առողջապահական կարիքներ, ապահովագրության շրջանակում դիմելիությունն աճում է
Արթուր Հովհաննիսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի
Վենսերի չքնաղ ընտանիքը ակամայից քաջալերեց գիրք կարդալու արշավը. նրանց որդին եկավ գիրքը ձեռքին և մեկնեց այդպես
Ուկրաինայում մինչև մայիսի 15-ը հնարավոր են նախագահական ընտրություններ և ՌԴ-ի հետ խաղաղության համար հանրաքվե
Ինչ է իրականում կատարվում Վաղարշապատում. իրավապահների ձեռքում ինչ փաստեր են հայտնվել
Կենցաղում անվտանգության կանոնների պահպանությունը ճակատագրական է երեխաների համար. Ավանեսյան
Բանակից խուսափած 27-37 տարեկան անձանց պատասխանատվությունից ազատելու տարբերակների մասին օրինագիծն ընդունվել է
Խոշոր ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. ԲԿ է տեղափոխվել 6 տուժած. լուսանկարներ
10 զոհ, 27 վիրավոր․ Կանադայի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. տեսանյութ
Վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը. Պապիկյան
Արագածոտնի մարզում բախվել են «Օպել»-ը և բեռնատարը․ կա զnh
ՌԴ-ում «Տելեգրամ»-ի աշխատանքը դանդաղեցվել է. Պեսկովը հայտնել է՝ Ռուսաստանի օրենքները չեն պահպանվել
Հարցին, թե ինչ էիք անում անցած 5 տարիներին, պատասխանում է այս տեսանյութը. Հարությունյանը՝ ՊՆ կառույցների մասին
ՀՀ քաղաքացին ընտրություններին պետք է տեր կանգնի իր ջանքով, զրկանքներով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը
Միանշանակ վստահեցնում եմ՝ եթե չլիներ խաղաղության միջավայրը, առնվազն Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա. վարչապետ
Պապիկյանը հրապարակել է Զինված ուժերի պաշտպանական կառույցների մասին երկրորդ տեսանյութը
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում․ վարչապետ
Երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել․ վարչապետը մանրամասնել է
Կա ինֆորմացիա, ճշտվում է, այդ թվում՝ ՀԱՍԵ ձևաչափով․ քաղաքական նպատակով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ
ՀՀ քաղաքացին ընտրություններին առաջինը տեր պիտի կանգնի իր ջանքերով և կորուստներով ձեռք բերված խաղաղությանը
Այդ 1 դրամները պետությունն արժեզրկելու մասին են, պետությունը կոնկրետ մարդկանց գրպաններում տեղավորելու մասին են
Չենք գործելու ՌԴ-ի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի․ սա մեր ռազմավարությունն է
Մենք առնվազն սկսել ենք շոշափել այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․ վարչապետ
Հարցը կար օրակարգում, քննարկվել է․ վարչապետը՝ Վենսի հետ հանդիպմանը Բաքվում անազատության մեջ պահվողների մասին
Ընկել են ցնցումների մեջ, փակվում է հարստանալու հնարավորությունը. ՀՀ-ն հետաքրքրում է աշխարհին. տեսանյութ
«Էրեբունի» ԲԿ-ում հետևել եմ ռոբոտային վիրաբուժական համակարգով կատարվող վիրահատության ընթացքին․ Ավանեսյան
Երևանի քաղաքապետարանը ծառերի կենսունակությունը ստուգող գերժամանակակից սարք է ձեռք բերել
Air Canada-ն դադարեցրել է թռիչքները Կուբա․ նավթային էմբարգոյի պատճառով նախատեսված վառելիքը սպառվում է
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
1 պահածոյի ժանգոտած տարայի արժեք ուներ հայ զինվորի կյանքը, երբ դուք էիք իշխանություն․ տեսել եմ սեփական աչքերով
ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրվել
Վենսի այցի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները, մանավանդ ռազմական համագործակցության մասով․ տեսանյութ
Դիլիջանի ոլորաններում, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հայաստանը մեր աչքի առաջ և մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT