Մենք սև կամ սպիտակ համակարգում տեղ չենք գտել, բայց հիմք չկա, որ ընտրություններում չենք հաղթի. Մարուքյան

Այսօր Վանաձորում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Լրագրողների հետ զրույցում Մարուքյանն անդրադարձավ ընտրարշավի ընթացքին և նրան, թե ինչպես է ժողովուրդը տրամադրված անցկացվող ՏԻՄ ընտրություններին:

«Ընտրարշավում ես ընդգրկված չեմ եղել, քանի որ միջազգային հարթակներում Արցախի հետ կապված հարցերն էի բարձրաձայնում: Պետք է ասեմ, որ նոյեմբերի 16-ի դեպքերը շատ խիստ ազդել են մարդկանց տրամադրության վրա: Մենք փորձել ենք մեր խոսքը հասցնել բնակիչներին, մեր ուղերձները փոխանցել նրանց: Մեր թեկնածուներն առաջադրված են 4 համայնքներում՝ Վանաձորում, Հրազդանում, Մարտունիում և Էջմիածնում»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ 16 տարիների ընթացքում Վանաձորը թալանվել է, հետագա 5 տարիների ընթացքում ևս՝ այդ գործընթացը շարունակվել:

«Լուսավոր Հայաստան»-ը ցանկանում է համայնքը դարձնել ՀՀ-ի երրորդ համայնք: «5 տարի առաջ ընդդիմությունը հաղթել էր այս ընտրություններին, մանդատագողության արդյունքում այդ հաղթանակը խլել էին: 16 տարվա ընթացքում համայնքում ամեն ինչ արվեց, 5 տարի էլ նույն ձևով շարունակվում է: Վանաձոր համայնքը ՀՀ-ում ամենավատ վիճակում է, եթե համեմատենք Գյումրիի, Իջևանի, Վաղարշապատ համայնքների հետ»,- ասաց նա:

Մարուքյանը նկատեց՝ իրենից հետո Հայաստանի խորհրդարանում Վանաձորը ներկայացնող պատգամավոր այլևս չկա: Այս ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ն առաջադրել է իր կուսակցության այլ թեկնածուների, որպեսզի նրանք էլ հանրությանը ծանոթ լինեն:

Անդրադառնալով այն հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրություններում հաղթանակ տանելու շանսերը՝ Մարուքյանն ասաց՝ ժողովուրդը կորոշի. «Եթե ավագանու ընտրությունների շեմն էլ չհաղթահարեք, ոչ մի բան չենք անելու: Ժողովուրդն է քվեարկում, ինքն է որոշում: Սև կամ սպիտակ համակարգում մեր քաղաքական ուժը տեղ չի գտել, բայց հիմք չկա՝ մտածելու, որ մենք ընտրությանն անհրաժեշտ շեմը չենք հաղթահարելու»:

Հարցին՝ այնուամենայնիվ, եթե մեծամասնություն չկազմեն, ո՞ր ուժի հետ են պատրաստ կոալիցիա կազմելու, Մարուքյանն ընդգծեց. «Ես համերաշխության քարոզ արել եմ դեռ հունիսի ընտրություններին: Ես կուզենամ, որ բոլորն էլ համայնքի գործում իրենց ներդնումն ունենան, բայց ընտրությունը կանցնի, ըստ դրա կորոշենք»:

Տպել
988 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին