ԵՊՀ գիտական խումբը հայտնաբերել է մանրէի նոր տեսակ և այն անվանակոչել ըստ տեղանքի՝ «Anoxybacillus Karvacharensis»

16/12/2021 schedule12:40

ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտական խումբը, Բերգենի համալսարանի պրոֆեսոր Ն. Կ. Բիրկելանդի աջակցությամբ, հայտնաբերել է գիտության համար մանրէի նոր տեսակ, որն անվանակոչվել է ըստ տեղանքի («Anoxybacillus Karvacharensis») և վավերացվել միջազգային մակարդակով:

Գիտական խումբը, կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ Հովիկ Փանոսյանի ղեկավարությամբ, արդեն մեկ տասնամյակ է, ինչ զբաղվում է Հայաստանի և Արցախի երկրաջերմային աղբյուրների թերմոֆիլ մանրէների կազմի հետազոտություններով և փորձում գտնել դրանց հնարավոր կիրառությունը տնտեսության ամենատարբեր ճյուղերում:

Այս ընթացքում գիտական խումբը հայկական երկրաջերմային աղբյուրներից մեկուսացրել է թերմոֆիլ մանրէների բազմաթիվ տեսակներ, որոնք կարևոր են ոչ միայն կենսաբազմազանության վերծանման, այլև մեծ հեռանկարներ են բացում կենսատեխնոլոգիայում կիրառման տեսանկյունից՝ սկսած գարեջրի արտադրությունից մինչև ներկայումս լայն տարածում գտած կորոնավիրուսի հայտնաբերման համար կիրառվող պոլիմերազային շղթայական ռեակցիայում:

Հովիկ Փանոսյանն ասել է, որ այս տարիների ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքներն արտացոլված են ոլորտի՝ բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում հրատարակված աշխատանքներում:

Նրա խոսքով, երկարատև և անդուլ աշխատանքի, ինչպես նաև գերժամանակակից մեթոդների կիրառման շնորհիվ խմբի անդամներին (Հ. Փանոսյան և կենսաբ. գիտ. թեկնածու, դոցենտ Ա. Մարգարյան) հաջողվել է Արցախի Քարվաճառի հայտնի երկրաջերմային աղբյուրից մեկուսացնել և նույնականացնել թերմոֆիլ էնդոսպոր առաջացնող մանրէի՝ գիտության համար նոր տեսակ, որը կոչել են տեղանքի անունով՝ «Anoxybacillus Karvacharensis»:

Վերջինիս տեղեկացմամբ, մանրէների նոր տեսակի հայտնաբերումը բարդ ու բազմափուլ գործընթաց է. «Հեշտ չի եղել այդ փուլերով անցնելու երկարամյա ու պատասխանատու ուղին: Նախ մանրէն ընդհուպ մոլեկուլային մակարդակով համեմատվել է մինչ այժմ հայտնի ազգակից բոլոր տեսակների հետ, ապա համոզիչ փաստարկներով ցույց է տրվել դրա տարբերությունը մյուսներից: Այնուհետև այն անվանակոչվել է՝ համաձայն Մանրէների անվանակոչման միջազգային կոդեքսի և ներկայացվել ոլորտի ամենահեղինակավոր ամսագրում (IJSEM) տպագրության»:

Հ. Փանոսյանի պնդմամբ, գիտական խմբի անդամները պատվով հաղթահարել են փորձությունները և միջազգային բոլոր կանոնակարգերի համաձայն՝ գիտական հանրույթին ներկայացել հայերեն անվանում ունեցող մանրէի նոր տեսակով:

Տպել
4885 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր