Երևան
12 °C
Օրերս ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ «Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին, չի մասնակցելու Հայաստանից դուրս կազմակերպվող նիստերին: Եվ սա այն պարագայում, երբ այսօր, ավելի, քան երբևէ, ՀՀ յուրաքանչյուր պաշտոնատար անձի, առավել ևս պատգամավորների գործուն դերակատարությունը՝ միջազգային հարթակներում ՀՀ շահերը պաշտպանելու գործում, հույժ կարևոր է:
Խմբակցությունը որպես այս որոշման պատճառ-հիմնավորում մեջբերում է այն հանգամանքը, որ դաշինքի մի քանի պատգամավորներ կալանավորված են, որոնց մեջ կան նաև պատվիրակությունների կազմում ընդգրկված պատգամավորներ, և նրանք երկրից տեղաշարժվելու սահմանափակումներ ունեն:
Հաշտկանշական է, որ տարածված հայտարարության մեջ հստակորեն ընդգծված է նաև այն, որ այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում և վկայում է, որ Հայաստանն այլևս «ժողովրդավարական-իրավական պետություն չէ»:
Իսկ ահա ժամեր առաջ էլ «Հայաստան» դաշինքը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝ այս անգամ էլ հայտնելով, թե «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն՝ հղում անելով ՀՀ Սահմանադրական դատարանի այսօր հրապարակած՝ պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը:
«Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն»,- նշված է հայտարարության մեջ:
Նկատենք, սակայն, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որը օրեր առաջ պնդում էր, թե ՀՀ-ն այլևս «ժողովրդավարական-իրավական պետություն չէ», այսօրվա հայտարարության մեջ կարծես թե առանձնապես «չի հիշում» այդ մասին և հիմք է ընդունում Հայաստանի Բարձր դատարանի որոշումը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր խմբակցության հայտարարությանը՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց՝ դա քաղաքական ինքնասպանություն էր:
«Սա մեկ կրակոց էր երկու ոտքին: Հայաստանն այսօր ունի բավականին ընդարձակ միջազգային օրակարգ, որը պահանջում է սպասարկում, և այստեղ ապրիորի պետք է բոլոր քաղաքական ուժերը, չնայած ներսում ունեցած տարաձայնություններին, միջազգային օրակարգի շուրջ ապահովեն նվազագույն կոնսոլիդացիա: Սակայն ընդդիմություն կոչվածն իր այս քայլով ցույց տվեց, որ իրենք ոչ մի կապ չունեն ՀՀ շահերի հետ»,- ընդգծեց Մեհրաբյանը՝ նկատելով՝ «Հայաստան» խմբակցությունը չի եկել խորհրդարան՝ ՀՀ շահերը սպասարկելու համար, այլ դրանք հարամելու:
Մեհրաբյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմության քայլերը, բացի տխրությունից, այլ զգացում չեն առաջացնում: «Իրենք փորձում են խանգարել Հայաստանի շահերը սպասարկող ուժերին, դրա համար են եկել Ազգային ժողով»,- համոզված է քաղաքագետը:
Նրա նկատառմամբ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ևս հարթ հարաբերություններ չունեին իշխանության հետ, սակայն պատկերն այսպիսին չէր: «Համեմատելու եզրեր նույնիսկ չկան: Հիմա մենք գործ ունենք բացառիկ դեստրուկտիվ տարրի հետ, որն ընդամենը մեկ նպատակ ունի՝ կազմալուծել պետությունը: Նրանց գործը ոչ թե ընդդիմանալն է, այլ սաբոտաժը»,- ասում է նա:
Մեհրաբյանի կարծիքով՝ քաղաքական մեծամասնությունը պետք է ցրի այս խորհրդարանը, որպեսզի ընդդիմությունը հայտնվի քաղաքական աղբանոցում:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ընդդիմությունն ամեն անգամ պահանջում է հադիպումներ Կառավարության անդամների հետ, սակայն, օրինակ, նման հնարավորությունների դեպքում կամ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջ չի բերում այնպիսի օրակարգային հարցեր, ինչպիսիք ամեն րոպե արծարծում է սեփական ԶԼՄ-ներով, կամ ընդհանրապես բոյկոտում է և ներկա չի գտնվում նիստերին, և դա այն պարագայում, երբ ընդդիմությանը ձայն տված անձինք նրանց գործուղել են օրենսդիր մարմին աշխատելու և ոչ թե հանիրավի պարապուրդի մատնվելու, Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց՝ նրանք չեն եկել Նիկոլ Փաշինյանին ընդդիմանալու, այդ մարդկանց նպատակը մթնոլորտը փչացնելն է:
Խոսելով նաև նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի մասին՝ քաղաքագետը նկատեց՝ ընդդիմադիրները սադրիչներ են՝ իշխանական պատգամավորներին խորհուրդ տալով չտրվել նրանց սադրանքներին: «Ցավոք սրտի, այսօր իշխանությունը գործ ունի անխելք, անհայրենիք և անուղեղ հակապետական խաժամուժի հետ: 5 տարի մենք չպետք է այս ընդդիմությանը հանդուրժենք, որոնք սնվում են մեր հարկերով»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT