Ամասիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ովքեր են նրանք

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում: Այստեղ 3 քաղաքական ուժ է պայքարում համայնքապետ դառնալու համար՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Ազատություն» ու «Համերաշխություն» արտախորհրդարանական կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Արփի-Ամասիա» դաշինքը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ամասիայում ներկայանում է 32 հոգանոց համամասնական ցուցակով: Ընտրացուցակի առաջին համարն Արփի համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանն է: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ղարիբյանն ասաց՝ բնակչության հետ ուղիղ կապ ունեն և միայն հաղթանակ են ակնկալում:

«Ընդամենը 5500 բնակչություն ունենք, որից 2800-3000-ն են տեղում: Մեկս մեկիս ճանաչում ենք: Հետո էլ, ժողովուրդ և՛ ինձ է սիրում, և՛ կուսակցությունը: Երկուսը համատեղ է»,- վստահեցրեց Ղարիբյանն ու նկատեց. «Քաղաքացիական պայմանագիր»-ն Ամասիայում միանշանակ 50+1% արդյունք է ունենալու:

Ամասիայի ՏԻՄ ընտրություններում հաղթելու և համայնքի ղեկավարումը շարունակելու ոչ թե ակնկալիք, այլ մեծ վստահություն ունի «Արփի-Ամասիա» դաշինքի ընտրացուցակն առաջնորդող Ամասիայի գործող համայնքապետը՝ Ջեմմա Հարությունյանը:

«Տրամադրված եմ մարտական: Ակնկալում եմ, որ նույնիսկ 60% և ավելի ձայն կունենամ»,- մեզ հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Ջեմմա Հարությունյանը նշեց, որ 2016 թվականից ղեկավարում է Ամասիան և վերջին 5 տարում բավական հաջողություններ է ունեցել, մարդկանց կողմից էլ սիրված է:

Իր գնահատականներում առավել քան զգուշավոր է Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը՝ Ամասիայի համայնքապետի օգնական Արթուր Մկրտումյանը: ՀՀԿ ցուցակով ընտրապայքարին մասնակցող Մկրտումյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ ՏԻՄ ընտրությունները պետք չէ խառնել կուսակցական հարցերի հետ:

«Այստեղ փոքր համայնք է, բոլորը միասին ապրել են, իրար լավ ճանաչում են: Այստեղ կուսակցության հարց չէ, անձի հարց է: Ես ՀՀԿ անդամ եմ, կուսակցությունս չեմ փոխել և հենց ՀՀԿ-ով էլ ներկայացել եմ»,- մանրամասնեց Մկրտումյանը:

Ակնկալիքների մասին խոսելն այս պահին, ըստ Մկրտումյանի, վաղ է: Նրա խոսքով՝ օրը կգա, ժողովուրդն իր ընտրությունը կանի:

ՀՀԿ-ն Ամասիայում քարոզարշավ չի անցկացնում, ունենում են անհատական հանդիպումներ: «Հեռախոսով ենք նաև զրուցում: Մենք մեկս մյուսիս լավ ճանաչում ենք, թեկուզև՝ գյուղերով: Իսկ կազմակերպած քարոզարշավ չունենք»,- ասաց թեկնածուն:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2259 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել